18. Սոլթ Լեյքի Տաճարը
Երբ Վերջին Օրերի Սրբերի ռահվիրաների առաջին խումբը մտավ Սոլթ Լեյքի հովիտ, մի քանի օր անց Նախագահ Բրիգամ Յանգն իր ձեռնափայտով հարվածեց գետնին և հայտարարեց. «Այստեղ մենք տաճար կկառուցենք մեր Աստծո համար»: Հողաբացման արարողությունը եղավ 1853թ. փետրվարի 14-ին: 1853-ի ապրիլի 6-ին դրվեցին անկյունաքարերը: Տաճարն ավարտվեց և նվիրագործվեց 40 տարի անց, 1893 թվականի ապրիլի 6-ին: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումն ամեն շաբաթ հավաքվում են այստեղ, որպեսզի խորհրդածեն և ղեկավարություն խնդրեն Տիրոջից Աստծո արքայության կառուցումը ղեկավարելիս:
Նշանակալից իրադարձություններ. Այստեղ Տերը Եկեղեցու Նախագահներին և այլ Գերագույն Իշխանավորների շռայլորեն օրհնել է հայտնության հոգով, որոնցից մեկը Պաշտոնական Հայտարարություն–2-ն է: Ոչ շատ վաղուց, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը միաձայն հավանություն տվեցին և հրատարակեցին «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագիրը: Ապրողների և մահացածների համար կատարվող Տաճարային արարողություններն օրհնել են միլիոնավոր մարդկանց կյանքը: