15. Նավուի Տաճարը
Նավուի Տաճարի այս մասշտաբային բնօրինակը գտնվում է սկզբնական տաճարի տեղում: Տաճարը կառուցվել էր տեղի գորշասպիտակ կրաքարից: Կառույցի երկարությունը 39 մետր էր, իսկ լայնությունը՝ 27 մետր: Աշտարակի գագաթը հողի մակերևույթից 48 մետր բարձր էր: Սկսելով աշխատանքը 1841-ին՝ Եկեղեցու անդամները մեծ զոհաբերություններ էին անում այս գեղեցիկ տաճարը կառուցելու համար: Ոմանք ամիսներով աշխատում էին կառույցի վրա. մյուսները զոհաբերում էին իրենց գումարը: Թեև տաճարի կառուցումն ամբողջովին չէր ավարտվել, սակայն այն լցված էր անդամներով, որոնք Արևմուտք հեռանալուց առաջ ամիսներ շարունակ գալիս էին արարողություններ կատարելու: Մինչ Սրբերից շատերն, ամբոխների բռնություններից ահաբեկված, 1846-ի վաղ գարնանը հեռացան Նավուից, հատուկ մի խումբ մնաց տեղում, որպեսզի ավարտի տաճարի կառուցումը: 1846թ. ապրիլի 30-ին Օրսոն Հայդ և Վիլֆորդ Վուդրուֆ Երեցները, և ուրիշ մոտ 20 անձինք, նվիրագործեցին Տիրոջ այս տունը: Տաճարը լքվեց սեպտեմբերին, երբ Եկեղեցու մնացած անդամները տեղահանվեցին Նավուից. դրանից հետո ամբոխները սրբապղծեցին և ապականեցին սրբազան կառույցը: 1848-ի հոկտեմբերին բռնկված հրդեհը կործանեց կառույցը:
Նշանակալից իրադարձություններ. 1845 թվականի հոկտեմբերի 5-ին տաճարի ժողովների սենյակում գերագույն համաժողով անցկացվեց: Օժտման աշխատանքները սկսվեցին 1845թ. դեկտեմբերի 10-ին և շարունակվեցին մինչև 1846-ի փետրվարի 7-ը: 5500-ից ավելի Վերջին Օրերի Սրբեր ստացան իրենց օժտումը և շատ մկրտություններ ու կնքումներ կատարվեցին մահացածների համար: