Քարտեզ 4
Կիրթլենդ, Օհայո՝ 1830–1838
-
Նյուել Ք. Ուիթնիի տունը Ջոզեֆը և Էմման, 1831-ին առաջին անգամ Կիրթլենդ տեղափոխվելուց հետո, մի քանի շաբաթ ապրել են այստեղ:
-
Իսահակ Մորլիի ագարակը Ջոզեֆը և Էմման, 1831-ի մարտից մինչև սեպտեմբեր բնակվել են այստեղ: Առաջին քահանայապետերը կարգվել են այստեղ: Ջոզեֆն աշխատել է Ջոզեֆ Սմիթի թարգմանության (ՋՍԹ) վրա:
-
Նյուել Ք. Ուիթնիի վաճառատունը Այստեղ Եկեղեցու Առաջին Նախագահությանը տրվեցին արքայության բանալիները: Մարգարեների Դպրոցն առաջին անգամ հավաքվել է այստեղ: 1833-ին այստեղ ավարտին էր մոտենում ՋՍԹ-ն: 1832–1833թթ. Ջոզեֆը և Էմման ապրել են այստեղ: Այստեղ Ջոզեֆը շատ հայտնություններ է ստացել:
-
Ջոն Ջոնսոնի պանդոկը 1833-ին այստեղ Ջոզեֆ Սմիթ ավագը կանչվեց՝ որպես Եկեղեցու առաջին հայրապետ: Պանդոկում էր գտնվում Կիրթլենդի առաջին տպարանը: Միսսուրիի Ջեկսոն գավառի տպագրահաստոցի ոչնչացումից հետո «The Evening and the Morning Star» լրագիրը տպագրվում էր այստեղ: 1835թ. մայիսի 4-ին Տասներկու Առաքյալներն այստեղից մեկնեցին իրենց առաջին առաքելությանը:
-
Ջոզեֆ Սմիթ կրտսերի տունը Ջոզեֆը և Էմման ապրել են այստեղ 1834–1837թթ.: Սկսվեց Աբրահամի գրքի թարգմանությունը:
-
Տպարան Այս շենքում են կարդացվել «Հավատքի վերաբերյալ Դասախոսությունները»: Այստեղ կանչվել և կարգվել են Տասներկու Առաքյալները և Յոթանասունի Առաջին Քվորումը: «Վարդապետություն և Ուխտերը» (1-ին հրատարակություն), «Մորմոնի Գիրքը» (2-րդ հրատարակություն), «The Evening and the Morning Star», «Latter Day Saints’ Messenger and Advocate» լրագրերը կամ պարբերականները, ինչպես նաև «Elders’ Journal»-ի առաջին թողարկումները տպագրվել են այստեղ:
-
Կիրթլենդի տաճար Այս տաճարն առաջինն է եղել արդի տնտեսության ժամանակ: Հիսուս Քրիստոսը հայտնվեց և ընդունեց տաճարը: Մովսեսը, Եղիասը և Եղիան հայտնվեցին և վերականգնեցին քահանայության որոշակի բանալիներ (տե՛ս ՎևՈՒ 110): Այստեղ է հավաքվել նաև Մարգարեների Դպրոցը: Այստեղ ստացված հայտնությունները՝ ՎևՈՒ 109; 110; 137:
Կիրթլենդ (չհատկանշված տեղեր) 1835-ի օգոստոսի 17-ին Վարդապետություն և Ուխտերն ընդունվեց որպես սուրբ գիրք: Կիրթլենդում ստացված հայտնություններն են՝ ՎևՈՒ 41–50, 52–56, 63–64, 102–104, 106–110, 134 և 137 բաժինները: 104-րդ բաժինն անվանում է որոշ սեփականություններ, որոնք պետք է տրվեին Միացյալ Միաբանությանը պատկանող Եկեղեցու անդամների տնտեսվարությանը (տե՛ս 19–46-րդ հատվածները):