Ուսումնասիրման օժանդակ նյութեր
13. Նավուի Մենշն Տունը


13. Նավուի Մենշն Տունը

1843թ. օգոստոսին Ջոզեֆ Սմիթ կրտսերը և նրա ընտանիքը տեղափոխվեցին Նավուի Մենշն Տուն: Հետագայում, հիմնական կառույցի արևելյան մասում, մի թև ավելացվեց շուրջ 22 սենյակների համար: Սկսած 1844-ի հունվարից, Էբենեզեր Ռոբինսոնը տունը սկսեց կառավարել որպես հյուրանոց, և Մարգարեն սենյակներից 6-ը պահպանեց իր ընտանիքի համար: Տունը Նավուի հասարակության համար մասամբ ծառայում էր որպես հասարակական կենտրոն: Այստեղ Մարգարեն ընդունել է կարևոր բարձրաստիճան պաշտոնյաների:

Նշանակալից իրադարձություններ. 1844թ. հունիսի 27-ին, Քարթեջում, Իլինոյս, Մարգարե Ջոզեֆը և նրա եղբայր Հայրումը գնդակահարվեցին և սպանվեցին ամբոխի կողմից, և նրանց մարմինները բերվեցին և դրվեցին այս տանը՝ թաղումից առաջ հասարակության դիտման համար: Նրանք թաղվեցին փոքրիկ ընտանեկան գերեզմանոցում, Մեյն փողոցի դիմաց, այն հին գերանե տան արևմտյան մասում, որտեղ ապրում էր Ջոզեֆը, երբ նոր եկել էր Նավու: Էմմա Սմիթն ապրեց Մենշն Տանը մինչև 1871 թվականը: Դրանից հետո նա տեղափոխվեց Նավուի Տուն, որտեղ էլ մահացավ 1879-ին:

լուսանկար 13

13. Նավուի Մենշն Տունը 1843-ից սկսած՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի ընտանիքի տունը: Եկեղեցու վաղ ժամանակաշրջանում սա հասարակական կյանքի կենտրոն էր Սրբերի համար: