Քարտեզ 3
Ամն-Ի Նյու Յորք, Պենսիլվանիա Եվ Օհայո Տարածքները
-
Սաութ Բեյնբրիջ Ջոզեֆ Սմիթ կրտսերը և Էմմա Հեյլն ամուսնացել են այստեղ, 1827թ. հունվարի 18-ին (տե՛ս ՋՍ–Պ 1.57):
-
Քոլսվիլ Եկեղեցու առաջին ճյուղը կազմավորվել է Ջոզեֆ Նայթ ավագի տանը, Քոլսվիլ շրջանում, 1830թ.:
-
Ջոզեֆ Սմիթ կրտսերի տունը Հարմոնիում Մորմոնի Գրքի թարգմանության մեծ մասը կատարվել է այստեղ: Սասքուեհանա գետի ափին 1829-ին վերականգնվել է քահանայությունը (տե՛ս ՎևՈՒ 13; 128.20; ՋՍ–Պ 1.71–72):
-
Ֆայեթ Երեք Վկաները տեսան ոսկե թիթեղները և Մորոնի հրեշտակին (ՎևՈՒ 17): Այստեղ, 1829թ. հունիսին, ավարտվեց Մորմոնի Գրքի թարգմանությունը: Այստեղ, 1830թ. ապրիլի 6-ին, կազմավորվեց Եկեղեցին (տե՛ս ՎևՈՒ 20; 21):
-
Մենդոն Բրիգամ Յանգի և Հեբեր Չ. Քիմբալի վաղ ժամանակների տունը:
-
Կիրթլենդ 1830-ին Լամանացիների մոտ ուղարկված միսիոներները կանգ առան այստեղ և մկրտեցին Սիդնի Ռիգդոնին և ուրիշների՝ Կիրթլենդի տարածքից: 1831–1838թթ. այն եղել է Եկեղեցու վարչական կենտրոնը: Արդի տնտեսության առաջին տաճարը կառուցվել է Կիրթլենդում և նվիրագործվել է 1836թ. մարտի 27-ին (տե՛ս ՎևՈՒ 109):
-
Էրի ջրանցքը Էրի ջրանցքի և Էրի լճի վրայով, 1831-ի ապրիլին և մայիսին, Եկեղեցու Նյու Յորքի երեք ճյուղ գաղթեցին Կիրթլենդ, Օհայո:
-
Հայրամ Ջոզեֆը և Էմման ապրել են այստեղ՝ 1831-ի սեպտեմբերից մինչև 1832-ի սեպտեմբեր: Ջոզեֆը և Սիդնին աշխատել են Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության (ՋՍԹ) վրա: Այստեղ ստացված հայտնությունները՝ ՎևՈՒ 1, 65, 67, 68, 69, 71, 73, 74, 76, 77, 79, 80, 81, 99, 133:
-
Ամհերստ 1832-ի հունվարի 25-ին Ջոզեֆ Սմիթը հաստատվեց որպես Բարձրագույն Քահանայության նախագահ (տե՛ս ՎևՈՒ 75):
-
Տորոնտո Ջոն Թեյլորի՝ Եկեղեցու երրորդ Նախագահի և Մերի Ֆիլդինգ Սմիթի՝ Հայրում Սմիթի կնոջ հայրենիքը: