Քարտեզներ Եվ Տեղանունների Ցուցիչ
Հետևյալ քարտեզները ձեզ կարող են օգնել, որ ավելի լավ հասկանաք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վաղ պատմությունը և սուրբ գրքերը, որոնք հայտնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրան հաջորդողների միջոցով: Իմանալով սուրբ գրքերում խոսվող տեղանքների աշխարհագրությունը՝ դուք կարող եք ավելի լավ հասկանալ սուրբ գրքերի իրադարձությունները:
Տեղանունների այբբենական ցուցիչը ձեզ կօգնի քարտեզի վրա որոշակի տեղ գտնելիս: Յուրաքանչյուր տեղանվան դիմաց տրված է քարտեզի թիվը, որին հետևում է կոորդինատների հղումը, որը կազմված է տառաթվային կապակցությունից: Օրինակ՝ Հոլ ամրոց տեղանվան դիմաց գրված է 6.Բ1. դա նշանակում է 6-րդ քարտեզ, Բ1 վանդակ: Յուրաքանչյուր քարտեզի վրա դուք կարող եք գտնել որոշակի վանդակ՝ օգտվելով տվյալ քարտեզի վերևում և մի կողմում տրված կոորդինատներից: Անունների այլընտրանքային տարբերակները տրված են փակագծերի մեջ. օրինակ՝ Քաունսիլ Բլաֆս (Քենեսվիլ):
Հետևյալ բացատրությունները բանալի են՝ քարտեզներում օգտագործված պայմանական նշաններն ու գրաշարվածքը հասկանալու համար: Ի լրումն, յուրաքանչյուր քարտեզ կարող է պարունակել տվյալ քարտեզում օգտագործված լրացուցիչ պայմանական նշանների բացատրություններ:
- ●
-
Կարմիր կետը խորհրդանշում է մեծ կամ փոքր քաղաք: Երբեմն կետից գծիկ է դուրս գալիս՝ ցույց տալով քաղաքի կամ տեղանքի անունը:
- Ատլանտյան օվկիանոս
-
Այս շարվածքն օգտագործվել է աշխարհագրական տեղանուններ նշելու համար, ինչպիսիք են օվկիանոսները, ծովերը, լճերը, գետերը, լեռները, անապատները, հովիտները, տափաստանները և կղզիները:
- Պալմիրա
-
Այս շարվածքն օգտագործվել է մեծ և փոքր քաղաքներ նշելու համար:
- Նյու Յորք
-
Այս շարվածքն օգտագործվել է ավելի փոքր քաղաքական բաժանումներ նշելու համար, ինչպիսիք են շրջանները և ԱՄՆ-ի նահանգներն ու տարածքները:
- Կանադա
-
Այս շարվածքն օգտագործվել է ավելի մեծ քաղաքական բաժանումներ նշելու համար, ինչպիսիք են պետությունները, երկրները և մայրցամաքները: