Քարտեզ 2
Պալմիրա-Մանչեստր՝ 1820–1831
-
Ջոզեֆ Սմիթ ավագի գերանե տունը Այս տան վերնահարկում, 1823թ. սեպտեմբերի 21–22-ին, Մորոնի հրեշտակը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին (տե՛ս ՋՍ–Պ 1.29–47):
-
Ջոզեֆ Սմիթ ավագի ագարակը Այս 4.7 հեկտար տարածքով ագարակը ստեղծվել է Սմիթների ընտանիքի կողմից, 1820–1829թթ.:
-
Սրբազան պուրակը Ջոզեֆ Սմիթ կրտսերը Առաջին Տեսիլքն ունեցավ այս անտառաշատ վայրում, 1820թ. վաղ գարնանը (տե՛ս ՋՍ–Պ 1.11–20):
-
Ջոզեֆ Սմիթ ավագի փայտե տունը Այս տան կառուցումը սկսել էր Ալվին Սմիթը 1822-ին և այն զբաղեցվել էր Սմիթների ընտանիքի կողմից 1825–1829թթ.:
-
Կումորա բլուրը Այստեղ, 1827թ. սեպտեմբերի 22-ին, Մորոնի հրեշտակը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հանձնեց ոսկե թիթեղները (տե՛ս ՋՍ–Պ 1.50–54, 59):
-
Մարտին Հարրիսի ագարակը Այս ագարակը գրավ էր դրվել և նրա մի մասը վաճառվել էր, որպեսզի վճարվեն Մորմոնի Գրքի տպագրության ծախսերը:
-
Է. Բ. Գրանդինի տպարանը Այստեղ, 1829–1830թթ., տպագրվել է Մորմոնի Գրքի 5000 օրինակ:
-
Հաթվեյ վտակը Այս վտակում Եկեղեցու վաղ շրջանում մկրտություններ են կատարվել: