9. Կիրթլենդի Տաճարը
Կիրթլենդի տաճարը գտնվում է Կիրթլենդում, Օհայո նահանգ:
Նշանակալից իրադարձություններ. Կիրթլենդի տաճարն արդի տնտեսության ժամանակ կառուցված առաջին տաճարն էր (ՎևՈՒ 88.119; 95): Այս տաճարում Ջոզեֆ Սմիթը տեսավ սելեստիալ արքայության տեսիլքը (ՎևՈՒ 137): Այն նվիրագործվել է 1836-ի մարտի 27-ին (ՎևՈՒ 109): 1836-ի ապրիլի 3-ին, Փրկիչը հայտնվեց և ընդունեց այս տաճարը՝ որպես մի վայր, որտեղ նա իր խոսքը հայտնի կդարձնի իր ժողովրդին (ՎևՈՒ 110.1–10): Այս հայտնությունից հետո Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին այցելեցին Մովսեսը, Եղիասը և Եղիան, որոնցից յուրաքանչյուրը քահանայության որոշակի բանալիներ և կարևոր տեղեկություններ տվեցին նրանց (ՎևՈՒ 110.11–16): Այս տաճարը մոտ երկու տարի ծառայեց Սրբերին, մինչև որ հալածանքների պատճառով նրանք ստիպված եղան հեռանալ Կիրթլենդից: