6. Պիտեր Ուիթմեր ավագի գերանե տունը
Պիտեր Ուիթմեր ավագի վերակառուցված գերանե տունը, որը կառուցվել է Ֆայեթում՝ Նյու Յորք նահանգ, իսկական տան տեղանքի վրա:
Նշանակալից իրադարձություն. Այստեղ՝ 1829 թվականի հունիսի վերջին, Ջոզեֆ Սմիթն ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը: Այս տան մոտակա անտառում Երեք Վկաները տեսան Մորոնի հրեշտակին և ոսկե թիթեղները: Նրանց վկայություններն այժմ տպագրվում են Մորմոնի Գրքի բոլոր օրինակների վրա: 1830թ. ապրիլի 6-ին, մոտ 60 մարդ հավաքվել էր Պիտեր Ուիթմերի տանը, որպեսզի ականատես լինեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պաշտոնական կազմավորմանը: Երիտասարդ Եկեղեցու առաջին ժողովներն ու համաժողովներն այստեղ են անցկացվել: Վարդապետություն և Ուխտերի հայտնություններից քսանը ստացվել են Պիտեր Ուիթմերի տանը: