Սեմինարիա
Դաս 138. Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 2․ «Մկրտություն ձեր մահացածների համար»


«Դաս 138. Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 2․ «Մկրտություն ձեր մահացածների համար»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 138. Վարդապետություն և Ուխտեր 125–128

Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 2

«Մկրտություն ձեր մահացածների համար»

երիտասարդները այցելում են տաճար

Մահացածների համար մկրտության վարդապետության վերաբերյալ Ջոզեֆ Սմիթը նամակներ գրեց Սրբերին։ Նա մեկնաբանեց աստվածաշնչյան մարգարեությունները, որպեսզի օգնի Սրբերին հասկանալ իրենց մահացած հարազատների անունից մկրտվելու կարևորությունը: Այս դասը կօգնի ուսանողներին տեղեկություններ գտնել իրենց մահացած նախնիների մասին և նախապատրաստվել՝ տաճարում նրանց համար արարողություններ կատարելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ձեր նախնիները

Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին մտածել իրենց նախնիների մասին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել իրենց նախնիների այնքան անուններ, որքան կարող են մտաբերել։ Ուսանողները կարող են նշել, թե իրենց նախնիներից ովքեր են ստացել մկրտության արարողությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, իսկ ովքեր՝ ոչ:

վստահության սանդղակ
  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք կատարել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք ձեր նախնիների համար:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ են իրենք հիշում Վարդապետություն և Ուխտեր 127–128 հատվածների համատեքստի մասին: Կարող եք կիսվել նաև հետևյալ լրացուցիչ համատեքստով։

Միսսուրիի իշխանությունները Ջոզեֆ Սմիթին մեղադրեցին նախկին նահանգապետ Լիլբուրն Ու. Բոգսի վրա հարձակումը ծրագրելուն օգնելու մեջ: Ջոզեֆը կասկածում էր, որ եթե վերադառնա Միսսուրի, իրեն կսպանեն: Էդվարդ Հանթերի տանը թաքնվելիս Ջոզեֆը շատ մտքեր և զգացմունքներ ունեցավ մահացածների մկրտությունների վերաբերյալ (տես Վարդապետություն և Ուխտեր 128.1): Ջոզեֆ Սմիթը նամակներ գրեց Սրբերին՝ ուսուցանելու նրանց մահացածների համար մկրտության արարողության մասին կարևոր վարդապետությունը (տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 466–77):

Մկրտություն ձեր մահացածների համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է, որ մենք պարտավոր ենք կատարել տաճարային արարողություններ որոշակի մարդկանց համար.

Երեց Քվենթին Լ. Քուք

Ընտանիքի վարդապետությունն ընտանեկան պատմության ու տաճարային աշխատանքի հարցում հստակ է: Տերն իր նախնական հայտնության մեջ նշել է «մկրտություն ձեր մահացածների համար» արտահայտությունը [Վարդապետություն և Ուխտեր 127․5, շեշտադրումն ավելացված է]: Մեր վարդապետական պարտականությունը մեր սեփական նախնիների հանդեպ է: Պատճառն այն է, որ երկնքի սելեստիալ կազմակերպությունը ընտանիքակենտրոն է: (Քվենթին Լ․ Քուք, «Արմատներ ու ճյուղեր», Լիահոնա, մայիս 2014, 45)

Վարդապետություն և Ուխտեր 127.5–6 հատվածները և նշեք «մկրտություն ձեր մահացածների համար» բառերը, որոնք մատնանշել է երեց Քուքը:

  • Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հանգուցյալ նախնիների հետ հանդիպումը: Ինչպե՞ս կարող են նրանք արձագանքել ձեր կատարած տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:

Կարող եք ցուցադրել «Hearts Bound Together» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում` 14:30-15:02: Այս տեսանյութում Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը պատմում է, թե ինչպիսին կարող է լինել մեր մահացած նախնիների հետ հանդիպումը:

16:12

Նրանց փրկությունը կարևոր է մեր փրկության համար

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128.15–18 հատվածները՝ փնտրելով, թե ինչ են ուսուցանել մարգարեները հավերժական ընտանիքների և մահացածների համար մկրտության վարդապետության մասին:

Վարդապետություն և Ուխտեր 128.15–18 հատվածներն ուսումնասիրելու համար ուսանողներին կարող եք բաժանել երեք խմբի՝ պարզելու, թե ինչ են ուսուցանել հետևյալ մարգարեները: Առաջարկեք, որ յուրաքանչյուր խմբի մի ուսանողի լինել խմբի ղեկավար: Այս մարդը կարող է բաշխել պարտականությունները։ Պարտականություններից մեկը կլինի դասարանի համար ամփոփել այն, ինչ խումբն ուսումնասիրել է սուրբ գրություններում:

Երբ ուսանողները կարդան այս հատվածները, յուրաքանչյուր խմբի առաջարկեք ամփոփել հատվածները: Կարող եք նաև քննարկել այն հարցերը, որոնք նրանք կարող են ունենալ, կամ այն արտահայտությունները, որոնք, իրենց կարծիքով, կարևոր են:

  • Ի՞նչ է ուսուցանել այս մարգարեներից յուրաքանչյուրը մեր նախնիների փրկության մասին:

    Երբ ուսանողները կիսվեն, նրանք կարող են նշել մի քանի ճշմարտություն, այդ թվում՝ հետևյալը.

    • Մեր նախնիների փրկությունը կարևոր է մեր փրկության համար։

    • Մեր նախնիները, որոնք մահանում են առանց ավետարանի, չեն կարող առաջ ընթանալ դեպի կատարելություն, քանի դեռ նրանց համար չեն կատարվել տաճարային արարողությունները:

    Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու են այս ճշմարտությունները կարևոր այսօր: Հետևյալ հարցերից մի քանիսը կարող են օգնել։

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձնում մեր հանգուցյալ նախնիների փրկությունը:

  • Ձեր կարծիքով, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հետևել Փրկչի օրինակին:

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը վկայել է մեր կարևոր պատասխանատվության մասին.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Ձեր նախնիներից շատերը չեն ստացել այդ արարողությունները: Սակայն, Աստծո նախախնամությամբ, դուք ստացել եք: Եվ Աստված գիտեր, որ ձեր մոտ սեր կառաջանա ձեր նախնիների հանդեպ և դուք նրանց գտնելու անհրաժեշտ տեխնոլոգիաներ կունենաք: Նա գիտեր նաև, որ դուք կապրեք մի ժամանակաշրջանում, երբ տաճարները, որտեղ կարող են արարողություններ կատարվել, ավելի հասանելի կլինեն, քան երբևէ պատմության մեջ եղել են: Եվ Նա գիտեր, որ կարող է վստահել ձեզ իրականացնել այդ աշխատանքը ձեր նախնիների համար։ …

… Շատ երիտասարդներ բացահայտել են, որ տրամադրելով իրենց ժամանակն ընտանիքի պատմությունն ուսումնասիրելու և տաճարային աշխատանք կատարելու համար, իրենք խորացրել են փրկության ծրագրի մասին իրենց վկայությունը: Դա մեծացրել է Հոգու ազդեցությունն իրենց կյանքում և նվազեցրել հակառակորդի ազդեցությունը: Դա օգնել է նրանց ավելի մոտ լինել իրենց ընտանիքներին և ավելի մոտ լինել Տեր Հիսուս Քրիստոսին: Նրանք հասկացել են, որ այս աշխատանքը փրկում է ոչ միայն մահացածներին. այն փրկում է մեզ բոլորիս [տես Վարդապետություն և Ուխտեր 128․18]։ (Հենրի Բ․ Այրինգ, «Աստծո ընտանիքի հավաքումը», Լիահոնա, մայիս 2017, 21, 22)

  • Ի՞նչ եք դուք արել, որպեսզի մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ դա անելու համար:

  • Այս աշխատանքին մասնակցելն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտ զգալ Հիսուս Քրիստոսին:

Մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Դասի այս հատվածը նախատեսված է օգնելու ուսանողներին մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին և, գուցե, պատրաստվել արարողություններ կատարել տաճարում: Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով կարող եք առաջարկել ուսանողներին մասնակցելու: Ահա որոշ օրինակներ․

  • Ցուցադրեք վարժությունների հետևյալ ցանկը և հարցրեք ուսանողներին, արդյոք նրանք կարող են ուսուցանել դասարանին դրանց մասին: Այնուհետև ուսանողները կարող են ցույց տալ, թե ինչպես կատարել առաջադրանքները:

  • Դասարանը բաժանեք փոքր խմբերի և առաջարկեք ուսանողներին միասին աշխատել այդ վարժությունների վրա: Փորձառու ուսանողները կարող են օգնել անփորձ ուսանողներին:

  • Ստեղծեք ուսումնական անկյուններ որոշ վարժությունների համար: Առաջարկեք վարժությանը ծանոթ ուսանողին ղեկավարել ուսումնական անկյունը: Ուսանողները կարող են փոխանակվել այն անկյուններով, որոնք ընտրել են։

Կարող եք ձեր ծխից տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուի հրավիրել՝ օգնելու համար: Եթե տեխնոլոգիաների հասանելիությունը սահմանափակ է, կարող եք կենտրոնանալ ստորև բերված առաջին վարժության վրա:

  • Կատարեք տարբեր վարժություններ Իմ ընտանիքը. Պատմություններ, որոնք մեզ միավորում են գրքույկից։

  • Ծանոթացեք ձեր տոհմածառին FamilySearch-ում:

  • Օգտագործեք «Արարողությունների նախապատրաստում» գործառույթը FamilySearch կայքում, որպեսզի գտնեք անուններ՝ տաճար տանելու համար։

  • Տաճար այցելելու համար գրանցվեք temples.ChurchofJesusChrist.org կայքում։

  • Իմացեք, թե FamilySearch-ում ինչպես կարելի է ավելացնել մարդկանց կամ պատմական արձանագրություններ կցել ձեր տոհմածառին:

  • FamilySearch-ում հիշողություններ ավելացրեք ձեր տոհմածառի մարդկանց:

  • Ուսումնասիրեք «Վարժություններ» բաժինը FamilySearch.org կայքում։

  • Ուսումնասիրեք «Տաճարային և ընտանեկան պատմություն» բաժինը Gospel Library հավելվածում։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել, թե իրենք ինչ արեցին և ինչ բացահայտեցին: Ուսանողները կարող են նաև քննարկել, թե ինչպես կարող է աճել իրենց վստահությունը՝ մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:

դասընթացի պատկերակ Օգնեք ուսանողներին իրենց հարգված և գնահատված զգալ. Ավելին իմանալու համար, թե ինչպես ուսանողներին ցույց տալ, որ դուք հարգում և գնահատում եք իրենց, տես «Send a message to a student’s parent about something positive you have noticed about their child» վերնագրով դասընթացը։ Այդ դասընթացը կարող եք գտնել Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Սիրեք նրանց, ում ուսուցանում եք ուսուցողական նյութում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128․24 հատվածը՝ փնտրելով, թե ինչ ընծա կարող ենք մատուցել Տիրոջը:

  • Ձեր կարծիքով, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը, որը մենք կատարում ենք, ինչո՞ւ է արդար ընծա Տիրոջը:

  • Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի ի՞նչ ընծա եք ոգեշնչված մատուցելու Տիրոջը:

Առաջարկեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած տպավորությունների։ Խրախուսեք ուսանողներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին տանը՝ իրենց ընտանիքների հետ: