«Վարդապետություն և Ուխտեր 129–132․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 129–132», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 129–132
Վարդապետություն և Ուխտեր 129–132
Ակնարկ
Երբ Սրբերը Իլինոյսում էին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը կիսվեց կարևոր ուսմունքներով տարբեր թեմաների վերաբերյալ, այդ թվում՝ գիտելիք և բանականություն ձեռք բերելու կարևորության, այն օրհնությունների, որոնք մենք ստանում ենք Աստծո պատվիրաններին հնազանդվելու միջոցով և Աստծո էության մասին: Նա ներկայացրեց հավերժական ամուսնության վարդապետությունը և ուսուցանեց, որ մենք պետք է մտնենք ամուսնության նոր և հավերժական ուխտի մեջ՝ վեհացման օրհնությունները ստանալու համար: Մարգարեն նաև արձանագրեց մի հայտնություն՝ կապված բազմամուսնության կիրառության հետ․ այդ հայտնությունը Տերը պատվիրեց կիրառել Եկեղեցու որոշ վաղ անդամներին։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 130
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին պատրաստվել ուսուցանելու Հիսուս Քրիստոսի վարդապետության տարրերը:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել տանը կամ եկեղեցում ուսուցանելու հնարավորությունների մասին, որոնք իրենք վերջերս ունեցել են։ Առաջարկեք նրանց գալ պատրաստ՝ քննարկելու Փրկչի ավետարանն ուսուցանելու հետ կապված իրենց հաջողություններն ու դժվարությունները:
-
Աշխատաթերթ. «Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնի (Մաս 1 և Մաս 2) ճշմարտությունների ուսուցում»
Վարդապետություն և Ուխտեր 131
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ հավերժական ամուսնության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խնդրել իրենց մտերիմ մարդուն կամ Եկեղեցու ղեկավարին կիսվել որոշ օրհնություններով, որ նրանք ստացել են իրենց տաճարային ամուսնության միջոցով: Ուսանողներին կարող եք առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց սովորածով:
-
Տեսանյութ «Eternal Marriage, an Apostolic Perspective» (5:26)
-
Բովանդակություն ցուցադրման համար․ հրահանգներ «Ամուսնության կարևորությունը Աստծո ծրագրում» վերնագրով ուսումնական վարժության վերաբերյալ
Վարդապետություն և Ուխտեր 132․1–2, 34–66
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելին հասկանալ Տիրոջ պատվիրանի մասին, որը տրվել էր որոշ Սրբերի՝ Եկեղեցու վաղ շրջանում բազմամուսնություն կիրառելու վերաբերյալ:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ պատրաստ՝ կիսվելու սուրբ գրություններից մի մարդու օրինակով, որը հնազանդվել է Աստծո դժվար պատվիրանին:
-
Նկարներ․ Աբրահամ, Մարիամ, Հիսուս Քրիստոս:
-
Տեսանյութեր․ «Դժվա՞ր է լինել մարգարե» (1:54), «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» (15:01, դիտել 6:25-8:27)
-
Աշխատաթերթ «Հատվածներ «Բազմամուսնությունը Կիրթլենդում և Նավուում» գրքից»
Վարդապետության սերտման վարժություն 9
Դասի նպատակը․ ուսանողներին վարժվելու հնարավորություն տալ, որպեսզի մտապահեն վարդապետության սերտման հատվածների հղումները և դրանց հետ կապված սուրբ գրության հիմնական արտահայտությունները։ Դասը նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտապահել սուրբ գրության հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունները վարդապետության սերտման մի քանի հատվածների համար, որոնք իրենք ուսումնասիրել են տարվա ընթացքում:
-
Առարկաներ դասարան բերելու համար․ ջրի սափոր և մի քանի բաժակ