«Դաս 139․ Վարդապետություն և Ուխտեր 130․ Ուսուցանեք Փրկչի Ավետարանը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 130», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
Դաս 139. Վարդապետություն և Ուխտեր 129–132
Վարդապետություն և Ուխտեր 130
Ուսուցանեք Փրկչի ավետարանը
Ավետարանը հնարավոր է արդյունավետորեն ուսուցանել մեծ ժողովների կամ փոքր, մտերիմ հավաքների ժամանակ: Փրկիչը, ինչպես և Մարգարե Ջոզեֆ Սմիթը, երկու մեթոդներն էլ օգտագործել է Իր ծառայության ընթացքում: Վարդապետություն և Ուխտեր 130 բաժնի տեքստը պարունակում է Մարգարեի որոշ ուսմունքներ՝ ուղղված Ռեյմուսում (Իլլինոյս) ապրող Սրբերի փոքր հավաքին: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին պատրաստվել ուսուցանելու Հիսուս Քրիստոսի վարդապետության տարրերը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոս` Վարդապետ Ուսուցիչը
-
Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե ներկա լինեիք այնտեղ, երբ Հիսուսն ուսուցանում էր:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Փրկիչն այդքան արդյունավետորեն ուսուցանել:
Սիրելի եղբայրներ և քույրեր,
Ինչ փառահեղ հնարավորություն ունեք ուսուցանելու Հիսուս Քրիստոսի ավետարանը: Անկախ նրանից՝ դուք ուսուցանելու հատուկ կոչում ունեք, թե ոչ, դուք ուսուցիչ եք: Որպես Վարդապետ Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի աշակերտ, դուք հնարավորություն ունեք կիսվելու Նրա լույսով, ուր էլ որ լինեք՝ տանը, եկեղեցում, ձեր ընկերների շրջապատում և ուրիշներին սպասավորելիս: Ավետարանի ուսուցումը սուրբ վստահություն է: Դա Տիրոջ աշխատանքի կարևոր մասն է, և այն հնարավորինս արդյունավետ է, երբ մենք դա անում ենք Նրա ձևով: (Ուսուցանեք Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում [2022], 1)
-
Ի՞նչ հնարավորություններ ունեն դեռահասները՝ ուսուցանելու և վկայելու Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:
1843 թ. ապրիլի 2-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Սրբերին Ռեյմուսում (Իլինոյս), որը գտնվում է Նավուից մոտ 20 մղոն հեռավորության վրա: Ջոզեֆն ուսուցանեց ավետարանի մի քանի ճշմարտություն, այդ թվում՝ մանրամասներ Աստվածագլխի մասին, այս կյանքում գիտելիք ձեռք բերելու կարևորության մասին և, թե ինչպես մենք կարող ենք ստանալ Աստծո օրհնությունները: Մարգարեի ուսմունքները գրանցված են Վարդապետություն և Ուխտերի 130 բաժնում։
Պատրաստվեք ուսուցանել
Ուսուցանելու փորձառություն
-
Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կօգնի ձեզ ձեր ներկայիս իրավիճակներում:
-
Ի՞նչ սովորեցիք այսօր Փրկչի ավետարանն ուսուցանելու մասին:
-
Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանելու հնարավորություններից օգտվելն ինչպե՞ս կօգնի ձեզ հիմա և ապագայում: