Սեմինարիա
Դաս 142․ Վարդապետության սերտման վարժություն 9․ Մտապահել. Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ


«Դաս 142․ Վարդապետության սերտման վարժություն 9․ Մտապահել. ձեռք բերել հոգևոր գիտելիքներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետության սերտման վարժություն 9», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 142. Վարդապետություն և Ուխտեր 129–132

Վարդապետության սերտման վարժություն 9

Մտապահել. Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

հայրը և դուստրը ուսումնասիրում են սուրբ գրությունները

Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա վարժվել մտապահել վարդապետության սերտման հատվածների հղումները և դրանց հետ կապված սուրբ գրության հիմնական արտահայտությունները: Այն նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել

Կարող եք ցուցադրել ջրի դատարկ սափոր և ջրով լի մի քանի բաժակ։ Բաժակները լցրեք ջրով: Առաջարկեք ուսանողներից մեկին բարձրաձայն ասել վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները և սուրբ գրության հիմնական արտահայտությունները, որոնք նա մտապահել է: Յուրաքանչյուր ասված հատվածի համար ուսանողը կարող է ջրով բաժակներից մեկը լցնել սափորի մեջ:

  • Ձեր կարծիքով, սուրբ գրությունների մտապահումն ինչպե՞ս կարող է նման լինել անհրաժեշտության ժամանակ ջրի պաշար ունենալուն։

  • Ո՞ր իրավիճակներում ձեզ կարող է անհրաժեշտ լինել մտաբերել սուրբ գրություններ, որոնց կարող եք հղում կատարել:

Խնդրեք ուսանողներին հիշել այնպիսի իրավիճակ, որի ժամանակ իրենք մտաբերել են որևէ սուրբ գրություն: Գուցե մտաբերել են որևէ հատվածի որոշակի բառեր կամ ամբողջական ուսմունք։ Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց փորձառություններով:

Նշեք, որ եթե մենք ուսումնասիրել և ծանոթ ենք սուրբ գրությունների հատվածներին, Սուրբ Հոգին կարող է այդ հատվածները մեր մտքին բերել անհրաժեշտության ժամանակ (տես Հովհաննես 14․26)։ Ուսանողներին ասեք, որ այսօր որոշ ժամանակ կհատկացնեք՝ ավելի լավ ծանոթանալու վարդապետության սերտման որոշ հատվածների: Հետևյալը դա անելու եղանակներից մեկն է: Մտապահելու համար լրացուցիչ գաղափարներ կարելի է գտնել հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:

Մտապահելու վարժություն

Որոշեք, թե վարդապետության սերտման որ հատվածները կցանկանայիք, որ դասարանը կրկներ: Այս վարժության համար արդյունավետ կլինի օգտագործել երկուսից չորս հատված:

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք մի դատարկ թուղթ: Առաջարկեք նրանց թղթի վրա գրել վարդապետության սերտման հատվածներից և հիմնական արտահայտություններից յուրաքանչյուրը։ Առաջարկեք նրանց առանձին-առանձին կտրտել որևէ հղման և հիմնական արտահայտության յուրաքանչյուր բառը։ Այնուհետև ուսանողները կարող են խառնել կտորները և նորից հավաքել դրանք ճիշտ հերթականությամբ: Եթե նրանք կարողանան հաջող կատարել այդ խնդիրը, առաջարկեք նրանց կրկնել գործընթացը հաջորդ հատվածի և հիմնական արտահայտության համար։ Երբ ուսանողները բավականին լավ սովորեն հատվածներն ու հիմնական արտահայտությունները, նրանք կարող են խառնել տարբեր հատվածների և հիմնական արտահայտությունների բոլոր մասերը և փորձել դրանք նորից հավաքել:

Որպես այլընտրանք, կարող եք առաջարկել ուսանողներին օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը՝ մտապահելու հմտության վրա աշխատելու համար:

Եթե բավարար ժամանակ ունեք, կարող եք առաջարկել մի քանի ուսանողի գալ և կիսվել մտապահած մի հատվածով և հիմնական արտահայտությունով և մի բաժակ ջուր լցնել սափորի մեջ:

Այնպես հաշվարկեք, որ մտապահելու վարժությունը տևի ընդամենը 10–15 րոպե, որպեսզի դասի ընթացքում բավարար ժամանակ լինի վարդապետության սերտման վարժությունի համար:

Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Եթե զգում եք, որ ուսանողներին անհրաժեշտ է կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, ժամանակ տվեք նրանց՝ վերանայելու պարբերություններ 5–12Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում։ Կրկնելու համար առաջարկվող վարժությունները ներառված են «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» հավելվածում:

Առաջարկեք ուսանողներին ընտրել հետևյալ սցենարներից մեկը կամ օգտագործել ձեր ստեղծած սցենարը, որը համապատասխանում է ձեր ուսանողների կարիքներին: Երբ ուսանողները ընտրեն սցենարը, քննարկեք, թե ինչու մարդը կարող է այդպես կարծել: Դա կարող է օգնել, որ սցենարներն ավելի իրական լինեն ուսանողների համար:

Կարող եք նաև դիտարկել սցենարի այլընտրանքային թեմաներ «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում՝ այս դասի վերջում։

Սցենար 1. Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, որը երկմտանքի մեջ է տաճարային ամուսնության վերաբերյալ: Նա կարծում է, որ տաճարային ամուսնության համար շատ բան է պահանջվում, և այն մեծ պարտավորություն է։ Նա մտահոգվում է այն բոլոր ակնկալիքների համար, որ այն առաջացնում է իր նկատմամբ:

Սցենար 2. Ձեր ընկերը ձեզ հարցնում է. «Արդյո՞ք տաճարային ամուսնությունն իսկապես անհրաժեշտ է: Արդյո՞ք զույգի համար բավարար չէ քաղաքացիական ամուսնությունը, եթե նրանք իսկապես սիրում են միմյանց»:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար, նրանց որոշ ժամանակ տվեք՝ մտածելու և իրենց ուսումնական օրագրերում պատասխանելու հետևյալ հարցերին:

  • Ձեր կարծիքով, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքն է առավել օգտակար այս սցենարների համար: Ինչո՞ւ։

  • Վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգտակար լինել այս սցենարների համար:

Ուսանողներին ժամանակ տալով պատասխաններ պատրաստելու համար՝ կարող եք նրանց փոքր խմբերի բաժանել: Օգտակար կլինի խմբերի ղեկավարներ նշանակել՝ քննարկումը հեշտացնելու համար: Ղեկավարը կարող էր որոշել, թե ով է առաջինը արտահայտվում կամ որոշել, թե որ հերթականությամբ պետք է քննարկվեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Խմբերին առաջարկեք կիսվել և քննարկել ներկայացվող հարցերի իրենց պատասխանները: Խմբերին բավականաչափ ժամանակ տվեք, որպեսզի յուրաքանչյուր անդամ արտահայտվի:

Այնուհետև կարող եք խմբերին առաջարկել նշել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այն սկզբունքները, որոնք չեն ընտրվել, և քննարկել, թե ինչպես կարող են այդ սկզբունքները ևս կիրառվել սցենարների վերաբերյալ:

Փոխգործակցեք խմբերի հետ՝ գնահատելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները քննարկելու նրանց կարողությունը: Ըստ անհրաժեշտության, օգտագործեք հետևյալ հարցերը՝ օգնելու ուսանողներին բովանդակալից քննարկում ծավալել:

Գործեք հավատքով

  • Ինչպե՞ս կարող է մարդը օգնություն խնդրել Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից, երբ նա կասկածներ, մտահոգություններ կամ հարցեր ունի տաճարային ամուսնության վերաբերյալ:

  • Մարդը, որը մտահոգություններ ունի տաճարային ամուսնության վերաբերյալ, ուրիշ ինչպե՞ս կարող է գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս:

Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից

  • Երկնային Հոր և Նրա փրկության ծրագրի մասին ի՞նչ գիտեք, որը կարող է օգտակար լինել այս սցենարի համար։

  • Ինչպե՞ս կարող է տաճարային ամուսնությունը ազդել մարդու կյանքի վրա ներկայումս և հավերժության մեջ:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Օգնեք ուսանողներին գնահատել իրենց փորձառությունը՝ կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել.

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպե՞ս են ձեզ օգնել արձագանքել սցենարին:

  • Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք, երբ փորձում էիք կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները սցենարների վերաբերյալ:

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, որը, ձեր կարծիքով, կարևոր է հիշել: