«Վարդապետություն և Ուխտեր 133–134․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 133–134», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 133–134
Վարդապետություն և Ուխտեր 133–134
Ակնարկ
Վարդապետություն և Ուխտեր 133 բաժնում Տերը հայտնել է իրադարձություններ, որոնք պետք է նախորդեն Իր Երկրորդ Գալուստին և այն, թե Իր Սրբերն ինչպես կարող են պատրաստվել այդ իրադարձություններին. նա ավելի շատ հայտնել է նաև Իր բնավորության և հատկանիշների մասին: Վարդապետություն և Ուխտեր 134 բաժնում Եկեղեցու ղեկավարները նկարագրել են Եկեղեցու համոզմունքները կառավարության և կրոնի վերաբերյալ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 133․1–40
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29.10–11 հատվածները և խորհել այն մասին, թե իրենք որքանով են պատրաստ հանդիպել Փրկչին, երբ Նա նորից գա երկիր:
-
Նյութեր․ պաստառ կամ այլ թուղթ՝ յուրաքանչյուր ուսանողի համար, գունավոր մարկերներ կամ մատիտներ
-
Աշխատաթերթ․ «Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ նախապատրաստվել Իր Երկրորդ Գալուստին հետևյալ կերպ՝ …»
Վարդապետություն և Ուխտեր 133․41–56
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի հատկանիշներն ու բնավորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գտնել Փրկչի Երկրորդ Գալուստը պատկերող նկար: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ քննարկել նկարներում պատկերված Փրկչի հատկանիշները:
-
Նկար ցուցադրման համար. Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը պատկերող նկար
-
Նյութեր․ թերթիկներ՝ ուսանողների փոքր խմբերի համար, որոնց օգնությամբ նրանք կարող են կիսվել
Վարդապետություն և Ուխտեր 134
Դասի նպատակը. oգնել ուսանողներին հասկանալ կրոնական ազատության և կառավարական օրենքներին հնազանդվելու կարևորությունն այնտեղ, որտեղ իրենք ապրում են:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք փորձել իմանալ, թե որն է իրենց կառավարության քաղաքականությունը կրոնի վերաբերյալ: Այդ մասին իմանալու համար ուսանողները կարող են ծնողներին կամ վստահելի չափահաս անձի խնդրել օգնել իրենց:
-
Տեսանյութ․ «The Book of Mormon: What Would Your Life Be Like without It?» (15:01, դիտեք 0:00-3:16)
-
Աշխատաթերթեր․ «Մենք հավատում ենք այն երկրի կառավարության օրենքներին հնազանդվելուն, որտեղ մենք ապրում ենք», «Մենք հավատում ենք կրոնի և խղճի ազատությանը»
Գնահատեք ձեր գիտելիքները 9
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրությունն ինչպես է օգնել իրենց աճել հոգևոր առումով:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն մասին, թե վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում ինչպես են աճել և խորացրել ավետարանի մասին իրենց գիտելիքներն ու վկայությունը: Նրանք կարող են նաև խորհել, թե ըստ իրենց, ինչն է առավել շատ ազդել իրենց հոգևոր առաջընթացի վրա:
-
Նկարներ ցուցադրման համար. Սոլթ Լեյքի տաճարի կառուցման տարբեր փուլեր, տաճարի մկրտության ավազանը
-
Բովանդակություն ցուցադրման համար. անմշակ և հղկված քարեր կամ անմշակ և հղկված քարերի նկար