Սեմինարիա
Դաս 146․ Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Վարդապետություն և Ուխտեր 115–134


«Դաս 146․ Գնահատեք ձեր գիտելիքները 9․ Վարդապետություն և Ուխտեր 115–134», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Գնահատեք ձեր գիտելիքները 9», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 146. Վարդապետություն և Ուխտեր 133–134

Գնահատեք ձեր գիտելիքները 9

Վարդապետություն և Ուխտեր 115–134

Սոլթ Լեյք Սիթիի տաճարը

Ավելի Քրիստոսանման դառնալու համար անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել և դա ամբողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող գործընթաց է: Մեր հոգևոր աճի պարբերաբար գնահատումը կօգնի մեզ տեսնել մեր հոգևոր առաջընթացը և ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտերգրքի ուսումնասիրությունն ինչպես է օգնել իրենց աճել հոգևոր առումով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Դանդաղ և կայուն առաջընթաց

Կարող եք ուսանողներին ցուցադրել Սոլթ Լեյք Սիթիի տաճարի կառուցման տարբեր փուլերի նկարներ: Հարցրեք ուսանողներին, արդյոք իրենք գիտեն, թե որքան ժամանակ է պահանջվել այս տաճարի կառուցումն ավարտելու համար (40 տարի): Ուսանողներին խնդրեք կիսվել, արդյոք իրենք կարծում են, որ արժեր այդքան ժամանակ տրամադրել և ջանք գործադրել՝ տաճարի կառուցման աշխատանքներն ավարտելու համար և բացատրել, թե ինչու:

Սոլթ Լեյք Սիթիի տաճարի կառուցումը 1

Օգտագործվում է Յուտա նահանգի պատմական միության թույլտվությամբ

Սոլթ Լեյք Սիթիի տաճարի կառուցումը 2
Սոլթ Լեյք Սիթիի տաճարի կառուցումը 3
Սոլթ Լեյք Սիթիի տաճարի կառուցումը 4

Ուսանողներին օգնեք համեմատել իրենց հոգևոր աճը տաճարի կառուցման հետ: Դա անելու համար կարող եք առաջարկել նրանց մտածել, թե շինարարների համար ինչ նշանակություն է ունեցել աշխատանքն այս երկարատև նախագծի վրա: Կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կզգայիք տաճարի կառուցման վրա 10 կամ 20 տարի աշխատելուց հետո՝ տեսնելով այն ամբողջ աշխատանքը, որը դեռ պետք է արվեր:

  • Եթե դուք աշխատողներից մեկը լինեիք, ի՞նչը կարող էր ձեզ ոգեշնչել, որ շարունակեիք աշխատել:

  • Ըստ ձեզ, աշխատողների փորձառությունն ինչպե՞ս կարելի է կիրառել հոգևոր առումով աճելու և Փրկչին ավելի նմանվելու մեր ջանքերում:

Մի պահ խորհեք ձեր կյանքի մասին, նաև, թե ինչ եք արել՝ փորձելով ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Մտածեք, թե ինչ առաջընթաց եք ունենում, նույնիսկ աննշան քայլերով՝ ավելի Քրիստոսանման դառնալու համար:

  • Թեև դա երկարատև գործընթաց է, ի՞նչ եք սովորում՝ Հիսուս Քրիստոսին ամեն օր ավելի նմանվելու ձգտման կարևորության մասին:

Ուսանողներին խնդրեք կիսվել, թե ինչ են սովորել և, ըստ իրենց, ինչ առաջընթաց են ունեցել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել, առաջարկեք նրանց կրկնել այն, ինչ վերջերս սովորել են Վարդապետություն և Ուխտեր գրքի իրենց ուսումնասիրության ժամանակ: Կարող եք խրախուսել նրանց աչքի անցկացնել իրենց օրագրերը կամ գտնել իրենց սուրբ գրություններում վերջերս կատարած նշումները:

Հետևյալ վարժություններն ուսանողներին հնարավորություն կտան բացատրել, թե իրենք ինչ ենսովորում, գնահատել և կիսվել իրենց մտքերով և հայտնել ավետարանի սկզբունքներով ապրելու իրենց առաջընթացի մասին: Եթե դասարանում Վարդապետություն և Ուխտեր 115–134 բաժինների ուսումնասիրությունը կենտրոնացած էր այն ճշմարտությունների վրա, որոնք տարբերվում են ստորև ներկայացվող վարժություններում ներառված ճշմարտություններից, կարող եք հարմարեցնել վարժությունները՝ ներառելով այդ ճշմարտությունները:

Բացատրեք մահացածների համար մկրտության կարևորությունը

Որպեսզի ուսանողներին հնարավորություն տաք բացատրել մահացածների համար մկրտությունների վարդապետությունը, ցուցադրեք տաճարի մկրտության ավազանի հետևյալ պատկերը և ներկայացրեք նմանատիպ մի սցենար:

տաճարի մկրտության ավազանը

Օբրին և նրա ընկերներն անհամբեր սպասում են տաճար գնալուն: Օբրիի ընկերը, որը ծանոթ չէ տաճարներին, նկատում է նրանց ուրախությունը և ավելի ուշ հարցնում է Օբրիին, թե նրանք ինչ են անում տաճարներում: Օբրին իր հեռախոսում փնտրում է տաճարի մկրտության ավազանի նկարը և պատմում է մահացածների համար մկրտությունների մասին:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել, թե ինչ կասեին, եթե իրենց խնդրեին ընկերոջը բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում մահացածների համար մկրտությունները: Ուսանողներին առաջարկեք դերախաղով ներկայացնել դա զույգերով կամ փոքր խմբերով:

Երբ ուսանողները դերախաղով ներկայացնեն, առաջարկեք նրանց կրկնել այն, ինչ սովորել են Վարդապետություն և Ուխտեր 124, 127 և 128 բաժիններում՝ տեսնելու, թե արդյոք կա որևէ բան, որ կցանկանային ավելացնել իրենց բացատրությանը: Ուսանողներին խնդրեք խմբերում միասին կրկնել դրանք՝ պատասխանելով հետևյալ հարցերին:

  • Ինչո՞վ կարող է կիսվել Օբրին, որպեսզի օգնի իր ընկերոջը հասկանալ այս սուրբ արարողությունը՝ որպես Աստծո ծրագրի մաս:

  • Օբրին ինչպե՞ս կարող էր օգնել իր ընկերոջը իմանալ Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ ուսանողները կրկնեն և քննարկեն մահացածների համար մկրտությունների վարդապետությունը, կարող եք նրանց ևս մեկ հնարավորություն տալ դերախաղով ներկայացնել սցենարը և ներառել իրենց սովորածը:

Մասնակցեք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Այս վարժությունը կօգնի ուսանողներին կիսվել, թե ինչպես են իրենք մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Նախ օգնեք ուսանողներին հիշել այն մեծ օրհնությունները, որոնք կապված են Տիրոջ աշխատանքը կատարելու հետ՝ կիսվելով հետևյալ խոսքերով:

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Շատ երիտասարդներ բացահայտել են, որ տրամադրելով իրենց ժամանակն ընտանիքի պատմությունն ուսումնասիրելու և տաճարային աշխատանք կատարելու համար, իրենք խորացրել են փրկության ծրագրի մասին իրենց վկայությունը: Դա մեծացրել է Հոգու ազդեցությունն իրենց կյանքում և նվազեցրել հակառակորդի ազդեցությունը: Դա օգնել է նրանց ավելի մոտ լինել իրենց ընտանիքներին և ավելի մոտ լինել Տեր Հիսուս Քրիստոսին: Նրանք հասկացել են, որ այս աշխատանքը փրկում է ոչ միայն մահացածներին. այն փրկում է մեզ բոլորիս (տես Վ&Ու 128․18): (Հենրի Բ․ Այրինգ, «Աստծո ընտանիքի հավաքումը», Լիահոնա, մայիս 2017, 22)

  • Ի՞նչ օրհնություններ եք բացահայտել, երբ ներգրավված եք եղել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում:

Վարդապետություն և Ուխտեր 127–128 բաժինների դասի ընթացքում ուսանողներին, հավանաբար, առաջարկվել է կազմել ծրագիր՝ այս աշխատանքին որևէ կերպ մասնակցելու համար: Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու իրենց ծրագրի մասին և խրախուսեք նրանց կիսվել իրենց արածով:

Անհրաժեշտության դեպքում կարող եք հիշեցնել ուսանողներին այն եղանակների մասին, որոնք կարող են ընտրել՝ մասնակցելու համար: Դրանց թվում կարող են լինել տարբեր վարժություններ, որոնք հասանելի են FamilySearch.org կայքում կամ Family Tree հավելվածում: Ուսանողներին առաջարկեք նկարագրել կամ, հնարավորության դեպքում, ցույց տալ դասարանին, թե ինչ են արել կամ սովորել: Ուսանողները գուցե հաճախել են տաճար՝ մասնակցելու ընտանիքի մահացած անդամների համար կատարված սուրբ արարողություններին: Նրանց առաջարկեք կիսվել այս փորձառության վերաբերյալ իրենց զգացմունքներով:

Փորձությունների ժամանակ ավելի շատ վստահեք Աստծուն

Վարդապետություն և Ուխտեր 122 բաժինն ուսուցանելիս հավանաբար օգտագործել եք անմշակ և հղկված քարերը՝ առարկայական դասի համար. եթե այո, ապա կարող եք դրանք կրկին ցուցադրել: Այդ քարերը կարող են հիշեցնել ուսանողներին իրենց սովորածի մասին և հնարավորություն տալ նրանց քննարկել իրենց մտքերը փորձությունների նպատակի մասին և այդ փորձություններով անցնելիս Աստծուն վստահելու մասին։ Եթե կարծում եք, որ օգտակար կլինի, կարող եք ուսանողներին հիշեցնել այս թեմայի վերաբերյալ դասերը: Փորձությունների վերաբերյալ ուսանողները կարող են իմանալ Վարդապետություն և Ուխտեր 98, 101, 105, 111, 121–123 և այլ բաժիններում։ Ուսանողները կարող են նաև հիշել Աստծուն վստահելու արժեքավոր դասերը՝ Միսսուրիից Սրբերին վտարելու մասին դասից:

Ուսանողներին առաջարկեք կրկնել սուրբ գրությունների որևէ օգտակար հատված և քննարկել իրենց սովորածը:

  • Ձեր սովորածն ինչպե՞ս է օգնել ձեզ այլ վերաբերմունք ունենալ ձեր փորձությունների նկատմամբ:

  • Ի՞նչ իմացաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ դժվարություններ հաղթահարելու ժամանակ:

Ուսանողներին առաջարկեք օրագրերում գրել իրենց մտքերն այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են աջակցել իրենց փորձությունների ժամանակ: Խնդրեք նրանց մտածել, թե այն, ինչ իրենք իմացել և զգացել են ինչպես է ազդել առ Հիսուս Քրիստոս իրենց հավատքի վրա: Կարող եք խնդրել ուսանողներին իրենց ցանկությամբ կիսվել իրենց գրածով: Նրանց հնարավորություն ընձեռեք վկայել իրենց ստացած աստվածային օգնության մասին: