«Վարդապետություն և Ուխտեր 135–136․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 135–136», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 135–136
Վարդապետություն և Ուխտեր 135–136
Ակնարկ
Վարդապետություն և Ուխտեր 135 բաժինը հայտարարություն է Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակության մասին և վկայություն, թե ինչպես է Տերն օրհնել մեզ նրա միջոցով: Ջոզեֆի մահից հետո Եկեղեցու անդամները վստահ չէին, թե ով է առաջնորդելու իրենց, սակայն իմացան, որ արքայության բանալիները կրում էին Տասներկու Առաքյալների Քվորումը՝ Բրիգամ Յանգի ղեկավարությամբ: Սրբերն աստիճանաբար արշավեցին դեպի արևմուտք՝ Սոլթ Լեյք Սիթի: Անթիվ այլ ռահվիրաներ ամբողջ աշխարհում շարունակեցին նմանատիպ հավատք դրսևորել առ Տերը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 135
Դասի նպատակը. օգնել ուսանողներին ամրացնել իրենց վկայությունը Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո Վերականգնման Մարգարեի մասին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել Ջոզեֆ Սմիթի՝ որպես Վերականգնման Մարգարեի մասին իրենց վկայությունների և այն մասին, թե նրա գործունեությունն ինչպես է օգնել իրենց գալ դեպի Հիսուս Քրիստոսը (տես Վարդապետություն և Ուխտեր 135.3):
-
Նկար ցուցադրման համար. Մարգարե Ջոզեֆ Սմիթ
-
Տեսանյութեր․ «Joseph Smith—Prophet of the Restoration» (13:09, դիտեք 0:00-3:04) կամ «Joseph Smith: The Prophet of the Restoration» (1:02:04, դիտեք 55:50-59:51), «Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը» (18:46 դիտեք 15:52-16:28)
-
Երաժշտություն․ նվագարկեք «Փառք տանք մարդուն» օրհներգը (Հիմներ և մանկական երգեր, համ. 27)
Հաջորդականությունը Նախագահությունում
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Տերը շարունակում է կատարել Իր աշխատանքը նույնիսկ մարգարեի մահից հետո:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք փնտրել սուրբ գրություններ, Եկեղեցու ղեկավարների խոսքերը և աստվածային այլ աղբյուրներ, որոնք կօգնեն իրենց իմանալ, որ Եկեղեցու մարգարեն Տիրոջ կողմից ընտրված ծառան է:
-
Աշխատաթերթ․ «Ո՞ւմ հետևել Ջոզեֆ Սմիթից հետո»
Վարդապետություն և Ուխտեր 136
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը կօրհնի իրենց, եթե ձգտեն պահպանել Իր պատվիրաններին հնազանդվելու իրենց ուխտը:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները, հավանաբար, ուխտերի մասին սովորելու բազմաթիվ հնարավորություններ են ունեցել՝ Վարդապետություն և Ուխտեր գրքի իրենց ուսումնասիրության ժամանակ: Առաջարկեք նրանց խորհել այն օրհնությունների մասին, որոնք ստացել են՝ կապելով և փորձելով պահել Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու իրենց ուխտը:
-
Առարկաներ ցուցադրման համար․ ծածկված սայլի նկար, ռահվիրայի ճանապարհի քարտեզ
-
Տեսանյութեր․ «Գաղթը շարունակվում է» (13:30, դիտել 5:14-11:02), «Watched Over by God: Elizabeth Panting’s Journey to Zion» (16:20, դիտել 07:50-11:16)
-
Նախապատրաստման նյութեր. պատմություններ՝ Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում գրքից, հ․ 2, Ոչ մի անմաքուր ձեռք, 1846–1893 (2020), 58–96 և «Pioneers» կամ «The Trek West» ChurchofJesusChrist.org կայքից
Ռահվիրաներ ամեն երկրում
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ռահվիրա լինելու ցանկություն զգալ՝ ճանապարհ պատրաստելով ուրիշների համար՝ հետևելու Հիսուս Քրիստոսին:
-
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք իմանալ իրենց նախնու մասին, որը միացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն և խորհել, թե ինչպես է իրենց նախնու որոշումն օրհնել իրենց: Եթե ուսանողներն իրենց ընտանիքներում առաջիններից են, ովքեր միացել են Եկեղեցուն, նրանք կարող են խորհել, թե ինչու են որոշել հետևել Հիսուս Քրիստոսին՝ մկրտվելով, և դա ինչպես կազդի ապագա սերունդների վրա: Ուսանողներին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց պատմություններով:
-
Նկար ցուցադրման համար․ ձեռնասայլ
-
Տեսանյութ. «ՎՕՍ կանայք սքանչելի են» (16:18, դիտել 2:12-3:05)
-
Աշխատաթերթ․ «Ռահվիրաներ ողջ աշխարհում»