Սեմինարիա
Դաս 148․ Հաջորդականությունը Նախագահությունում. Տիրոջ կողմից ընտրված՝ Եկեղեցին ղեկավարելու համար


«Դաս 148. Հաջորդականությունը Նախագահությունում. Տիրոջ կողմից ընտրված՝ Եկեղեցին ղեկավարելու համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հաջորդականությունը Նախագահությունում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 148. Վարդապետություն և Ուխտեր 135–136

Հաջորդականությունը Նախագահությունում

Տիրոջ կողմից ընտրված՝ Եկեղեցին ղեկավարելու համար

Բրիգամ Յանգ և Ջոզեֆ Սմիթ

Ջոզեֆ Սմիթի ժամանակ Եկեղեցու անդամները փորձառություն չունեին և չգիտեին՝ ինչպես վարվել մարգարեի մահից հետո: Ջոզեֆի և Հայրումի նահատակությունը ոչ միայն հուզականորեն դժվար ժամանակ էր, այլև հնարավոր խառնաշփոթի և անորոշության ժամանակ առ այն, թե ով է ղեկավարելու Եկեղեցին: Այնուամենայնիվ, Տերը Իր Եկեղեցու համար ճանապարհ էր պատրաստել, որպեսզի այն շարունակեր մնալ մարգարեական ղեկավարության ներքո: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ Տերը շարունակում է կատարել Իր աշխատանքը նույնիսկ մարգարեի մահից հետո:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Եկեղեցու նոր ղեկավար

Դասը սկսեք՝ կիսվելով հետևյալ սցենարով։

Պատկերացրեք, որ ունեք Գաբրիել անունով ընկեր, որը վերջերս է միացել Եկեղեցուն իր ընտանիքի հետ: Մի օր՝ սեմինարիայից դուրս գալուց, նա ձեզ հարցեր է տալիս Եկեղեցու ղեկավարության մասին: Նա մտածում է, թե ինչ է տեղի ունենում, երբ Եկեղեցու նախագահը մահանում է և ինչպես է ընտրվում նոր մարգարե: Նա հարցնում է, թե ինչպես կարող ենք վստահ լինել, որ մարգարեն այն անձն է, որը պետք է լինի։

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք պատասխանել Գաբրիելի հարցին՝ ըստ 1-5 սանդղակի, որտեղ 1-ը նշանակում է «բոլորովին վստահ չեմ», իսկ 5-ը՝ «շատ վստահ եմ»:

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե ինչպես է կատարվում ղեկավարության փոփոխությունը Եկեղեցում:

Կարող եք խրախուսել ուսանողներին խնդրել Սուրբ Հոգու օգնությունն իրենց ուսումնասիրության մեջ, երբ մենք ավելի շատ ենք ուսումնասիրում այն կարգը, որը Տերը հաստատել է՝ Իր Եկեղեցու ղեկավարներին ընտրելու համար: Առաջարկեք նրանց հայտնություն փնտրել, թե ինչու է դա կարևոր իմանալ իրենց կյանքի ներկայիս փուլում:

Ո՞վ էր զբաղեցնելու Ջոզեֆ Սմիթի տեղը

Ուսանողների համար օգտակար կլինի հասկանալ Եկեղեցու ղեկավարության առաջին փոփոխությանը նախորդած համատեքստը: Դա անելու համար կարող եք ամփոփել կամ կարդալ հետևյալը.

Ջոզեֆ Սմիթի նահատակության ժամանակ Եկեղեցու անդամները փորձառություն չունեին և չգիտեին՝ ինչպես վարվել մարգարեի մահից հետո: Ջոզեֆի մահվան անսահման վշտից բացի, մարդիկ վստահ չէին, թե ինչպես է Եկեղեցին առաջ շարժվելու: Առաքյալների մեծ մասը միսիաներ էին ծառայում Միացյալ Նահանգների արևելքում, երբ լսեցին Ջոզեֆի և Հայրումի մահվան մասին: Իմանալով տխուր լուրը՝ նրանք և մյուս միսիոներները վերադարձան Նավու:

Եկեղեցու Նախագահի բացակայության պայմաններում որոշ մարդիկ տարբեր պնդումներ էին ներկայացնում այն մասին, թե ինչ է տեղի ունենալու Եկեղեցու ղեկավարության հետ:

Երեք ուսանողի առաջարկեք գալ և կանգնել դասարանի առջև։ Յուրաքանչյուր ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ հետևյալ երեք պարբերություններից մեկը: Նկատի առեք, որ ստորև բերված առաջին պատմությունը վերաբերում է Սիդնի Ռիգդոնին: Երկրորդ պատմությունը՝ Բրիգամ Յանգին: Երրորդ պատմությունը՝ Ջեյմս Սթրենգին։ Ուսանողներին դեռ անուններ մի հայտնեք։

Առաջին Նախագահության առաջին խորհրդականն ասաց, որ իրեն ասվել է տեսիլքում, որ ոչ ոք չի կարող փոխարինել Ջոզեֆին: Նա առաջարկեց, որ ինքը պետք է լինի Եկեղեցու «պահապանը»:

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահն ասաց, որ Ջոզեֆ Սմիթը Եկեղեցին ղեկավարելու Փրկչի իշխանությունը շնորհել է Տասներկու Առաքյալների Քվորումին:

Եկեղեցու անդամներից մեկը, ով մկրտվել էր Ջոզեֆի մահից չորս ամիս առաջ, նամակ ներկայացրեց Ջոզեֆ Սմիթի ստորագրությամբ, որով նա նշանակվում էր Ջոզեֆի իրավահաջորդը:

  • Ինչպե՞ս կարձագանքեիք այս իրադարձություններին, եթե այս ընթացքում Եկեղեցու անդամ լինեիք:

  • Ի՞նչ մտահոգություններ կունենայիք այդ հավակնություններից ցանկացածի վերաբերյալ։

Տիրոջ կողմից հաստատված կարգը

աշխատաթերթի պատկերակՈւսանողներին առաջարկեք փնտրել սուրբ գրություններ, Եկեղեցու ղեկավարների խոսքեր և աստվածային այլ աղբյուրներ այն մասին, թե մենք ինչպես կարող ենք իմանալ, որ մարգարեն Տիրոջ կողմից ընտրված ծառան է: Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության ընթացքում օգտագործել հետևյալ աշխատաթերթը՝ սովորելու համար, թե Ջոզեֆ Սմիթից հետո Սրբերն ինչպես իմացան, թե ում պետք է հետևեն.

Ո՞ւմ հետևել Ջոզեֆ Սմիթից հետո

Իր մահից առաջ Մարգարե Ջոզեֆ Սմիթը Տասներկու Առաքյալների Քվորումին ուսուցանեց հետևյալը.

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Եղբայրներ, … կարևոր իրադարձություններից մի քանիսը շուտով կիրականան: Հնարավոր է, որ իմ թշնամիներն ինձ սպանեն։ Եվ եթե բանալիներն ու զորությունը, որոնք ինձ մոտ են, չտրվեն ձեզ, նրանք կկորչեն երկրից: Բայց եթե ինձ հաջողվի դրանք փոխանցել ձեզ, ապա թույլ տվեք դառնալ մարդասպանի ձեռքի զոհը, եթե Աստված դա թույլ տա․ ես կարող եմ հաճույքով և գոհունակությամբ հեռանալ, իմանալով, որ իմ գործն ավարտված է և հիմքը դրված է, որի վրա պետք է վեր խոյանա Աստծո արքայությունը՝ ժամանակների լրության այս տնտեսության մեջ:

Այսուհետ Տասներկուսի Առաքյալների ուսերին պետք է դրվի այս եկեղեցին առաջնորդելու պատասխանատվությունը, մինչև որ դուք ուրիշներին կնշանակեք որպես ձեր իրավահաջորդ: (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 533–34)

Ջոզեֆ Սմիթը նաև ուսուցանեց, որ Առաջին Նախագահությունը Տասներկու Առաքյալների Քվորումից վեր միակ խումբն է, սակայն երբ մարգարեն մահացավ, Առաջին Նախագահությունը լուծարվեց (տես History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume B-1, 691, josephsmithpapers.org):

  • Ձեր սովորածից ի՞նչը կօգնի ձեզ արձագանքել նախկինում արված երեք պնդումներին:

  • Մարգարեի մահվան դեպքում Տերը ի՞նչ կարգ է հաստատել՝ Իր Եկեղեցու ղեկավարությունը շարունակելու համար:

Երբ Բրիգամ Յանգը դիմեց Սրբերին մեծ ժողովի ժամանակ, շատերը զարմանահրաշ զգացողություն ունեցան՝ զգալով Սուրբ Հոգու հաստատումը:

Նախագահ Ջորջ Ք. Քենոնը (1827–1901), որը հետագայում ծառայել է Առաջին Նախագահությունում, կիսվել է.

Նախագահ Ջորջ Ք. Քենոն

Բրիգամ Յանգը … վեր կացավ և դիմեց ժողովրդին: … Ով ներկա է եղել այդ իրադարձության ժամանակ, երբեք չի կարող մոռանալ իր վրա թողած տպավորությունը։ Եթե Ջոզեֆը հարություն առներ մեռելներից և նորից խոսեր նրանց հետ, ազդեցությունը չէր կարող ավելի ցնցող լինել, քան այն ազդեցությունը, որը թողեց այդ ժողովը այնտեղ ներկա գտնվող մարդկանց վրա։ Դա հենց Ջոզեֆի ձայնն էր․ և լսվում էր ոչ միայն Ջոզեֆի ձայնը, այլ մարդկանց աչքին թվում էր, թե իրենց առջև կանգնած է հենց Ջոզեֆը: Այդ ժողովի ժամանակ տեղի ունեցավ հրաշալի և զարմանահրաշ մի իրադարձություն, որի մասին մենք երբեք չէինք լսել: Տերն Իր ժողովրդին տվեց մի վկայություն, որը կասկածի տեղիք չէր տալիս, թե ով էր այն մարդը, ում Նա ընտրել էր՝ իրենց առաջնորդելու համար: Նրանք իրենց աչքերով և ականջներով տեսան ու լսեցին․ այդ ժամանակ ասված խոսքերը՝ Աստծո համոզիչ զորությամբ հասան նրանց սրտերին և նրանք լցվեցին Հոգով և մեծ ուրախությամբ: Մինչ այդ կար ընկճվածություն և, հավանաբար, որոշ մարդկանց սրտերում՝ կասկած և անորոշություն, սակայն հիմա բոլորի համար պարզ էր, որ այստեղ կանգնած է այն մարդը, որին Տերը շնորհել է անհրաժեշտ իշխանություն՝ գործելու նրանց մեջ Ջոզեֆի փոխարեն (Ջորջ Ք. Քենոն, «Joseph Smith, the Prophet,» Juvenile Instructor, հոկտեմբեր 1870, 174–75):

Եկեղեցու անդամ Էմիլի Սմիթ Հոյթը, որը ներկա էր, երբ Բրիգամ Յանգը դիմում էր Սրբերին, գրել է հետևյալը.

Հիմնավորումներ անելու եղանակը, դեմքի արտահայտությունը, ձայնի ելևէջը հուզեց ինձ մինչև հոգուս խորքը։ Իմ աչքերը տեսել էին Ջոզեֆի սպանված մարմինը: Իմ ձեռքերով զգացել էի մահվան սառնությունը նրա ազնվազարմ ճակատի վրա։ Ես գիտեի, որ Ջոզեֆը մահացել է: Սակայն ես ապշահար էի և ակամայից նայում հարթակին, որպեսզի տեսնեի, թե արդյո՞ք դա Ջոզեֆը չէր։ Դա այդպես չէր, դա Բրիգամ Յանգն էր և, եթե որևէ մեկը կասկածում է Սրբերի գործերը ղեկավարելու Բրիգամի իրավունքին, ես նրանց միայն սա պետք է ասեմ: Ստացեք Աստծո Հոգին և ինքներդ իմացեք: Տերը հոգ կտանի իր մարդկանց համար (Էմիլի Սմիթ Հոյթ, Լին Վ. Յորգենսենի «The Mantle of the Prophet Joseph Passes to Brother Brigham: A Collective Spiritual Witness» գրքում, BYU Studies, vol. 36, no. 4 [1996–97], 164)։

  • Եթե դուք այնտեղ լինեիք, ինչպե՞ս կարող էր այս փորձառությունն ազդել ձեզ վրա:

  • Ինչպե՞ս է Մորոնի 10.5 հատվածը կապված ձեր ուսումնասիրածի հետ:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին իրենց ուսումնասիրությունից։ Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ երբ Եկեղեցու Նախագահը մահանում է, Առաջին Նախագահությունը լուծարվում է և Եկեղեցին ղեկավարում է Տասներկու Առաքյալների Քվորումը։ Ուսանողներին օգնեք հասկանալ, որ առաքյալները, որոնք ծառայում են Առաջին Նախագահությունում, վերադառնում են Տասներկուսի Քվորումի իրենց տեղը՝ ըստ ավագության: Համոզվեք, որ ուսանողները նաև հասկանում են, որ ամենաերկար ծառայած առաքյալը Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահն է և, հետևաբար, նա դառնում է Եկեղեցու հաջորդ Նախագահը:

Ուսանողները կարող են նաև բացահայտել, որ Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ստանալ վկայություն, որ նրանք, ովքեր ղեկավարում են Եկեղեցին, կանչվել են Աստծո կողմից:

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, կամ ի՞նչ եք դուք արել, որպեսզի ձեռք բերենք հոգևոր վկայություն այն մասին, որ մեր մարգարեն ընտրվել է Տիրոջ կողմից՝ ղեկավարելու Իր Եկեղեցին:

Այս դասն ավարտելու համար հնարավորություն տվեք ուսանողներին օգտագործել իրենց սովորածը՝ դասի սկզբում ներկայացված սցենարին արձագանքելու համար: Դա անելու համար ուսանողներին առաջարկեք դերախաղով հանդես գալ դասընկերների հետ: Ուսանողներին խրախուսեք իրենց պատասխաններում ներառել իրենց վկայությունն այն մասին, որ մարգարեն Տիրոջ կողմից ընտրված ղեկավարն է: