Դաս 150. Ռահվիրաներ ամեն երկրում. Ճանապարհ պատրաստել ուրիշների համար
«Դաս 150. Ռահվիրաներ ամեն երկրում. Ճանապարհ պատրաստել ուրիշների համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ռահվիրաներ ամեն երկրում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 150. Վարդապետություն և Ուխտեր 135–136
Ռահվիրաներ ամեն երկրում
Ճանապարհ պատրաստել ուրիշների համար
1847-1868 թվականներին հազարավոր ռահվիրաներ մեծ հավատք դրսևորեցին առ Հիսուս Քրիստոս՝ սայլով կամ ձեռնասայլով ուղևորվելով դեպի Սոլթ Լեյքի հովիտ՝ Սրբերի հետ հավաքվելու համար: Այսօր աշխարհասփյուռ ռահվիրաները շարունակում են մեծ հավատք դրսևորել՝ հավաքվելով Սրբերի հետ, անկախ նրանից, թե որտեղ են իրենք ապրում։ Այս դասը կօգնի ուսանողներին ռահվիրա լինելու ցանկություն զգալ՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար ճանապարհ պատրաստելով ուրիշների համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ռահվիրաներ
Համապատասխանեցրեք մարդկանց իրենց ձեռքբերումների հետ:
Մարդիկ
Ձեռքբերումներ
Մարդիկ
1. Յոհաննես Գուտենբերգ
Ձեռքբերումներ
Ա. Սփոփող Միության առաջին նախագահը Թայվանում
Մարդիկ
2. Էլիզաբեթ Ջեքսոն
Ձեռքբերումներ
Բ. Առաջին կինը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի, որը շնորհվել է ճառագայթման վերաբերյալ իր կատարած հետազոտության համար
Մարդիկ
3. Չեն Լին Շու-Լանգ
Ձեռքբերումներ
Գ. Հայտնագործել է տպագրական մեքենան
Մարդիկ
4. Էդմունդ Հիլարի և Թենզինգ Նորգայ
Ձեռքբերումներ
Դ. Առաջինն է, ով բարձրացել է Էվերեստի գագաթը
Մարդիկ
5. Մարի Կյուրի
Ձեռքբերումներ
Ե. Ձեռնասայլով ուղևորվել է Սոլթ Լեյքի հովիտ
Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս մարդիկ:
Ինչպե՞ս են այս ռահվիրաների ձեռքբերումները ճանապարհ պատրաստել ուրիշների համար։
Հիսուս Քրիստոսի օրինակը
Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը կիսվել է հետևյալով Հիսուս Քրիստոսի մասին.
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը ճանապարհ պատրաստելու բարձրագույն ռահվիրան է: Հիրավի, Նա է «ճանապարհը», որով պետք է իրականացվի փրկության ծրագիրը, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և Նրա հանդեպ հավատքի միջոցով վերադառնանք դեպի մեր Երկնային Հայրը: (Մ. Ռասել Բալլարդ, «Հետևեք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով», Լիահոնա, նոյ․ 2022, 35)
Ձեզ համար ճանապարհ պատրաստելու Փրկչի գործողություններն ի՞նչ օրհնություն են բերել ձեր կյանք:
Զգո՞ւմ եք, որ օրինակ եք հանդիսանում, որին կցանկանայիք, որ ուրիշները հետևեն:
Ի՞նչն է ձեզ ոգեշնչում, որպեսզի լինեք ռահվիրա: Ի՞նչն է ձեզ անհանգստություն պատճառում:
Ըստ ձեզ, Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ լինել ռահվիրա ուրիշների համար:
Այս դասի մնացած հատվածում հրավիրեք Սուրբ Հոգու ազդեցությունը, որպեսզի մեծացնի ձեր ցանկությունը՝ ուրիշների համար լինել Քրիստոսանման ռահվիրա, որին պետք է հետևել:
Ձեռնասայլերով ռահվիրաներ
Երբ բազմաթիվ խմբեր Սոլթ Լեյք Սիթի էին մեկնել սայլերով, որոնք սովորաբար քաշվում էին եզներով, Բրիգամ Յանգը խրախուսեց Սրբերին օգտագործել ձեռնասայլեր: Ռահվիրաներն իրենք էին քաշում ձեռնասայլերը, ինչը հնարավորություն էր տալիս ավելի էժան և արագ ուղևորություն կատարել։ Ավելի քան 350 գաղթող խմբերից միայն 10 խումբ ուղևորվեց ձեռնասայլերով: Թեև ձեռնասայլերով խմբերի մեծ մասն ուղևորությունը կատարեց առանց լուրջ խնդիրների, 1856 թվականի ձմռան փոթորիկների պատճառով Ուիլիի և Մարտինի ձեռնասայլերով խմբերը մնացին ճանապարհին: Շատերը մահացան քաղցի և ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պատճառով։ Յուտա նահանգում Եկեղեցու անդամների կատարած փրկարարական ջանքերի շնորհիվ անհրաժեշտ պարագաներ և օգնություն տրամադրվեց ուղևորներին՝ ավարտին հասցնելու իրենց ուղևորությունը, ինչի շնորհիվ փրկեց ավելի քան 1200 կյանք (տես Եկեղեցու պատմության թեմաներ, «Handcart Companies,» ChurchofJesusChrist.org/study/history/topics):
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը կիսվել է ձեռնասայլով ռահվիրայի մասին հետևյալ պատմությամբ:
2:3
Ինձ հուզեց Էլիզաբեթ Ջեքսոնի պատմությունը, որի ամուսինը՝ Ահարոնը մահացավ Մարտինի ձեռնասայլերի խմբի հետ՝ Փլաթ գետի վերջին անցումից հետո: Նա գրել է.
«Ես չեմ փորձի նկարագրել իմ ապրումները, երբ ինձ զգում էի լքված այրի՝ երեք երեխաների հետ, այդպիսի ծայրահեղ հանգամանքներում: … Ես հավատում եմ, … որ հանուն Ավետարանի իմ տառապանքները կսրբագործեն ինձ ի բարին: …
«Ես [աղաչեցի] Տիրոջը … Նրան, ով խոստացել էր ամուսին լինել որբևայրիներին և հայր՝ հայրազուրկներին: Ես աղաչեցի Նրան և Նա եկավ ինձ օգնության»:
Էլիզաբեթը նշում է, որ գրել է պատմությունը բոլոր նրանց անունից, ովքեր անցել են այդ տեսարանների միջով այն հույսով, որ հետնորդները հոժարակամ կտոկան և կզոհաբերեն բոլոր բաները հանուն Աստծո թագավորության: (Քվենթին Լ. Քուք, «ՎՕՍ կանայք սքանչելի են», Լիահոնա, մայիս 2011, 18)
Ի՞նչ վկայեց Էլիզաբեթը Տիրոջ մասին:
Ինչի՞ հույսն ուներ նա, որ ուրիշները կսովորեն իր օրինակից:
Ռահվիրաների օրինակներ
Կատարեք հետևյալ վարժությունը՝ փնտրելով, թե ինչպես կարող են ռահվիրաների օրինակներն ամբողջ աշխարհում օգնել ձեզ ռահվիրա լինելու ձեր ջանքերում:
Կարդացեք մեկ կամ մի քանի ռահվիրաների պատմություն:
Բացահայտեք, թե ինչպես են նրանք ռահվիրա եղել:
Փնտրեք եղանակներ, որոնցով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն օգնեցին նրանց:
Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք, թե նրանց քրիստոսանման օրինակներն ինչպես կարող են ոգեշնչել ձեզ՝ ռահվիրա լինել ուրիշների համար: