Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 137–138․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 137–138․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 137–138», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 137–138

Վարդապետություն և Ուխտեր 137–138

Ակնարկ

Երկնային Հոր երջանկության ծրագիրը փրկություն է առաջարկում Իր բոլոր զավակներին։ 1836 թվականին Տերը Ջոզեֆ Սմիթին ցույց տվեց սելեստիալ արքայության տեսիլքը: 1918 թվականին նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսիլք տեսավ հոգիների աշխարհում Փրկչի սպասավորության մասին։

դասընթացի պատկերակ Խրախուսեք ուսանողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով: Դա նաև կօգնի նրանց յուրացնել և արտահայտել իրենց ուսուցանված ճշմարտությունները, ինչպես նաև վստահություն ձեռք բերել այլ միջավայրում ճշմարտություններով կիսվելու իրենց կարողության նկատմամբ: Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես է դա արել, տես «Փրկիչը խրախուսել է մարդկանց կիսվել այն ճշմարտություններով, որ իրենք իմացել են» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 1»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 137

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել իրենց երախտագիտությունը Երկնային Հոր փրկության ծրագրի հանդեպ:

  • Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես է երջանկության ծրագիրը փրկություն առաջարկում Երկնային Հոր զավակներին, այդ թվում՝ նրանց, ովքեր չեն ստանում այն ​​մահկանացու կյանքում:

  • Տեսանյութեր․ «Joseph Smith: The Prophet of the Restoration» (1:02:04, դիտել 2:05-4:21 կամ 11:57-15:22, կամ երկու հատվածն էլ), «Եվ մի փոքր երեխա կառաջնորդի նրանց» (16:55, դիտել 4:40-6:00)

Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Փրկիչը փրկություն առաջարկում Երկնային Հոր զավակներին հոգիների աշխարհում:

  • Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին խորհել, թե ներկայումս ինչ գիտեն և ինչ չգիտեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում Երկնային Հոր զավակների հետ մահից հետո:

  • Տեսանյութ. «Մահացածների փրկագնման տեսիլքը» (15:20, դիտել 8:39-10:33)

Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 2

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծ ցանկություն զգալ՝ մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: