«Դաս 151․ Վարդապետություն և Ուխտեր 137․ Նրանք, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 137», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 151. Վարդապետություն և Ուխտեր 137–138
Վարդապետություն և Ուխտեր 137
Նրանք, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայությունը
1836 թվականի հունվարին, գտնվելով Կիրթլենդի անավարտ տաճարում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ սելեստիալ արքայության տեսիլքը։ Այդ տեսիլքում, որը հիմա Վարդապետություն և Ուխտեր 137 բաժինն է, Փրկիչը հայտնել է ճշմարտություններ Երկնային Հոր ծրագրի վերաբերյալ: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց երախտագիտությունը Երկնային Հոր փրկության ծրագրի հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երկնային Հոր ծրագիրը Իր բոլոր զավակների համար
1823 թվականին ավագ որդու՝ Ալվինի անսպասելի մահը ցնցեց Սմիթների ընտանիքը: Ընտանիքը խնդրեց տեղի մի հոգևոր սպասավորի կատարել Ալվինի հուղարկավորության արարողությունը։ Քանի որ Ալվինն այդ սպասավորի ծխական համայնքի մկրտված անդամ չէր, հոգևորականը պնդեց, որ Ալվինը չէր կարող փրկվել։ Ջոզեֆի փոքր եղբայր Վիլյամը հիշում է. «[Սպասավորը] … ազդարարեց շատ խստորեն, որ [Ալվինը] գնացել է դժոխք», քանի որ Ալվինը իր եկեղեցու անդամ չէր (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 401–3): Իր ողջ կյանքի ընթացքում Ջոզեֆը ավելի մեծ կորուստներ ունեցավ իր կնոջ՝ Էմմայի հետ․ նրանք թաղեցին իրենց վեց մանկահասակ երեխաներից չորսին:
-
Ի՞նչ հարցեր կարող էին ունենալ Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը իրենց սիրելիների մահվան վերաբերյալ:
Սելեստիալ արքայության տեսիլքը
1836 թվականի հունվարին Ջոզեֆը ժողով անցկացրեց Եկեղեցու այլ ղեկավարների հետ՝ Կիրթլենդի անավարտ տաճարի մի սենյակում: Ջոզեֆ Սմիթը ստացել էր ապագա սելեստիալ արքայության տեսիլքը։ Այս տեսիլքում, որն այժմ Վարդապետություն և Ուխտեր 137 բաժինն է, Ջոզեֆին ուսուցանվեցին հավերժական ճշմարտություններ Երկնային Հոր զավակների, այդ թվում՝ երեխաների և նրա եղբոր՝ Ալվինի փրկության մասին:
Երբ ուսանողները կարդան այս բաժինը, կարող եք դադար տալ՝ հատվածներ 1–6-ը ուսումնասիրելուց հետո: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե այս հատվածներում հատկապես ինչը տպավորեց իրենց սելեստիալ արքայության Ջոզեֆի նկարագրությունում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137․1–10 հատվածները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք Փրկիչն ուսուցանել է Երկնային Հոր երջանկության ծրագրի մասին:
-
Ի՞նչ է ուսուցանել Փրկիչը այս հատվածներում, որը կարող էր մխիթարել Ջոզեֆ Սմիթին և նրա ընտանիքին: Ինչո՞ւ դա կարող էր մխիթարել նրանց։
Հատվածներ 7–10-ը լավ հնարավորություն են տալիս ուսանողներին սովորելու, թե ինչպես բացահայտել ավետարանի ճշմարտությունները և ասել դրանք սեփական բառերով։ Օգնեք ուսանողներին բացահայտել և կիսվել այս հատվածներում գտած ճշմարտության արտահայտություններով, ներառյալ հետևյալը.
-
Բոլոր նրանք, ովքեր կընդունեն ավետարանը՝ ունենալով այդ հնարավորությունը, կմտնեն սելեստիալ արքայություն (տես հատվածներ 7–8)։
-
Տերը մեզանից յուրաքանչյուրին կդատի ըստ մեր գործերի և մեր սրտի ցանկությունների (տես հատված 9)։
-
Բոլոր երեխաները, որոնք մահանում են նախքան պատասխանատվության տարիքին հասնելը, կփրկվեն սելեստիալ արքայությունում (տես հատված 10)։
Այս սկզբունքները գրեք գրատախտակին:
-
-
Ինչպե՞ս կարող էր Սմիթների ընտանիքը վերաբերվել այն ճշմարտություններին, որոնք Փրկիչը ուսուցանել է այս հատվածներում:
-
Ինչպե՞ս եք դուք վերաբերվում այս ճշմարտություններին: Ինչպե՞ս են այս ճշմարտությունները ազդում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր երախտագիտության վրա:
Խորհելու համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք ուսանողներին ընտրել այն ճշմարտությունները, որ իրենք կցանկանային ավելի խոր ուսումնասիրել: Նրանք կարող են ուսումնասիրել դասարանով, ինքնուրույն կամ փոքր խմբերով։ Ուսանողները կարող են դերախաղով ներկայացնել սցենարները:
Բոլոր նրանք, ովքեր ընդունում են Փրկչի ավետարանը, կարող են մտնել սելեստիալ արքայություն (տես հատվածներ 7–8)
Առաջարկեք ուսանողներին դիտարկել հետևյալ սցենարը կամ նման մի սցենար, որն արտահայտում է իրենց ունեցած հարցերը այն մարդկանց մասին, որոնք մահանում են՝ չստանալով Երկնային Հոր փրկող արարողությունները:
Սցենար․ Պատկերացրեք, որ դուք խոսում եք ընտանիքի անդամների հետ այնպիսի իրավիճակում, որին բախվել էր Սմիթների ընտանիքը, երբ Ալվինը մահացավ։
Նյութեր ուսումնասիրության համար․ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137․7–8, Ա Պետրոս 4․6; Մոսիա 15․24 հատվածները և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը.
Ողորմածաբար, Աստծո՝ երջանկության մեծ ծրագիրը և դրա հավերժական օրհնությունները կարող են տարածվել նրանց վրա, ովքեր հնարավորություն չեն ունեցել լսելու ավետարանը մահկանացու կյանքում: Տաճարային արարողությունները կարող են կատարվել նրանց համար՝ փոխարինող անձի միջոցով: (Ռասսել Մ. Նելսոն, «Սելեստիալ ամուսնություն», Լիահոնա, նոյեմբեր 2008, 94)
Քննարկման հարցեր․
-
Այս սուրբ գրությունները և նախագահ Նելսոնի ուսմունքները ինչպե՞ս կարող են օգնել ընտանիքին հասկանալ Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար:
-
Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդումԵրկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Կդատվենք ըստ մեր գործերի և մեր սրտի ցանկությունների (տես հատված 9)։
Տրվում է երկու սցենար, որոնք կօգնեն ուսանողներին զգալ այս ճշմարտության կարևորությունը: Ուսանողները կարող են ընտրել սցենարներից մեկը քննարկման համար կամ ստեղծել իրենց սեփական սցենարը, որն արտացոլում է իրենց ունեցած հարցերը: Այս վարժությունը կենտրոնանում է չիրականացած արդար ցանկությունների վրա: Եթե կարծում եք, որ ուսանողների համար օգտակար կլինի ուսումնասիրել, թե ինչպես է Տերը դատելու մեզ, առաջարկեք նրանց կարդալ Ալմա 41.3–7 հատվածները։
Սցենարներ.
-
Լորենցոն մտահոգ է, որ շատերը երբեք հնարավորություն չեն ունենում գտնել հավերժական ուղեկից և ամուսնանալ տաճարում:
-
Էմին իր ընտանիքում Եկեղեցու միակ անդամն է: Նա մտահոգվում է ծնողների հետ կնքված չլինելու համար:
Նյութեր ուսումնասիրության համար․ Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 137․9 հատվածը և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խոսքերը.
Ինչ տեղի կունենա նրանց հետ, ովքեր չեն կարողանում ամուսնանալ այս կյանքում կամ նրանց հետ, ովքեր չեն կարողանում կնքվել իրենց ծնողների հետ այս կյանքում: Մենք գիտենք, որ Տերը կդատի մեզ ըստ մեր սրտի ցանկությունների, ինչպես նաև ըստ մեր գործերի, և վեհացման օրհնությունները կտրվեն բոլոր նրանց, ովքեր արժանի են։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Փրկություն և վեհացում», Լիահոնա, մայիս 2008, 10)
Քննարկման հարցեր․
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ Տերը մեզ դատելու է ըստ մեր գործերի և մեր սրտի ցանկությունների:
-
Ինչպե՞ս կարող է հատված 9-ում ուսուցանվող ճշմարտությունը օգնել Լորենցոյին կամ Էմիին ավելի լավ հասկանալ Երկնային Հոր ծրագիրը Իր յուրաքանչյուր զավակի համար:
-
Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդում Երկնային Հոր սիրո և Նրա փրկության ծրագրի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Փոքր երեխաները փրկվում են սելեստիալ արքայությունում (տես հատված 10)
Կիսվեք հետևյալ սցենարով կամ ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Բոյդ Ք․ Փաքերի (1924–2015) պատմությունը «Եվ մի փոքր երեխա կառաջնորդի նրանց» տեսանյութում: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, իսկ պատմությունը՝ տեսանյութի 4:40-6:00 հատվածում։ Առաջարկեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք այն միսիոներներն են, որոնք հանդիպել են նկարագրված տեսարանին:
Եվ մի փոքր երեխա կառաջնորդի նրանց
Սցենար․ Որպես միսիոներ՝ դուք հանդիպում եք վշտահար ծնողների, որոնց երկու տարեկան տղան խեղդվել էր: Ծնողները մտահոգ են, որ փոքրիկ տղան չի կարող դրախտ գնալ, քանի որ մկրտված չի եղել։
Նյութեր ուսումնասիրության համար․ Կարդացեք Մորոնի 8․8, 11–12, Վարդապետություն և Ուխտեր 29․46, 137․10 հատվածները։
Քննարկման հարցեր․
-
Երկնային Հոր փրկության ծրագրի ո՞ր բնութագրերով կկիսվեք այս ծնողների հետ:
-
Ի՞նչ հավելյալ մխիթարություն կարող եք առաջարկել ծնողներին այս սցենարում:
-
Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդումԵրկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի հանդեպ ձեր երախտագիտության վրա:
Կիսվեք ձեր մտքերով
Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու իրենց մտքերով, զգացմունքներով և վկայությամբ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և այն ճշմարտությունների մասին, որոնք այսօր ուսումնասիրեցին: Որպեսզի օգնեք ուսանողներին արտահայտել իրենց անձնական վկայությունը, կարող եք առաջարկել նրանց կիսվել հետևյալ հարցերի իրենց պատասխաններով:
-
Այն ճշմարտությունները, որ դուք սովորեցիք այսօր, ինչպե՞ս կարող են կիրառվել ձեր ներկայիս հանգամանքների կամ մտահոգությունների համար:
-
Ձեր սովորածը կամ զգացածն ինչպե՞ս ազդեց Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և երջանկության ծրագրի հանդեպ ձեր երախտագիտության վրա: