Սեմինարիա
Դաս 153․ Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 2. «Պատրաստվել են՝ առաջ գալու Տիրոջը հարմար ժամանակ»


«Դաս 153. Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 2. Պատրաստվել են՝ առաջ գալու Տիրոջը հարմար ժամանակ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 153. Վարդապետություն և Ուխտեր 137–138

Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 2

«Պատրաստվել են՝ առաջ գալու Տիրոջը հարմար ժամանակ»

տաճար

Հոգիների աշխարհի մասին իր տեսիլքի ընթացքում նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսավ Երկնային Հոր ազնիվ և մեծ հոգիներից շատերին: Նա տեսավ հին մարգարեներին, որոնք հավատարմորեն կատարել են Տիրոջ աշխատանքը: Նա տեսավ նաև այլ հոգիների, որոնց Տերը պահպանել էր՝ վերջին օրերում ծնվելու համար, որպեսզի տաճարներ կառուցեն և մահացածների համար արարողություններ կատարեն։ Այդ արարողությունները հնարավոր են դառնում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով: Այս դասը կօգնի ուսանողներին մղում ունենալ՝ մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Իմ կարևոր աշխատանքը

Հետևյալ հուշումները կարող են օգնել ուսանողներին մտածել այն կարևոր աշխատանքի մասին, որ Երկնային Հայրն ունի իրենց համար: Մտածելու և գրելու համար ժամանակ տալուց հետո պատրաստակամ ուսանողներին խնդրեք կիսվել իրենց պատասխաններով:

  • Ամենակարևոր բաներից մի քանիսը, որոնք ես արել եմ իմ կյանքում, հետևյալ են …

  • Ամենակարևոր բաներից մի քանիսը, որոնք ես կարող եմ անել իմ կյանքում, հետևյալն են …

  • Երկնային Հայրն ինձ երկիր ուղարկեց այս պահին, որպեսզի …

Առաջարկեք ուսանողներին անձնական հայտնություն խնդրել՝ իմանալու այն կարևոր բաները, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ իրենք կատարեն: Ուսանողները կարող են նաև ուսումնասիրել իրենց հայրապետական օրհնությունները տանը՝ այդ մասին ավելին իմանալու համար:

Ընտրյալ հոգիները պահպանվել են՝ ժամանակների լրության մեջ առաջ գալու համար

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում Երկնային Հոր ծրագրի մասին նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի՝ հոգիների աշխարհի մասին տեսիլքից (տես Վարդապետություն և Ուխտեր 138.11–60):

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Վարդապետություն և Ուխտեր 138.38–49, 53 հատվածներում նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսավ բազմաթիվ ազնիվ և մեծ անձանց: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այն մարդկանցից մի քանիսին, որոնց նախագահ Սմիթը տեսավ իր տեսիլքում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.53–56 հատվածները՝ փնտրելով այն աշխատանքը, որ Երկնային Հայրը պատրաստել է, որպեսզի ազնիվ հոգիները կատարեն վերջին օրերում։

  • Այդ հատվածներից ո՞ր արտահայտություններն են առնչվում ձեզ հետ:

  • Ի՞նչ եք սովորում այն աշխատանքի մասին, որ Երկնային Հայրն ունի ձեզ համար։

  • Ինչպե՞ս կարող եք ամփոփել այս հատվածները ճշմարտության մեկ հայտարարությամբ:

    Երբ ուսանողներն ամփոփ ներկայացնեն այս հատվածները, օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հայրը ընտրյալ հոգիներին պահել է, որպեսզի աշխատեն Տիրոջ այգում՝ Իր զավակների փրկության համար:

  • Ի՞նչ եղանակներով կարող ենք աշխատել Տիրոջ այգում, որպեսզի օգնենք փրկել Նրա զավակներին:

Եթե ուսանողները չխոսեն դրա մասին, կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել հատված 54-ի վրա: Օգնեք նրանց հասկանալ, որ մենք կարող ենք աշխատել Տիրոջ այգում` մասնակցելով մահացածների համար նախատեսված տաճարային արարողություններին: Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ վարագույրի մյուս կողմում գտնվող մարդկանց համար տաճարային արարողություններ կատարելը մի եղանակ է, որով մենք օգնում ենք հավաքել Իսրայելը:

Հետևյալ խոսքերը կարող են օգնել ուսանողներին հասկանալ, որ Վարդապետություն և Ուխտեր 138.53–56 հատվածները վերաբերում են իրենց: Որպեսզի վարժվեն հղումներ ստեղծել Gospel Library հավելվածում, ուսանողները կարող են կապել սուրբ գրությունների հատվածները հետևյալ խոսքերի հետ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ ապրել են Երկիր մոլորակի վրա, մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին՝ մեծ հավաքման իրադարձությանը: Որքան ոգևորիչ է սա:

Մեր Երկնային Հայրն այս վերջին փուլի համար պահպանել է Իր ազնվագույն հոգիներին, հավանաբար կարող եմ ասել՝ Իր լավագույն թիմին: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուք եք (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018 թ.], ChurchofJesusChrist.org)

Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին գնահատել իրենց ներկայիս վերաբերմունքը ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին մասնակցելու վերաբերյալ: Մտածելու համար նրանց բավարար ժամանակ տրամադրելուց հետո պատրաստակամ ուսանողներին խնդրեք կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով:

  • Ի՞նչ եք զգում՝ իմանալով որ Տերը պատրաստել է ձեզ, որպեսզի օգնեք հավաքել Իսրայելը ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի միջոցով:

  • Որո՞նք են ձեր շարժառիթները ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին մասնակցելու համար: Ինչո՞ւ եք այդպես կարծում։

«Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 2» դասը ուսանողներին խրախուսում է մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են իրենք արել և ինչպես է Տերն օրհնել իրենց:

Պահպանվել են, որպեսզի օգնեն հավաքել Իսրայելը տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով

Ստորև ներկայացված է մի եղանակ՝ օգնելու ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար:

Առաջարկեք նրանց ստեղծել մի ուղերձ, որով կարող են կիսվել՝ մղելու մարդկանց մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Դա կարող է լինել թռուցիկ, սոցիալական ցանցի գրառում, տեսաուղերձ կամ այլ տեսակի հրավեր: Հնարավորություն տվեք ուսանողներին ընտրել իրենց կողմից ստեղծվող ուղերձի տեսակը:

աշխատաթերթի պատկերակ«Պահպանվել են, որպեսզի օգնեն հավաքել Իսրայելը տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով» աշխատաթերթի նյութը կարող է ուսանողներին գաղափարներ տալ, թե ինչ ներառեն իրենց ուղերձում: Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել այդ նյութը՝ իրենց ուղերձը ստեղծելուց առաջ: Ուսանողները կարող են ուսումնասիրել անհատապես կամ փոքր խմբերով:

Պահպանվել են, որպեսզի օգնեն հավաքել Իսրայելը տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով

  1. Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.57–59 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես են փրկագնվում նրանք, ովքեր գտնվում են հոգիների աշխարհում:

  2. Կարդացեք Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգի ստորև բերված խոսքերը։ Տեսեք, թե Փրկիչն ինչպես է վերաբերվում նրանց, ովքեր մասնակցում են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Մտածեք Փրկչի հետ ձեր հանդիպման մասին։ Դուք կունենաք այդ հանդիպումը: Նա վճարեց ձեր և Երկնային Հոր բոլոր հոգևոր զավակների մեղքերի գինը։ Նա Եհովան է։ Նա ուղարկեց Եղիային: Կատարյալ սիրուց մղված՝ Նա շնորհեց կնքելու և օրհնելու քահանայության զորությունները։ Եվ Նա վստահեց ձեզ՝ հնարավորություն տալով լսել ավետարանը ձեր կյանքի ընթացքում, հնարավորություն տալով ստանձնել պարտավորություն՝ առաջարկել այն ձեր նախնիներին, որոնք չեն ունեցել ձեր ունեցած անգին հնարավորությունը: Մտածեք այն երախտագիտության մասին, որ Նա ունի այն մարդկանց հանդեպ, որոնք վճարում են աշխատանքով և հավատքով՝ գտնելու իրենց նախնիների անունները, և այնքան են սիրում իրենց նախնիներին և Իրեն, որ նրանց առաջարկում են հավերժական կյանք ընտանիքներում՝ Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը: Նա նրանց անսահման զոհաբերություն առաջարկեց։ Նա սիրում և գնահատում է նրանց, ովքեր վճարում են այն գինը, որ կարող են՝ հնարավորություն տալու իրենց նախնիներին ընտրել հավերժական կյանքի Իր պարգևը: (Հենրի Բ. Այրինգ, «Hearts Bound Together», Լիահոնա, մայիս 2005, 78–79)

  1. Ձեր կարծիքով, ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին մասնակցելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին:

  2. Ինչպիսի՞ անձնական փորձառությամբ, ո՞ր սուրբ գրությունով կամ Եկեղեցու ղեկավարի ո՞ր խոսքերով կարող եք կիսվել:

Եթե ուսանողների համար օգտակար կլինի դիտել նախագահ Այրինգի խոսքերի վերաբերյալ տեսանյութ, կարող եք ցուցադրել «Hearts Bound Together» տեսանյութի 10:21-11:29 հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

16:12

Եթե կարծում եք, որ ձեր ուսանողների համար մոտիվացնող կլինեն ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին մասնակցելու համար խոստացված օրհնությունները, կարող եք ցուցադրել նրանց այս տեսանյութերից մեկը կամ երկուսն էլ. «The Promised Blessings of Temple and Family History Work» (3:26), «The Promised Blessings of Temple and Family History Work 2» (4:04)։

3:23
4:4

Կարող եք նաև քննարկել, թե ինչպես է Տերը մեծացնում տաճարների և տեխնոլոգիաների մեր հասանելիությունը՝ ընտանեկան պատմության աշխատանքին օգնելու համար: «Լրացուցիչ նյութեր» բաժնում տեղադրված են նյութեր, որոնք ուսուցանում են այդ մասին:

Մղում ունենալ՝ մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Ուսանողներին ժամանակ տվեք՝ ստեղծելու և կիսվելու մի ուղերձով, որը կօգնի մղել մարդկանց՝ մասնակցելու տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին: Ուսանողներին խրախուսեք կիսվել իրենց ուղերձով տանը։

Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին մտածել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու իրենց մոտիվացիայի մասին: Իրենց օրագրերում այս հարցերին պատասխանելը մի եղանակ է ուսանողների համար՝ հրավիրելու Սուրբ Հոգուն ուսուցանել իրենց։ Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:

  • Այն, ինչ սովորել կամ զգացել եք Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնի ուսումնասիրության ժամանակ, ինչպե՞ս է ազդել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու ձեր մոտիվացիայի վրա:

  • Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելն ինչո՞ւ է հանդիսանում ձեր երբևէ կատարած ամենակարևոր աշխատանքներից մեկը: