«Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2
Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2
Ակնարկ
Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո Եկեղեցին ընդլայնեց Վերջին Օրերի Սրբերի սուրբ գրքերը՝ Հավատո Հանգանակը ավելացնելով Թանկագին Մարգարիտ գրքին, իսկ Պաշտոնական հայտարարություններ 1-ը և 2-ը՝ Վարդապետություն և Ուխտեր գրքին: Հավատո Հանգանակը կազմված է հավատքի 13 համառոտ հայտարարություններից, որոնք գրվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից: Պաշտոնական հայտարարություն 1-ը պարունակում է նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի գրությունները, որոնք հայտնել է Տերը 1800-ականների վերջին, որպեսզի Սրբերը դադարեցնեն բազմամուսնությունները: Պաշտոնական հայտարարություն 2-ը 1978 թվականին նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին տրված հայտնության հայտարարությունն է, որը ևս մեկ ապացույց է տրամադրում այն մասին, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և որ «բոլորը նույնն են Աստծո համար» (2 Նեփի 26․33)։ Այդ հայտարարությունը հնարավոր դարձրեց, որ բոլոր արժանավոր տղամարդիկ ստանան Աստծո քահանայությունը և Եկեղեցու բոլոր արժանավոր անդամները օժտված լինեն տաճարում:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Հավատո Հանգանակը
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորացնել Փրկչի վարդապետության իրենց հասկացողությունը՝ Հավատո Հանգանակում պարունակվող ճշմարտություններն ուսումնասիրելու միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Հավատո 13 Հանգանակները և փորձել մտապահել դրանցից մեկը, որը կարևոր է իրենց համար: Խրախուսեք նրանց դասարան գալ պատրաստված՝ կիսվելու, թե հավատո որ հանգանակն են իրենք ընտրել և այն անգիր ասելու դասարանի մյուս անդամների համար:
-
Տեսանյութեր․ «The Articles of Faith» (4:43), «Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները» (14:28, դիտել 13:09-14:07)
-
Աշխատաթերթ․ «Հավատո Հանգանակներն ուսումնասիրելու վարժություն»
Պաշտոնական hայտարարություն 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ Տերը ղեկավարում է Եկեղեցին Իր մարգարեներին տրված հայտնությունների միջոցով։
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել և ապա հարցնել ընտանիքի անդամներին կամ ընկերներին, թե ինչպես են իրենք օրհնվել այն բանի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսը շարունակում է հայտնել Իր կամքը Իր մարգարեների միջոցով:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ Ինքնագնահատման վարժություն՝ դասի սկզբին
-
Տեսանյութ. «Ողջույնի խոսք» (4:27, դիտել 0:42-1:14)
Պաշտոնական hայտարարություն 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին գործել հավատքով, երբ բախվեն անորոշ իրավիճակների կամ ունենան հոգևոր հարցեր:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Պաշտոնական հայտարարություն 2-ը, որպեսզի իմանան այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրին այս հայտարարության հրապարակմանը։
-
Տեսանյութ. «Struggling with the History of Race and the Priesthood» (4:03)
Գնահատեք ձեր գիտելիքները 10
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրությունն օգնել իրենց աճել հոգևոր առումով:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին դասարան բերել մի մարդու կամ իրադարձության լուսանկար, որ նրանք ցանկանում են միշտ հիշել:
-
Առարկաներ՝ դասարան բերելու համար․ անձնական լուսանկար, փուչիկներ կամ տարբեր չափով փչած փուչիկների նկար
-
Տեսանյութ. «Կարևոր հոգևոր հիշողություններ» (16:43, դիտել 15:31-16:09)
-
Նկարներ․ Ավետարանի Վերականգնումը պատկերող տարբեր բնութագրեր կամ իրադարձություններ