Սեմինարիա
Դաս 157. Գնահատեք ձեր գիտելիքները 10. Խորհեք Վարդապետության և Ուխտեր գրքի ձեր ուսումնասիրության մասին


«Դաս 157. Գնահատեք ձեր գիտելիքները 10. Խորհեք Վարդապետության և Ուխտեր գրքի ձեր ուսումնասիրության մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Գնահատեք ձեր գիտելիքները 10», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 157․ Հավատո Հանգանակներ և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Գնահատեք ձեր գիտելիքները 10

Խորհեք Վարդապետության և Ուխտեր գրքի ձեր ուսումնասիրության մասին

եղբայրները նայում են լուսանկարների ալբոմը

Մեր հոգևոր ուսման մասին խորհրդածելը և գնահատելը կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրությունն ինչպես է օգնել իրենց աճել հոգևոր առումով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հոգևոր հիշողություններ

Կարող եք ձեզ հետ անձնական լուսանկար բերել դասարան։ Ցուցադրեք լուսանկարը և համառոտ նկարագրեք ձեր հիշողությունները՝ կապված նկարում պատկերված մարդկանց կամ իրադարձությունների հետ։ Եթե ​​ուսանողներին հանձնարարեք կատարել ուսանողի նախապատրաստման վարժությունը, առաջարկեք նրանց համառոտ կիսվել իրենց լուսանկարներով և հիշողություններով փոքր խմբերում կամ դասարանի հետ: Նրանք կարող են նաև կիսվել իրենց հեռախոսներում ունեցած լուսանկարներով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ հաճույքով նայում մարդկանց կամ իրադարձությունների նկարներին իրենց անցյալից։

  • Ի՞նչ հիշողություններ կարող ենք ունենալ, որ հնարավոր չէ լուսանկարել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը խոսել է հոգևոր հիշողությունների մասին։

16:43

Spiritually Defining Memories

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Սիրով և հաճախ անդրադարձեք ձեր սրբազան հիշողություններին: Հավատացեք դրանց: Գրի առեք դրանք։ Կիսվեք դրանցով ձեր ընտանիքի հետ: Վստահ եղեք, որ դրանք վերադառնում են ձեզ ձեր Երկնային Հոր և Իր սիրելի Որդու միջոցով: Թող դրանք համբերություն բերեն ձեր կասկածներին, և դուք հասկանաք ձեր դժվարությունները: Ես խոստանում եմ, որ եթե դուք պատրաստակամ ընդունեք և զգուշորեն, գանձի պես պահպանեք ձեր կյանքի կարևոր հոգևոր իրադարձությունները, ավելի ու ավելի շատ բարիք կունենաք ձեր կյանքում: Երկնային Հայրը գիտի ձեզ և սիրում է ձեզ: (Նիլ Լ․ Անդերսեն «Կարևոր հոգևոր հիշողություններ», Լիահոնա, մայիս 2020, 22)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր խորհրդածել մեր հոգևոր հիշողությունների մասին:

    Բացատրեք, որ այս դասը ուսանողներին հնարավորություն կտա խորհդածել այն հոգևոր հիշողությունների կամ փորձառությունների մասին, որ իրենք ձեռք են բերել անցյալ տարվա ընթացքում Վարդապետություն և Ուխտեր գիրքը և Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելիս։

    Նախքան ուսանողներին ժամանակ տալը՝ պատասխանելու հետևյալ հարցերին, անդրադարձեք Վարդապետություն և Ուխտեր գրքի ներածության այն դրույթին, որն ասում է. «Հայտնություններում լսվում է Տեր Հիսուս Քրիստոսի մեղմ, բայց հաստատուն ձայնը»: Ուսանողներին կարող եք առաջարկել վերանայել այն գաղափարները, որ իրենք գրել են իրենց ուսումնական օրագրերում ամբողջ տարվա ընթացքում, կամ նշումները և գրառումները, որ կատարել են իրենց սուրբ գրություններում․ դա կօգնի իրենց պատասխանել հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին՝ այս տարի ուսումնասիրելով Նրա խոսքերը Վարդապետություն և Ուխտեր գրքում:

  • Ինչպե՞ս են փոխվել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ վերջին տարվա ընթացքում:

  • Ձեր ուսումնասիրած սուրբգրային որ հատվածներն են ազդել ձեզ վրա: Ինչպե՞ս են ձեզ վրա ազդել այդ հատվածները:

  • Ավետարանի ո՞ր ճշմարտություններն եք դուք փորձել կիրառել: Ի՞նչ եք տեսել կամ հույս ունեք տեսնել ձեր ջանքերի շնորհիվ:

Ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո առաջարկեք նրանց կիսվել դասարանի հետ իրենց հոգևոր հիշողություններով, որոնցով կարող են կիսվել: Երբ ուսանողները կիսվեն, խրախուսեք մյուս ուսանողներին մասնակցել քննարկմանը՝ տալով նմանատիպ հարցեր․ «Ուրիշ ո՞վ է նման զգացում ունեցել», կամ «Ի՞նչ կարող եք ավելացնել ձեր դասընկերոջ պատմածին»:

Ստանալ հայտնություն

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանց առաջարկվել է ամբողջ տարվա ընթացքում սովորել, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Ես հորդորում եմ ձեզ բարձրանալ ձեր ներկա հոգևոր ունակությունից վեր` անձնական վկայություն ստանալու համար: …

Ես աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը։ … Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը: (Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95–96)

Որպեսզի պատկերավոր ցուցադրեք Նախագահ Նելսոնի՝ մեզ ուղղված առաջարկը՝ մեծացնել հայտնություն ստանալու մեր կարողությունը, կարող եք ցուցադրել տարբեր չափով փչված փուչիկներ: Առաջարկեք ուսանողներին մտածել, թե որ փուչիկն է լավագույնս ներկայացնում տարվա սկզբում անձնական հայտնություն ստանալու իրենց կարողությունը, և որ փուչիկն է ներկայացնում իրենց կարողությունը հիմա: Խորհդածության ժամանակ ուսանողները կարող են մտածել հետևյալ հարցերի շուրջ։ Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել պատասխաններով։

  • Ի՞նչն է օգնել ձեզ այս տարի «ընդլայնել» և «մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը»:

  • Վարդապետություն և Ուխտեր գրքից ո՞ր հատվածներն են մեծացրել հայտնություն ստանալու վերաբերյալ ձեր հասկացողությունը:

    Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք տրամադրել նրանց հետևյալ օրինակները․ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.5–20 և Վարդապետություն և Ուխտեր 8.2–3, 9.7–9, 11․12–13, 88․118։

  • Անձնական հայտնություն ստանալու ի՞նչ փորձառություն եք վերջերս ունեցել:

Բացատրեք Վերականգնումը

Դասասենյակում տարբեր տեղեր փակցրեք մի քանի նկար, որոնք պատկերում են Վերականգնման կարևոր իրադարձությունները, օրինակ՝ ստորև նշվածները: Որպես այլընտրանք, կարող եք դասարանին խնդրել գրատախտակին գրել Վերականգնման կարևոր իրադարձությունները: Դասարանով ընտրեք չորս կամ հինգ իրադարձություն՝ քննարկելու համար: Գրեք դրանք տարբեր թղթերի վրա և թղթերը տեղադրեք տարբեր տեղեր դասասենյակում:

Առաջին Տեսիլքը

Առաջին Տեսիլքը

Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը

Մելքիսեդեկյան Քահանայության վերականգնումը

Մորմոնի Գրքի ի հայտ գալը

Մորմոնի Գրքի ի հայտ գալը

Տաճարների հիմնումը

Տաճարների հիմնումը

Ուսանողներին բաժանեք խմբերի և յուրաքանչյուր խմբի առաջարկեք հավաքվել նկարներից կամ թղթերից մեկի մետ և քննարկել տվյալ իրադարձությունը։ Խմբի ղեկավարի նշանակեք՝ Վերականգնման իրադարձության վերաբերյալ քննարկումը հեշտացնելու համար: Խրախուսեք ղեկավարին, որ խմբի բոլոր անդամներին առաջարկի կիսվել որևէ բանով: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խմբերին առաջարկեք հավաքվել մեկ այլ նկարի մոտ և ընտրել խմբի նոր ղեկավար: Հետևյալ հուշումները կարող են օգնել խմբի ղեկավարներին ղեկավարել քննարկումը յուրաքանչյուր կայանում:

  1. Կիսվեք, թե ինչ եք հիշում այս իրադարձության մասին:

  2. Բացատրեք, թե ինչու է օգտակար մարդկանց ամբողջ աշխարհում իմանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման այս իրադարձության մասին:

  3. Քննարկեք, թե ինչպես է Վերականգնման այս իրադարձությունն օգնել մեծացնել ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը

Ի լրումն այն խորհրդածության, որ ուսանողները կատարեցին դասի սկզբում, կարող է օգտագործվել հետևյալ վարժությունը:

Ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի նկարը։ Հարցրեք ուսանողներին՝ արդյոք նրանք հիշում են, թե վարդապետության ​​սերտման որ հատվածն է նկարագրում այն մեծ աշխատանքը, որ Ջոզեֆը կատարեց իր կյանքում: Այնուհետև միասին կարդացեք կամ պատմեք Վարդապետություն և Ուխտեր 135․3 հատվածը։ Հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթի մասին այս վկայությունը գրվել է նահատակությունից անմիջապես հետո: Օգնեք նրանց պատրաստվել՝ միմյանց հետ կիսվելու իրենց վկայություններով Ջոզեֆ Սմիթի՝ Տիրոջ մարգարեի մասին։

Մտածեք, թե տարվա ընթացքում ինչպես են փոխվել ձեր սեփական զգացմունքներն ու վկայությունը Ջոզեֆ Սմիթի մասին: Կարող եք գրել ձեր մտքերը՝ հետևյալի մասին խորհելիս․

  • Ինչպե՞ս եք դուք ինքներդ ձեզ համար համոզվել, որ Սուրբ պուրակում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվել են Ջոզեֆ Սմիթին:

  • Այն աշխատանքը, որ Տերը ոգեշնչել է կատարելու Ջոզեֆ Սմիթին, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Եթե ​​վստահ չեք Աստծո կողմից Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե կանչելու վերաբերյալ, ի՞նչ կարող եք անել, որպեսզի ինքներդ ձեզ համար համոզվեք դրանում:

Կարող եք ավարտել՝ առաջարկելով մի քանի ուսանողի կիսվել Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայությամբ: