Սեմինարիա
Դաս 154. Հավատո Հանգանակը. Սովորենք Փրկչի ավետարանի հիմնարար ճշմարտությունները


«Դաս 154. Հավատո Հանգանակը. Սովորենք Փրկչի ավետարանի հիմնարար ճշմարտությունները» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Հավատո Հանգանակը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 154․ Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Հավատո Հանգանակը

Սովորենք Փրկչի ավետարանի հիմնարար ճշմարտությունները

երիտասարդները ժպտում են

1842 թ. մարտի 1-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատասխանեց թերթի խմբագիր Ջոն Վենտվորֆի խնդրանքին՝ տեղեկություններ տրամադրել Եկեղեցու պատմության և համոզմունքների մասին: Իր պատասխանում Ջոզեֆը հայտարարեց ավետարանի 13 հիմնարար սկզբունքները, որոնք այսօր հայտնի են որպես Հավատո Հանգանակը: Այս դասը կօգնի ուսանողներին խորացնել Փրկչի վարդապետության իրենց հասկացողությունը՝ Հավատո Հանգանակում պարունակվող ճշմարտություններն ուսումնասիրելու միջոցով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր համոզմունքների բացատրությունը

Կարող եք սկսել դասը հետևյալ սցենարով։

Պատկերացրեք, որ ունեք մի ընկեր, որը ցանկանում է ավելին իմանալ այն մասին, թե ինչին են հավատում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները: Ձեր ընկերը շատ հետաքրքրված է, բայց դասի գնալուց առաջ ընդամենը մի քանի րոպե ունի լսելու համար:

  • Ի՞նչ կուզեիք, որ ձեր ընկերը հասկանար Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։

    Կարող եք ուսանողներին երեք րոպե տրամադրել, որպեսզի գրեն իրենց պատասխանները ուսումնական օրագրերում: Որպես այլընտրանք՝ նրանք կարող են դասարանով քննարկել, թե ինչով կկիսվեին, կամ կարող են դասընկերոջ հետ դերախաղով ներկայացնել սցենարը:

  • Ի՞նչ նjութերով կարող եք կիսվել ձեր ընկերոջ հետ՝ օգնելու նրան ավելին իմանալ Փրկչի և Նրա ավետարանի մասին:

Անհրաժեշտության դեպքում նշեք, որ օգտակար նյութերից մեկը Հավատո Հանգանակն է։ Համոզվեք, որ ուսանողները կարող են գտնել Հավատո Հանգանակը իրենց սուրբ գրություններում: Կարող եք նրանց մի քանի րոպե տրամադրել՝ գնահատելու, թե որքանով են իրենք ծանոթ Հավատո Հանգանակին։ Օրինակ՝ կարող եք հարցնել ուսանողներին՝ արդյոք նրանք երբևէ մտապահել են հանգանակներից որևէ մեկը կամ օգտագործել են՝ դաս ուսուցանելիս, ելույթ գրելիս կամ ուրիշների հետ Փրկչի ավետարանով կիսվելիս:

Հավատո Հանգանակը

Որպեսզի օգնեք ուսանողներին իմանալ, թե ինչպես ենք մենք ստացել Հավատո Հանգանակը, կարող եք նրանց հետ կիսվել «The Articles of Faith» տեսանյութով (4:43), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք նաև ամփոփ ներկայացնել հետևյալ հիմնական տեղեկությունները.

4:43

The Articles of Faith

The Articles of Faith describe the basic beliefs of members of The Church of Jesus Christ of Latter-day Saints. Where did they come from and what are they?

1842 թվականին Ջոզեֆ Սմիթը պատասխանեց Վենտվորֆից ստացած նամակին․ Վենտվորֆն ապրում էր Չիկագոյում (Իլինոյս): Նա Չիկագոյի դեմոկրատ կոչվող թերթի խմբագիրն էր և ցանկանում էր ավելին իմանալ Իլինոյս նահանգի Նավու քաղաքում ապրող Սրբերի համոզմունքների և պատմության մասին: Նամակի հատվածներում Ջոզեֆը մանրամասներ է պատմել Փրկչի եկեղեցու հիմնադրման և ճակատագրի մասին: Մարգարեն նամակն ավարտել է 13 կարճ հայտարարություններով, որոնք պարունակում են Եկեղեցու հիմնարար ճշմարտություններն ու վարդապետությունը: Այդ հայտարարությունները հետագայում վերնագրվեցին Հավատո Հանգանակը և հրապարակվեցին 1851 թվականին՝ Թանկագին Մարգարիտի առաջին հրատարակության մեջ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Լ. Թոմ Փերին (1922–2015) կիսվել է հետևյալով այն մասին, թե Հավատո Հանգանակը սովորելը ինչպես կարող է մեզ օգնել:

14:30

Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները

Հավատո յուրաքանչյուր հանգանակ յուրահատուկ արժեք է հաղորդում Հիսուս Քրիստոսի ավետարանի մեր հասկացողությանը:

Երեց Լ․ Թոմ Փերի

Ես խրախուսում եմ ձեզ օգտագործել ձեր պայծառ միտքը, որպեսզի ուսումնասիրեք Հավատո Հանգանակը և դրանում ուսուցանվող վարդապետությունները: Դրանք Եկեղեցու վարդապետության առավել կարևոր և, անկասկած, առավել հակիրճ հայտարարությունների թվում են: Դուք կօգտագործեք դրանք որպես ուղեցույց՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելիս, դուք կտեսնեք, որ պատրաստ եք աշխարհին հայտարարել ձեր վկայությունը վերականգնված ճշմարտության մասին: Դուք ի վիճակի կլինեք պարզ, հասկանալի և խորաթափանց եղանակով հռչակել ձեր հիմնարար համոզմունքները, որոնք թանկ են ձեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամի համար: (Լ․ Թոմ Փերի, «Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները», Լիահոնա, նոյեմբեր 2013, 48)

  • Այս խոսքերից ի՞նչ սովորեցիք Հավատո Հանգանակն ուսումնասիրելու և իմանալու կարևորության մասին:

Կարող եք ձեր վկայությունը բերել այն օրհնությունների մասին, որոնք դուք զգացել եք՝ Հավատո Հանգանակն ուսումնասիրելիս և Փրկչի ավետարանը հռչակելու համար դրանք օգտագործելիս:

Սովորենք Հիսուս Քրիստոսի ավետարանը Հավատո Հանգանակի միջոցով

աշխատաթերթի պատկերակՀետևյալ գաղափարը ուսանողներին օգնելու եղանակներից մեկն է՝ Հավատո Հանգանակի միջոցով բովանդակալից փորձառություն ունենալու համար: Կարող եք բաժանել «Հավատո Հանգանակն ուսումնասիրելու վարժություն» վերնագրով աշխատաթերթը։ Ուսանողներին ժամանակ տվեք աշխատաթերթի վարժությունները կատարելու համար: Առաջարկեք նրանց ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն հոգևոր հուշումներին և գաղափարներին, որ իրենք ստանում են Սուրբ Հոգուց: Կարող եք հանձնարարել, որ որոշ ուսանողներ կենտրոնանան առաջին չորս հավատո հանգանակների վրա, որոնք ուսուցանում են կարևոր հիմնարար ճշմարտություններ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց վարդապետության մասին:

Պատրաստակամ եղեք օգնելու ուսանողներին, բայց առաջարկեք նրանց վարժությունները կատարելու համար օգտագործել ուսումնասիրության հմտությունները, որ իրենք սովորել են տանը, եկեղեցում և սեմինարիայում։ Եթե ուսանողներն արագ կատարեն վարժությունը, առաջարկեք նրանց ընտրել այլ հավատո հանգանակ և կրկնել գործընթացը:

Հավատո Հանգանակը ուսումնասիրելու վարժություն

Քայլ 1․ Ընտրեք մեկ Հավատո Հանգանակ, որը կցանկանայիք ուսումնասիրել այսօր, և պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ հավերժական ճշմարտություն կամ ճշմարտություններ եք սովորում այս հավատո հանգանակից:

  • Այս հավատո հանգանակի ուսմունքներն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Քայլ 2․ Ընտրեք հետևյալ տարբերակներից առնվազն երկուսը՝ ընտրած հավատո հանգանակի մասին ավելին իմանալու համար .

  1. Մտապահեք Մտածեք մի գաղափար, որը կօգնի ձեզ մտապահել ձեր ընտրած հավատո հանգանակը և ժամանակ հատկացրեք՝ այն մտապահելու համար:

  2. Գտեք առնչվող նյութեր Գտեք համապատասխան սուրբ գրություններ կամ հայտարարություններ Եկեղեցու ղեկավարներից, որոնք վերաբերում են ձեր ընտրած հավատո հանգանակին: Որպես օգնություն կարող եք օգտագործել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են սուրբ գրությունների ծանոթագրությունները, Թեմաների ուղեցույցը, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ որոնման գործառույթը Gospel Library հավելվածում:

  3. Ստեղծեք տեսողական պատկեր Ստեղծեք պատկեր, որպեսզի ավելի լավ հաղորդակցվեք կամ ներկայացնեք ձեր ընտրած հավատո հանգանակի ուսմունքները: Դա կարող է լինել գծանկար, կոլաժ, բառերի ամպ կամ մեմ: (Աստվածության սրբազան բնույթի պատճառով խուսափեք Աստվածագլխի անդամներին նկարելուց։)

  4. Ստեղծեք սցենար Մտածեք այն իրավիճակների մասին, որոնց բախվել եք դուք կամ այլ դեռահասներ, կամ ավետարանի հարցերի մասին, որոնց համար ձեր ընտրած հավատո հանգանակը կարող է օգտակար լինել: Գրեք սցենար կամ հարցեր և բացատրեք, թե ինչպես կամ ինչու դրանց համար օգտակար կարող են լինել հավատո հանգանակում ուսուցանող ճշմարտությունները:

  5. Վկայեք Գրեք ձեր վկայությունը հավատո հանգանակում ուսուցանվող ճշմարտությունների մասին։ Նկարագրեք, թե ինչպես են այդ ուսմունքները օրհնել ձեր կյանքը և ավելի մոտեցրել ձեզ Աստծուն:

Կիսվեք ձեր սովորածով

Մտածեք եղանակներ՝ օգնելու ուսանողներին կիսվել և ներկայացնել իրենց սովորածը: Կարող եք գրել 1–13 թվերը 13 փոքր թղթերի վրա և տեղադրել դրանք գլխարկի մեջ: Պատահականության սկզբունքով վերցրեք թղթերից մեկը և հարցրեք, թե արդյոք այդ հավատո հանգանակը ուսումնասիրած ուսանողներից որևէ մեկը պատրաստ է կիսվել: Մեծ դասարանի դեպքում կարող եք ուսանողներին զույգերի կամ փոքր խմբերի բաժանել և առաջարկել նրանց կիսվել միմյանց հետ:

Կիսվելուց հետո պատրաստակամ ուսանողները կարող են իրենց թղթերը ցուցադրել դասասենյակում, որպեսզի մյուս ուսանողները տեսնեն: