Սեմինարիա
Դաս 156․ Պաշտոնական հայտարարություն 2. Հայտնություն քահանայության վերաբերյալ


«Դաս 156․ Պաշտոնական հայտարարություն 2. Հայտնություն քահանայության վերաբերյալ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Պաշտոնական հայտարարություն 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 156․ Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Պաշտոնական hայտարարություն 2

Հայտնություն քահանայության վերաբերյալ

զույգը ժպտում է

Քսաներորդ դարի ընթացքում ավետարանը տարածվեց աշխարհով մեկ, և Եկեղեցու ղեկավարներն աղոթեցին, որպեսզի առաջնորդություն ստանան մի քաղաքականության վերաբերյալ, որը արգելում էր աֆրիկյան ծագում ունեցող Եկեղեցու անդամներին քահանայություն ստանալ: Շատ Սրբեր որոշեցին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս՝ ունենալով հարցեր այդ քաղաքականության վերաբերյալ: 1978 թվականի հունիսի 8-ին Առաջին Նախագահությունը հայտարարեց հայտնության մասին, որը վերացրեց այս արգելքը: Այս դասը կօգնի ուսանողներին գործել հավատքով, երբ բախվեն անորոշ իրավիճակների կամ ունենան հոգևոր հարցեր:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հավատքի օրինակներ

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին հիշել իրենց ծանոթ մարդկանց, որոնք մեծ հավատք են գործադրել առ Հիսուս Քրիստոս դժվար իրավիճակում: Ապա բացատրեք, որ Յոթանասունից երեց Հելվեցիո Մարտինսը (1930–2005) և նրա կինը՝ Ռուդան մի անգամ բախվեցին մի իրավիճակի, որը մեծ հավատք էր պահանջում: Դուք կամ ուսանողներից մեկը դասարանի համար կարդացեք հետևյալ պարբերությունը։

Երեց Հելվեցիո

1972 թվականի ապրիլին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներներն այցելեցին Հելվեցիո և Ռուդա Մարտինսների բնակարան Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա): Մարտինսներն անմիջապես վկայություն ստացան միսիոներների ուղերձի ճշմարտացիության մասին: Նրանք նաև իմացան Եկեղեցու քաղաքականության մասին, որը արգելում էր աֆրիկական ծագում ունեցող սևամորթ տղամարդկանց կարգել քահանայության: Հելվեցիոն և Ռուդան, որոնք աֆրիկյան ծագում ունեին, հարցեր ուղղեցին միսիոներներին (տես «Elder Helvécio Martins of the Seventy», Ensign, մայիս 1990, 106; Մարկ Գրովեր, The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 43)։

  • Ի՞նչ հարցեր կարող էիք ուղղել միսիոներներին, եթե այդ իրավիճակում լինեիք:

  • Ի՞նչ եղանակներով կարող է մարդը արձագանքել նման իրավիճակին:

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ անորոշ իրավիճակների են իրենք բախվում են կամ բախվել են իրենց կյանքում։ Դրանց մեջ կարող են ներառվել այն անպատասխան հոգևոր հարցերը, որ իրենք այժմ ունեն: Նրանք կարող են իրենց իրավիճակները կամ հարցերը գրել ուսումնական օրագրերում: Խրախուսեք ուսանողներին ուշադիր լինել Հոգու ուսմունքների կամ հուշումների հանդեպ, որոնք կարող են օգնել իրենց հանգամանքներում:

Գործեք հավատքով

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես Մարտինսների ընտանիքը արձագանքեց այդ իրավիճակին, առաջարկեք ուսանողներից մեկին դասարանի համար բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունները.

Քահանայության արգելքի մասին իմանալուց հետո Մարտինսների ընտանիքը որոշեց գործել հավատքով: Կարճ ժամանակ անց նրանք մկրտվեցին և երկար տարիներ հավատարմորեն ծառայեցին Եկեղեցում: Երեց Մարտինսը հետագայում հիշել է․ «Մենք գտել էինք ճշմարտությունը, և ոչինչ մեզ հետ չէր պահի այդ ճշմարտությամբ ապրելուց»։

1975 թվականին Եկեղեցին հայտարարեց, որ տաճար է կառուցվելու Սան Պաուլոյում (Բրազիլիա)։ «Թեև մենք չէինք ակնկալում մտնել տաճար, մենք աշխատում էինք տաճարի կառուցման համար այնպես, ինչպես մյուս անդամները», հիշում է երեց Մարտինսը: «Ի վերջո, դա Տիրոջ տունն էր»։ Քույր Մարտինսը վաճառեց իր զարդերը՝ դրամահավաքին օգնելու համար, իսկ եղբայր Մարտինսը ծառայում էր տեղեկատվության հանձնաժողովում» («Elder Helvécio Martins of the Seventy», Ensign, մայիս 1990, 106)։

  • Ի՞նչն էր ձեզ համար առավել կարևոր Մարտինների ընտանիքի արձագանքում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք որոշեցին գործել հավատքով այդ իրավիճակում։

Անհրաժեշտության դեպքում նշեք, որ Մարտինսները ոչ թե կենտրոնացան այն բանի վրա, ինչ իրենք չգիտեին, այլ ճշմարտության վրա, որը Աստված հայտնել էր իրենց Սուրբ Հոգու միջոցով:

Կարող եք առաջարկել ուսանողներին կազմել այն ճշմարտությունների ցանկը, որ իրենք գիտեն Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և ավետարանի մասին․ մի ցանկ, որը կարող է օգնել իրենց առաջ շարժվել հավատքով, երբ բախվեն անորոշ իրավիճակների և հարցերի։ Այնուհետև առաջարկեք նրանց կիսվել իրենց գրածով և բացատրել, թե ինչպես կարող են այդ ճշմարտությունները օգնել իրենց առաջ շարժվել հավատքով:

Պաշտոնական hայտարարություն 2

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ քահանայության արգելքների հետ կապված հանգամանքները և հայտնությունը, որը վերացրեց այն, առաջարկեք նրանց իրենց սուրբ գրություններում գտնել Պաշտոնական հայտարարություն 2-ի ներածությունը: Անհրաժեշտության դեպքում ներածության օրինակներ տրամադրեք այն ուսանողներին, որոնք օգտվում են սուրբ գրությունների հին հրատարակությունից։

Կարդացեք Պաշտոնական հայտարարություն 2-ի ներածությունը՝ փնտրելով այդ հայտարարության նախապատմությունը:

  • Ձեր կարծիքով, այս պարբերությունից ի՞նչն է կարևոր հասկանալ:

Բացատրեք, որ այն տողը, որտեղ ասվում է. «Եկեղեցու գրառումները հստակ պատկերացումներ չեն տալիս այս արգելքի ծագման վերաբերյալ», ներկայացնում է Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը քահանայության արգելքի վերաբերյալ: Կարևոր է, որ մենք չշահարկենք, թե ինչու էր գործում այդ արգելքը։

Կարող եք նաև ուսանողների ուշադրությունը հրավիրել 2 Նեփի 26.33 հատվածի հղման վրա՝ ներածության առաջին նախադասության մեջ: Առաջարկեք ուսանողներին կարդալ այդ հատվածը և կիսվել այն ճշմարտություններով, որոնք կարևոր է հիշել այս քաղաքականության մասին խորհելիս:

Պաշտոնական հայտարարություն 2-ը պարունակում է պաշտոնական հայտարարություն հայտնության մասին, որը ստացվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից 1978 թվականի հունիսի 1-ին:

Կարող եք առաջարկել ուսանողներին ուսումնասիրել Պաշտոնական հայտարարություն 2-ը ոչ թե ամբողջ դասարանով, այլ փոքր խմբերով։ Եթե ​​հասանելի է, նրանք կարող են օգտագործել «The Long-Promised Day» նյութը (Լիահոնա, հունիսի 2018, 34–37), որը կօգնի ավելի լավ հասկանալ Պաշտոնական հայտարարություն 2-ում արված որոշ հայտարարություններ:

Կարդացեք Պաշտոնական հայտարարություն 2-ի չորս պարբերություն՝ սկսած «Թանկագին եղբայրներ» արտահայտությունից։ Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր եք համարում:

  • Ի՞նչն էր առավել կարևոր ձեզ համար ձեր կարդացածում։

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այս փորձառության շնորհիվ:

Հայտնության ազդեցությունը

Աֆրիկացի սրբերը մկրտվում են

Այս հայտնությունը խոր ազդեցություն ունեցավ ողջ աշխարհի կանանց և տղամարդկանց վրա։ Այն ստանալուց անմիջապես հետո միսիոներներ ուղարկվեցին Աֆրիկա: Այդ ժամանակից ի վեր տաճարներ կառուցվեցին այդ աշխարհամասում և աֆրիկյան ծագում ունեցող հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում ստացան ավետարանի արարողություններն իրենց և իրենց մահացած նախնիների համար։

Բացատրեք, որ Հելվեցիո և Ռուդա Մարտինսները այն մարդկանցից էին, որոնց վրա ազդեց այս հայտնությունը։ Ուսանողներից մեկին առաջարկեք բարձրաձայն կարդալ հետևյալ պարբերությունները դասարանի համար:

Հելվեցիոն հիշում է իր արձագանքը, երբ իմացավ հայտնության մասին, որը թույլ է տալիս քահանայություն շնորհել բոլոր արժանավոր տղամարդկանց․

«Ես չէի կարողանում զսպել իմ զգացմունքները։ Ռուդան և ես գնացինք մեր ննջասենյակ, ծնկի իջանք և աղոթեցինք։ Մենք արտասվում և շնորհակալություն էինք հայտնում մեր Երկնային Հորը այն իրադարձության համար, որի մասին մենք միայն կարող էինք երազել։ Այդ օրը իսկապես եկել էր մեր մահկանացու կյանքում» (The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 69–70)։

1978 թվականի հայտնությունից կարճ ժամանակ անց Մարտինսների ընտանիքը կնքվեց տաճարում։ Հելվեցիո Մարտինսը դարձավ քահանայության տեղական ղեկավար և ի վերջո կանչվեց ծառայելու որպես Յոթանասունի անդամ (տես «Elder Helvécio Martins of the Seventy», 106)։

  • Ինչո՞ւ կարող էր ամեն ինչ այլ կերպ լինել Մարտինսների ընտանիքի համար, եթե նրանք չընտրեին հավատք գործադրելն առ Հիսուս Քրիստոս:

  • Ի՞նչ սովորեցիք Մարտինսների ընտանիքի օրինակից, որը կարող է օգնել ձեզ անորոշ իրավիճակների կամ անպատասխան հարցերի դեպքում:

    Ձեր քննարկման ընթացքում կարող եք գրատախտակին գրել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք հավատքով ենք գործում անորոշ իրավիճակներում, մենք ինքներս մեզ պատրաստում ենք ստանալու Տիրոջ օրհնությունները։

  • Ի՞նչ եղանակներով կարող եք գործել հավատքով, երբ բախվում եք անորոշ իրավիճակների կամ ունենում եք հոգևոր հարցեր:

    Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են գաղափարներ գտնել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–7-ում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023):

  • Ինչպե՞ս է Տերն օրհնել ձեզ կամ ձեր ծանոթներին՝ հավատքով գործելու համար:

Կարող եք կիսվել մի օրինակով ձեր կյանքից։ Կարող եք նաև ցուցադրել «Struggling with the History of Race and the Priesthood» տեսանյութը (4:04), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

0:0

Բացի այդ, կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել օրինակներ սուրբ գրություններում, որոնք ցույց են տալիս, որ Տերը օրհնում է մարդկանց, որոնք գործում են հավատքով: Այդպիսի օրինակներ են․ Սարեփթայի այրին (Գ Թագավորներ 17.8–24), Լեքիի ընտանիքը (1 Նեփի 2.2–5, 17․1–3) և Մարգարե Ջոզեֆ Սմիթը (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8–17):

Ծրագիր կազմեք

Հիշեցրեք ուսանողներին այն իրավիճակը կամ հարցը իրենց կյանքից, որի մասին իրենք մտածում էին դասի սկզբում: Այնուհետև առաջարկեք ուսանողներին իրենց ուսումնական օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը կարող է օգնել ձեզ անորոշ իրավիճակների բախվելիս կամ հոգևոր հարցեր ունենալիս:

  • Ինչ որոշակի բան կանեք այդ իրավիճակներում՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրելու համար: