Դաս 155․ Պաշտոնական հայտարարություն 1. «Տերը ցույց տվեց ինձ՝ տեսիլքի և հայտնության միջոցով»
«Դաս 155․ Պաշտոնական հայտարարություն 1. «Տերը ցույց տվեց ինձ՝ տեսիլքի և հայտնության միջոցով»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Պաշտոնական հայտարարություն 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 155․ Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2
«Տերը ցույց տվեց ինձ՝ տեսիլքի և հայտնության միջոցով»
Մոտավորապես 50 տարի Եկեղեցու որոշ անդամների կողմից բազմամուսնություն էր կիրառվում՝ կատարելով Տիրոջ պատվիրանը: 1890 թվականին Տերը պատվիրեց նախագահ Վիլֆորդ Վուդրուֆին (1807–98) հայտարարել Եկեղեցում բազմամուսնության կիրառման դադարեցման մասին: Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ Տերը ղեկավարում է Եկեղեցին Իր մարգարեներին տրված հայտնությունների միջոցով։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աստված հայտնում է Իր կամքն Իր զավակներին
Ստորև բերված պնդումների վերաբերյալ ընտրեք այն տարբերակը (գիտեմ, հավատում եմ, թերևս հավատում եմ, չգիտեմ, թե արդյոք), որը լավագույնս արտահայտում է այն, թե ինչպես կլրացնեիք հետևյալ արտահայտության դատարկ տեղում. «Ես դա ճիշտ է»:
Աստված Իր կամքը հայտնել է Իր զավակներին՝ Իր մարգարեների միջոցով:
Աստված Իր կամքը ներկայումսհայտնում է Իր զավակներին՝ Իր մարգարեների միջոցով:
Աստված դեռ կհայտնի Իր կամքը Իր զավակներին՝ Իր մարգարեների միջոցով:
Կարդացեք Պաշտոնական հայտարարություն 1-ի ներածությունը՝ փնտրելով, թե ինչ է այն ուսուցանում Սրբերի կողմից բազմամուսնության կիրառման մասին:
Ի՞նչը խանգարեց, որ Սրբերը շարունակեն կիրառել բազմամուսնությունը:
Երբ 1800-ականների կեսերին Սրբերը հաստատվեցին Յուտայում, Եկեղեցու շատ անդամներ բացահայտ կերպով կիրառում էին բազմամուսնություն: Կառավարության ղեկավարներն ի վերջո ընդունեցին օրենքներ, որոնք բազմամուսնությունը անօրինական դարձրին Միացյալ Նահանգներում: Այս օրենքները պատճառ դարձան Վերջին Օրերի Սրբերի բազմաթիվ տղամարդկանց ձերբակալության և բանտարկության համար: Մյուսները թաքնվեցին՝ ձերբակալությունից խուսափելու համար (տես Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 142, 408–9, 518–20):
Այս պարբերություններն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ այն մասին, թե ինչպես է Փրկիչը ղեկավարում Իր Եկեղեցին:
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունների իմացությունը օրհնել կամ ազդել ձեր կյանքի վրա:
Ի՞նչ են այս ճշմարտություններն ուսուցանում Փրկչի մասին և ձեր վերաբերյալ Նրա ցանկության մասին։
Շարունակական հայտնություն այսօր
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է հետևյալ վկայությունով․
4:27
Ես գիտեմ, որ Տերը ղեկավարում է Իր Եկեղեցու գործերը: Նա ասել է. «Ես ցույց կտամ [քեզ], որ ես ի վիճակի եմ անելու իմ սեփական գործը» [2 Նեփի 27․21]։
Հաճախ ես և իմ խորհրդականներն արցունքոտ աչքերով ականատես ենք եղել, թե Նա ինչպես է ծայրահեղ դժվարին հանգամանքներում միջամտել այն բանից հետո, երբ մենք հնարավոր ամեն բան արել էինք, և այլևս ոչինչ չէինք կարող անել: Մենք իսկապես մնում ենք զարմացած։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Ողջույնի խոսք», Լիահոնա, մայիս 2021, 6)
Ի՞նչ ապացույցներ եք տեսել, որ մեր օրերում Տերը շարունակում է առաջնորդել Իր Եկեղեցին՝ Իր մարգարեներին տրվող հայտնության միջոցով:
Իր մարգարեների միջոցով Տիրոջ կողմից տրված շարունակական հայտնությունը ինչպե՞ս է օրհնել ձեր կյանքը:
Ցուցադրեք հասկացողություն
Սոֆիային մտահոգում են որոշ փոփոխություններ, որոնք նա տեսել է Եկեղեցում: Նա զարմանում է, թե ինչու որոշ բաներ, որոնք մարգարեն պատվիրում է մեզ անել հիմա, տարբերվում են այն բաներից, որ նա պատվիրում էր անել, երբ Սոֆիան երիտասարդ էր:
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգտակար լինել Սոֆիայի հետ կիսվելու համար: