Թեև ամուսնության Աստծո գործող օրենքը մեկ տղամարդու և մեկ կնոջ միջև է (տես Հակոբ 2.27, 30), եղել են դեպքեր, երբ Նա Իր զավակներից մի քանիսին պատվիրել է բազմակի ամուսնություններ կիրառել: Վերականգնված Եկեղեցու վաղ տարիները եղել են այդ բացառության ժամանակահատվածները։ Տերը մարգարե Ջոզեֆ Սմիթին պատվիրեց կիրառել բազմակնություն և այդ սկզբունքն ուսուցանել ուրիշներին։ Այս դասը կօգնի ուսանողներին ավելի շատ հասկանալ որոշ Սրբերին տրված Տիրոջ պատվիրանի մասին ՝ Եկեղեցու վաղ օրերում բազմակի ամուսնություն կիրառելու վերաբերյալ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դժվար պատվիրաններ
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Աստված միշտ խնդրել է Իր ուխտի զավակներին դժվարին գործեր կատարել: (Ռասսել Մ․ Նելսոն, «Կանգնեք որպես իսկական հազարամյակցիներ», Ensign, հոկտեմբեր 2016, 27)
Որո՞նք են մի քանի «դժվարին գործերի» օրինակները, որոնք Աստված խնդրել է Իր զավակներին կատարել։
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստված երբեմն պատվիրում Իր զավակներին դժվարին գործեր կատարել:
Մեր տնտեսության ժամանակ Տերը մարգարե Ջոզեֆ Սմիթին պատվիրեց անել շատ դժվարին բաներ: Եկեղեցու վաղ օրերում Ջոզեֆ Սմիթին տրված Աստծո դժվարին պատվիրաններից մեկը բազմակի ամուսնությունների կիրառության հաստատումն էր, որը նաև հայտնի է որպես բազմակնություն:
Տիրոջ հրահանգները բազմակի ամուսնության վերաբերյալ
Աստվածաշունչը թարգմանելիս Մարգարե Ջոզեֆ Սմիթը կարդաց Աստծո որոշ ծառաների մասին, որոնք ամուսնացել են մեկից ավելի կանանց հետ: Որպեսզի իմանաք, թե Ջոզեֆն ինչ հարցրեց Աստծուն, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132․1 հատվածը։ Այնուհետև կարդացեք 2 և 34–37 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Տերը պատասխանեց Մարգարեի հարցին:
Ո՞րն է այն ճշմարտությունը, որը դուք սովորում եք այս հատվածներից այն մասին, երբ բազմակի ամուսնությունն ընդունելի է Տիրոջ համար:
Մորմոնի Գրքում մենք սովորում ենք, որ որոշ նեփիացիներ սկսեցին կիրառել բազմակի ամուսնություններ՝ հակառակ Աստծո կամքին: Նրանք արդարացնում էին իրենց գործողությունները՝ հիմնվելով Հին Կտակարանի սուրբ գրությունների պատմությունների վրա (տես Հակոբ 2.23–24, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 132.38–39): Տերը դատապարտեց այս գործողությունները և նեփիացիներին ուսուցանեց ամուսնության իր չափանիշը:
Կարդացեք Հակոբ 2.26–27, 30 հատվածները՝ փնտրելով նեփիացիներին տրված Տիրոջ ուսմունքները:
Այս հատվածներն ի՞նչ ավելացրին բազմակի ամուսնության մասին ձեր հասկացողությանը:
Ինչպե՞ս կարող է այս գիտելիքը պատասխանել Եկեղեցու վաղ օրերում բազմակի ամուսնությունների կիրառության վերաբերյալ ձեր հարցերին։
Բազմակի ամուսնությունները վաղ Սրբերի շրջանում
Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրությունից, ինչը ձեր կարծիքով օգտակար էր։
Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս վաղ անդամները ի՞նչ զգացին, երբ նրանց պատվիրվեց զբաղվել բազմակի ամուսնությամբ:
Ինչպե՞ս Աստված օգնեց Սրբերին այս դժվարին պատվիրանը տալով:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
15:1
Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու, երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»: (Նիլ Լ Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Լիահոնա, նոյեմբեր 2015, 66)
Ամփոփեք այն, ինչ սովորել եք
Պատկերացրեք, որ զրուցում եք մի ընկերոջ հետ, ով մտածում է, որ Ջոզեֆ Սմիթը դեմ է գնացել Աստծո կամքին, երբ նա հաստատեց բազմակի ամուսնության կիրառությունը Եկեղեցում: Ժամանակ տրամադրեք և օրագրում գրի առեք որոշ կետեր, որոնցով կարող եք կիսվել ձեր ընկերոջ հետ բարությամբ և համբերությամբ: