Սեմինարիա
«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին». Ակնարկ


««Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին». Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»

«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»

Ակնարկ

«Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը մարգարեական հայտարարություն է, որն օգնում է մեզ հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուսմունքները ամուսնության և ընտանիքի մասին: Աստված այս հռչակագրում հայտնել է, թե ինչպես հասնել խաղաղության և երջանկության՝ որպես անհատներ և ընտանիքներ:

դասընթացի պատկերակ Կենտրոնացեք դարձի բերող և առ Հիսուս Քրիստոս հավատքն ամրացնող ճշմարտությունների վրա․ օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետությունը և սկզբունքները, որոնք կարող են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների վրա: Խրախուսեք նրանց վերլուծել, թե այս ճշմարտություններն ինչպես կարող են խորացնել իրենց դարձը և օգնել իրենց գործել հավատքով: Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչն ուսուցանել է ճշմարտություններ, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատքը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Ընտանիքի հռչակագիրը, Մաս 1»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ընտանիքի հռչակագիրը, Մաս 1

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ ամուսնության և ընտանիքի կենտրոնական դերը Երկնային Հոր ծրագրում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ ընտանիքի հռչակագիրը և նշել իրենց գաղափարները կամ հարցերը, որ կարող են ունենալ:

  • Նյութեր ուսանողների համար. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի թվային կամ տպագիր օրինակներ, դաս 7-ի տպագիր օրինակներ Հավերժական ընտանիք․ Դասի նախապատրաստական նյութ ինստիտուտի ձեռնարկից՝ այն ուսանողների համար, որոնք չունեն հասանելիություն Gospel Library հավելվածին

  • Տեսանյութեր. «Stand Strong against the Wiles of the World» (27:49, դիտել 19:31-20:20), «Plan of Salvation—We’re Still a Family» (4:47)

Ընտանիքի հռչակագիրը, Մաս 2

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ երեխաներ ունենալու և նրանց մասին հոգ տանելու կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին լսել «Աստծո զավակն եմ» օրհներգը կամ կարդալ այդ օրհներգի բառերը (Հիմներ, հմր. 301)։ Խրախուսեք նրանց մտածել Երկնային Հոր ծրագրում երեխաների կարևորության մասին:

  • Նյութեր ուսանողների համար. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի թվային կամ տպագիր օրինակներ, հետևյալ ելույթների մի քանի տպագիր օրինակներ՝ այն ուսանողների համար, որոնք չունեն հասանելիություն Gospel Library հավեվածին․ Դալլին Հ. Օուքս «Ծնողները և երեխաները», Լիահոնա, նոյ. 2018, 61–67, Դեյվիդ Ա. Բեդնար, Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն, Լիահոնա, մայիս 2013, 41–44, Նիլ Լ. Անդերսեն, «Երեխաներ» Լիահոնա, նոյ. 2011, 28–31

  • Տեսանյութ. «Աստվածային սերը Հոր ծրագրում» (14:46, դիտել 8:13-8:47)

Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին կիրառել Հիսուս Քրիստոսի ուսմունքները իրենց ընտանեկան հարաբերություններում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ դասի պատրաստ՝ կիսվելու այն պահերով, երբ իրենք երջանկություն են ապրել իրենց ընտանիքների հետ:

  • Նյութեր ուսանողների համար. «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագրի թվային կամ տպագիր օրինակներ

Վարդապետության սերտման վարժություն 10

Դասի նպատակը․ ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու վարդապետության սերտման այն հատվածներով, որոնք առավել կարևոր են իրենց կյանքում, ինչպես նաև օգնել նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին պատրաստվել՝ կիսվելու դասարանի հետ վարդապետության սերտման այն հատվածով, որն առավել կարևոր է եղել իրենց կյանքում և բացատրել, թե ինչու:

  • Նյութեր ուսանողների համար. Երեց Ջեֆրի Ռ Հոլլանդի ելույթի բավարար քանակությամբ օրինակներ՝ զույգերին տրամադրելու համար (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա քո մայրը», Լիահոնա, նոյ. 2015, 49)