Սեմինարիա
Դաս 160․ Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3. Երջանկություն ընտանեկան կյանքում


«Դաս 160․ Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3. Երջանկություն ընտանեկան կյանքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 160․ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»

Ընտանիքի հռչակագիրը, Մաս 3

Երջանկություն ընտանեկան կյանքում

երջանիկ ընտանիք

Պատճառներից մեկը, թե ինչու Երկնային Հայրը մեզ երկիր ուղարկեց ընտանիքներով, մեզ օգնելն է, որ մենք երջանկություն զգանք: Ընտանիքի հռչակագրում Տերը հայտնել է, թե մենք ինչպես կարող ենք հասնել խաղաղության և երջանկության՝ որպես անհատներ և ընտանիքներ: Այս դասը կօգնի ուսանողներին կիրառել Հիսուս Քրիստոսի ուսմունքներն իրենց ընտանեկան հարաբերություններում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատճառ և հետևանք

Կարող եք հետևյալ անավարտ պատճառահետևանքային նախադասությունը գրել գրատախտակին: Լրացրեք առաջին դատարկ տեղը «Լավ գնահատականներ ստանալու համար» արտահայտությունով: Այնուհետև առաջարկեք ուսանողներին լրացնել երկրորդ դատարկ տեղը՝ միտքն ավարտող արտահայտությունով, օրինակ՝ «մենք կատարում ենք տնային աշխատանքը»: Կարող եք կրկնել այս գործընթացը մի քանի անգամ՝ օգտագործելով տարբեր արտահայտություններ:

« առավել հավանական է, որ դրան կհասնեք, երբ »:

Առաջարկեք ուսանողներին կարդալ ընտանեկան հռչակագրի պարբերություն 7-ը փնտրելով գրատախտակին գրված արտահայտությունն ավարտելու ոգեշնչված եղանակ: Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը․ Ընտանեկան կյանքում երջանկության հասնելն առավել հավանական է այն դեպքում, երբ այն հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա։ Օգնելու համար ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես Քրիստոսի ուսմունքներով ապրելը կարող է երջանկություն բերել ընտանեկան կյանքում, առաջարկեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ․

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող են ավելի երջանիկ դարձնել ձեր ընտանիքը:

  • Նրանց ուսմունքներով ապրելու ձեր ջանքերն ինչպե՞ս են նպաստել այդ երջանկությանը:

Տեղեկացրեք ուսանողներին, որ այս դասի վերջում նրանց կառաջարկվի գործել Փրկչի ուսմունքներից մեկի համաձայն, որը կարող է ավելի երջանիկ դարձնել իրենց ընտանիքը։ Առաջարկեք ուսանողներին խնդրել Երկնային Հոր օգնությունը դասի մնացած մասի ընթացքում՝ իմանալու, թե որ սկզբունքի վրա իրենք պետք է կենտրոնանան: Առաջարկեք նրանց ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել այն հոգևոր հուշումներին և գաղափարներին, որ իրենք ստանում են Սուրբ Հոգուց:

Հիսուս Քրիստոսի ուսմունքները

Գրատախտակին ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը: Խնդրեք ուսանողներին նորից կարդալ պարբերություն 7-ը՝ այս անգամ նշելով յուրաքանչյուր ուսմունք, որը կարող է ավելի երջանիկ դարձնել ընտանիքը: Առաջարկեք ուսանողներին Հիսուս Քրիստոսի նկարի շուրջ՝ գրատախտակին գրել այն, ինչ գտան: Այնուհետև հանձնարարեք ուսանողներին կազմել փոքր խմբեր կամ զույգեր՝ հետևյալ վարժությունը կատարելու համար.

  1. Ընտրեք Հիսուս Քրիստոսի ուսմունքը, որը գտել եք պարբերություն 7-ում։

  2. Գտեք սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձ, որն օգնում է մեզ ավելի լավ հասկանալ այդ ուսմունքը:

  3. Նկարագրեք, թե այդ ուսմունքին հետևելն ինչպես կարող է ավելի երջանիկ դարձնել ընտանիքները:

    Եթե ​​ուսանողներն օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել նրանց օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը կամ որոնել Gospel Library հավելվածում: Ստորև բերված են որոշ սուրբ գրություններ, որոնք ուսանողները կարող են գտնել պարբերություն 7-ի ուսմունքների վերաբերյալ. 3 Նեփի 18.15–16, 21 (աղոթք), Մորոնի 7․45–48 (սեր), Վարդապետություն և Ուխտեր 58․42–43 (ապաշխարություն), Վարդապետություն և Ուխտեր 64․9–11 (ներում)։

    Եթե ​​կիրառելի է, առաջարկեք ուսանողներին որոնել «Երջանկություն ընտանեկան կյանքում» նյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում՝ պարբերություն 7-ում պարունակվող սկզբունքների վերաբերյալ Եկեղեցու ղեկավարների ուսմունքները գտնելու համար:

    Բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք խմբերին դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Երբ խմբերը կիսվեն, խնդրեք նրանց գրատախտակին գրել այն սուրբ գրությունների հղումը կամ Եկեղեցու ղեկավարի ուղերձի հատվածը, որն օգնել է իրենց հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքը:

    Այնուհետև կարող եք օգտագործել հետևյալ հարցերը՝ օգնելու ուսանողներին խորհել և քննարկել, թե Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ինչպես կարող են ազդել ընտանիքների վրա:

    • Գրատախտակին գրված Քրիստոսի ո՞ր ուսմունքներն են ազդել ձեր ընտանեկան երջանկության վրա։

    • Այդ ուսմունքներից ո՞րի վրա կցանկանայիք ավելի շատ կենտրոնանալ ձեր ընտանիքում: Ինչո՞ւ։ Ինչպե՞ս կարող եք դա իրականացնել ձեր ընտանիքում:

    • Դրանցից ո՞րի վրա կցանկանայիք կենտրոնանալ ձեր ապագա ընտանիքում: Ինչո՞ւ։

    • Փրկչի ուսմունքներից ո՞րը կարող է օգնել մի ընտանիքի, որում առկա են տարաձայնություններ, վեճեր կամ լարված հարաբերություններ:

Երբ ուսանողները քննարկեն վերը նշված հարցը, կարող եք նրանց ուշադրությունը հրավիրել «հավատքի, աղոթքի, ապաշխարության, ներման, հարգանքի, սիրո [և] կարեկցանքի» սկզբունքների վրա՝ իրենց ուսումնասիրած պարբերությունում: Վկայեք Փրկչի ցանկության մասին՝ ներել, բժշկել և կատարելագործել մարդկանց և ընտանեկան հարաբերությունները։ Ապաշխարելու և ուրիշներին ներելու մեր ջանքերն ու ցանկությունները կարող են հրավիրել Նրա բժշկող ազդեցությունը մեր կյանք և հարաբերություններ:

Ավելի երջանիկ դառնալ

Նախքան ուսանողներին առաջարկելը, որ կիրառեն Փրկչի ուսմունքներից մեկն իրենց ընտանիքում, օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են Նրա ուսմունքները կիրառվել ընտանեկան տարբեր իրավիճակներում: Կարող եք գրատախտակին գրել մի քանի տարբեր ընտանեկան իրավիճակներ, որոնց կարող են առնչվել ձեր դասարանի ուսանողները: Օրինակները կարող են ներառել հետևյալը.

  1. Եկեղեցում ակտիվ ամբողջական ընտանիք։

  2. Ոչ ամբողջական ընտանիք։

  3. Բաժանված ծնողներ։

  4. Միայնակ ծնողի ընտանիք։

Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով՝ գրատախտակին գրված յուրաքանչյուր ընտանեկան իրավիճակի համար տրվող հետևյալ հարցերին։

  • Ընտանիքի մասին հայտարարության պարբերություն 7-ում պարունակվող հատկապես ո՞ր սկզբունքները խորհուրդ կտաք դեռահասին այս իրավիճակում:

  • Այդ ընտանեկան իրավիճակում գտնվող դեռահասը ինչպե՞ս կարող է կիրառել ձեր ընտրած սկզբունքները:

Այնուհետև կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Ես վկայում և խոստանում եմ, որ ինչ վատ բան էլ որ կատարվի ձեր ընտանիքում, Տեր Հիսուս Քրիստոսը կարող է բժշկել, նորոգել և վերականգնել ձեզ անհրաժեշտ ամեն բան: …

Տիրոջ օգնությամբ դուք կարող եք ստեղծել հավերժական ընտանիք, նույնիսկ եթե չեք սերում Վերջին Օրերի Սրբերի այնպիսի ընտանիքից, որ երբեմն պատկերված է լինում Լիահոնա կամ Ensign ամսագրերի շապիկների վրա։ Խնդրում եմ միշտ հիշել․ դա սկսվում է ձեզանից։ (Դեյվիդ Ա. Բեդնար, «Կապակցող օղակ» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 10 սեպտ․ 2017], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Ի՞նչն էր առավել կարևոր ձեզ համար երեց Բեդնարի խոսքերում։ Ինչո՞ւ։

Առաջարկեք ուսանողներին ընտանիքի մասին հայտարարությունից ընտրել Հիսուսի ուսմունքներից մեկը, որը կիրառելու հուշում են զգացել՝ իրենց ընտանիքներն ավելի երջանիկ դարձնելու համար: Ժամանակ տվեք նրանց, որպեսզի խորհեն և իրենց ուսումնասիրության օրագրերում գրեն ծրագիր, թե ինչպես սկսել ու շարունակել ապրել այդ ուսմունքի համաձայն և դրա օգնությամբ բարելավել կյանքը։ Եթե ​​ժամանակը թույլ տա, մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել, թե ինչ են իրենք ոգեշնչվել անելու:

Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Հիսուս Քրիստոսի զորության մասին՝ ավելի երջանիկ դարձնելու այն մարդկանց ընտանիքները, որոնք ձգտում են ապրել Իր ուսմունքներով: