«Դաս 161․ Վարդապետության սերտման վարժություն 10․ Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետության սերտման Վարժություն 10», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 161․ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»
Վարդապետության սերտման վարժություն 10
Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա կիսվել վարդապետության սերտման հատվածներով, որոնք կարևոր են իրենց կյանքում, ինչպես նաև կօգնի նրանց սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Կիսվել
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նկարագրել է մի երիտասարդի, որը բախվել էր շատ դժվար մարտահրավերների: Այդ երիտասարդի իրավիճակի մասին կարդալիս խորհեք, թե ինչու է նրա համար կարևոր կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Պատմությունը մի պատանու մասին է, որն արժանի կերպով սկսեց միսիայի իր ծառայությունը, սակայն ժամանակից շուտ, իր ընտրությամբ, տուն վերադարձավ՝ միասեռական հակվածությունների ու դրանից բխող ընկճվածության պատճառով: Նա իր արժանավորությունը չէր կորցրել, սակայն իր հավատը հասել էր ճգնաժամային մակարդակի, նրա էմոցիոնալ բեռը ծանրացել էր և հոգևոր ցավն ավելի ու ավելի էր խորացել: Նա ժամանակ առ ժամանակ իրեն վիրավորված, շփոթված, բարկացած և լքված էր զգում։ (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա քո մայրը», Լիահոնա, նոյ. 2015, 49)
-
Ըստ ձեզ այդ երիտասարդը Երկնային Հոր ծրագրի կամ Եկեղեցու վերաբերյալ ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող է ունենալ:
-
Այդ հարցերը կամ մտահոգություններն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր հետ իր հարաբերությունների վրա:
-
Նմանատիպ իրավիճակներում հայտնված մարդկանց համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Ինչո՞ւ է կարևոր, որ իրենց ընկերները և ընտանիքի անդամները նույնպես կիրառեն այդ սկզբունքները:
Ի՞նչ արեց այդ երիտասարդը
Նրա միսիայի նախագահը, նրա ցցի նախագահը, նրա եպիսկոպոսն անթիվ ժամեր անցկացրին՝ փնտրելով նրան, լաց լինելով նրա համար և օրհնելով նրան: … [Նրա մայրն] իր որդուն բերեց իր վկայությունն Աստծո զորության, Նրա Եկեղեցու և հատկապես՝ իր երեխայի հանդեպ Նրա սիրո մասին: Այդ նույն ոգով նա վկայում էր որդու հանդեպ իր անձնական անզիջում, անվախճան սիրո մասին: …
Այդ [երիտասարդի] սեռական կողմնորոշումը որևէ կերպ հրաշքով չփոխվեց. ոչ ոք չէր էլ սպասում, որ դա տեղի կունենա։ Բայց կամաց-կամաց, տղայի սիրտը փոխվեց:
Նա սկսեց վերադառնալ եկեղեցի: Նա ընտրեց պատրաստակամորեն և արժանիորեն ընդունել հաղորդությունը: Նա կրկին տաճարային երաշխավորագիր ստացավ և կոչում ընդունեց՝ ծառայելու որպես վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ, ինչը նա հրաշալի կատարեց: Եվ հիմա՝ հինգ տարի անց, իր անձնական խնդրանքով և Եկեղեցու նշանակալի օգնությամբ, նա վերադարձել է միսիայի վայր, որպեսզի ավարտին հասցնի Տիրոջը նվիրված իր ծառայությունը: Ես լաց եմ եղել այս երիտասարդի քաջության, ազնվության և վճռականության համար: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ահա քո մայրը», Լիահոնա, նոյ. 2015, 49)
-
Երիտասարդի կատարած ընտրություններն ինչպե՞ս են ցուցադրում իր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Ըստ ձեզ, նրա ընտրություններն ինչպե՞ս են ազդում Երկնային Հոր հետ իր հարաբերությունների վրա:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր, որ նրա մայրը վկայեց նրա հանդեպ Աստծո սիրո մասին:
-
Ի՞նչ ապացույց եք տեսնում, որ նա դիմել է աստվածայնորեն սահմանված աղբյուրներին: Ըստ ձեզ, աղբյուրների նրա ընտրությունն ինչպե՞ս կարող էր ազդել առ Հիսուս Քրիստոս իր հավատքի վրա:
-
Պատկերացրեք, որ այդ երիտասարդը չի կարողանում գտնել իր որոշ հարցերի կամ մտահոգությունների պատասխանները։ Ինչ գիտեք Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին, որը երիտասարդի համար օգտակար կլինի հիշել:
Լրացրեք բաց թողնված տեղերը
Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթից ընտրեք հետևյալ արտահայտություններից մեկը և փորձեք ավարտել այն հիշողությամբ: Այնուհետև ստուգեք ձեր պատասխանը՝ օգտագործելով «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ը։
-
«Այն դեպքերում, երբ մենք չենք կարողանում անմիջապես գտնել մեր հարցերի պատասխանները …»
-
«Մենք խնդրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի …»
-
«Սովորելով ճանաչել անվստահելի աղբյուրները և խուսափել դրանցից օգտվելուց, մենք կարող ենք …»
Մտածեք, թե երիտասարդի, նրա ընկերների ու ընտանիքի համար ինչու է կարևոր հասկանալ ձեր ընտրած արտահայտության սկզբունքները:
Աստվածային աղբյուրներ
-
Վարդապետություն և Ուխտերի (կամ սուրբ գրությունների այլ գրքերի) վարդապետության սերտման ո՞ր հատվածները կարող են օգնել այդ երիտասարդին:
-
Եկեղեցու ղեկավարների ո՞ր ուղերձներն օգտակար կլինեն նրա կամ նրա մերձավորների ուսումնասիրության համար։