«Կենդանի Քրիստոսը․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Կենդանի Քրիստոսը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Կենդանի Քրիստոսը
Կենդանի Քրիստոսը
Ակնարկ
2000 թվականին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագիրը՝ ի հիշատակ Փրկչի ծննդյան 2000-ամյակի: Այն հռչակում է Փրկչի մասին կարևոր ճշմարտություններ, որոնք կարող են օգնել և օրհնել մեզ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Կենդանի Քրիստոսը, Մաս 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ կարդալ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագիրը՝ փնտրելով Փրկչի մասին կարևոր ճշմարտություններ:
-
Նկարներ. Հիսուս Քրիստոս, աշխարհը
-
Նյութեր. «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագրի օրինակներ (որպես այլընտրանք, առաջարկեք նրանց գտնել այն իրենց ուսումնասիրության օրագրերում։)
-
Տեսանյութեր․ «Գերագույն համաժողով. Ամրացնել հավատքը և վկայությունը» (15:49, դիտել 6:13-6:56), «Excerpts from ‘The Living Christ: The Testimony of the Apostles’» (2:45)
Կենդանի Քրիստոսը, Մաս 2
Դասի նպատակը. օգնել ուսանողներին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց մտքերով և զգացմունքներով ուրիշների հետ։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերանայել «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագիրը և նշել այն արտահայտությունները, որոնցով կցանկանային կիսվել ուրիշների հետ: Խրախուսեք նրանց հետևել իրենց ստացած ցանկացած հուշումին, թե ինչով կիսվել և ում հետ կիսվել:
-
Առարկա ցուցադրման համար. որևէ բան, որը սիրում եք և որով կցանկանայիք կիսվել ձեր դասարանի հետ, օրինակ՝ նկար, փորձառություն կամ ձեր սիրելի ուտելիքը
-
Նյութեր․ թուղթ և գրելու պարագաներ, առկայության դեպքում՝ Եկեղեցու հին ամսագրեր, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան այնտեղից կտրել պատկերներ կամ բառեր
-
Տեսանյութ․ «Memorize ‘The Living Christ’: Goal Setting Ideas» (2:05)