Սեմինարիա
Դաս 163․ Կենդանի Քրիստոսը, Մաս 2. «Մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրողության մասին»


«Դաս 163․ Կենդանի Քրիստոսը, Մաս 2. «Մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրողության մասին»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Կենդանի Քրիստոսը, Մաս 2», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 163. Ապրող Մարգարեն

«Կենդանի Քրիստոսը», Մաս 2

«Մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրողության մասին»

պատանին՝ Հիսուսի նկարը ձեռքին

Ինչպես Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը վկայում են կենդանի Քրիստոսի մասին, մենք նույնպես կարող ենք հայտարարել, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Այս դասը կօգնի ուսանողներին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց մտքերով և զգացմունքներով ուրիշների հետ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կիսվելու պատճառները

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել սովորելուն, կարող եք ձեզ հետ բերել որևէ բան, որը սիրում եք և որով կցանկանայիք կիսվել ձեր դասարանի հետ: Դա կարող է լինել նկար, փորձառություն կամ ձեր սիրելի ուտելիքը: Ուսանողներին առաջարկեք հիշել, թե վերջերս ինչով են կիսվել կամ ցանկացել են կիսվել մեկ ուրիշի հետ:

  • Ինչո՞վ եք ցանկացել կիսվել։

  • Ինչո՞ւ եք ցանկացել կիսվել դրանով։

    Գրատախտակին գրեք պատճառները, թե ինչու են ուսանողները ցանկացել կիսվել որևէ բանով:

  • Գրատախտակին գրված պատճառներից որո՞նք կարող են կիրառվել՝ փորձառությամբ կամ Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբուրիշների հետ կիսվելու համար։

  • Հիսուս Քրիստոսի մասին վկայելու ի՞նչ որոշակի պատճառներ կարող եք ավելացնել ձեր գրածին:

Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե ինչպես են իրենք վերաբերվում Հիսուս Քրիստոսի մասին ուրիշների հետ ավելի շատ խոսելուն և ինչու են այդպես կարծում:

Պատրաստվեք վկայել Հիսուս Քրիստոսի մասին

Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ ելույթը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Աշխարհում կան մարդիկ, որոնք շատ քիչ բան գիտեն Հիսուս Քրիստոսի մասին, իսկ աշխարհի որոշ մասերում, որտեղ դարեր շարունակ հռչակվում է Նրա անունը, հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ նվազում է: … [Ա]մբողջ աշխարհում արված … ուսումնասիրությունը կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում քրիստոնեությունից հեռանալու է երկու անգամ ավելի շատ մարդ, քան նրանք, ովքեր ընդունելու են այն: …

… Եթե աշխարհը պատրաստվում է ավելի քիչ խոսել Նրա մասին, ապա ո՞վ է ավելի շատ խոսելու Նրա մասին: Մենք: (Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 88–89)

  • Ի՞նչ մտքեր կամ հարցեր ունեք երեց Անդերսենի այդ խոսքերի վերաբերյալ:

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը Հիսուս Քրիստոսի մասին կիսվելու օրինակներ են ցույց տվել: Օրինակներից մեկը «Կենդանի Քրիստոսը» հռչակագիրն է։ Մի քանի րոպե տրամադրեք այդ փաստաթուղթը վերընթերցելու համար՝ խորհելով այն օգուտների մասին, որոնք մենք կարող ենք ունենալ Հիսուս Քրիստոսի մասին նրանց վկայությամբ կիսվելու շնորհիվ:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենց կարծիքով, մենք ինչ օգուտներ կարող ենք ունենալ:

Փրկչի մասին ավելի շատ խոսելու վերաբերյալ ուսանողների մտքերն ու զգացմունքները կարող են զգալիորեն տարբերվել: Սուրբ գրություններից որևէ սկզբունք բացահայտելը կօգնի նրանց հասկանալ, թե որքան կարևոր է Փրկչի մասին ավելի շատ խոսել: Դա անելու համար կարող եք օգտագործել հետևյալ սուրբ գրությունը։

Կարդացեք 2 Նեփի 25.26 հատվածը՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի մասին վկայություն տալու այլ պատճառ:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Նեփիի ունեցած պատճառներից:

    Ճշմարտություններից մեկը, որն ուսանողները կարող են նշել այն է, որ երբ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի մասին և հրճվում ենք Քրիստոսով, ուրիշները կարող են իմանալ, որ Նա իրենց կարող է փրկել մեղքերից։

  • Իմացությունը, թե ինչ կարող է անել Հիսուս Քրիստոսը ուրիշների համար, ինչպե՞ս կարող է ազդել ձեր ցանկության վրա՝ վկայել կամ կիսվել Նրա մասին ձեր մտքերով ու զգացմունքներով:

Հիշեք այն ճշմարտությունները, որոնք գտել եք Փրկչի մասին «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում՝ նախորդ դասն ուսումնասիրելիս: Կարող եք ընտրել այն ճշմարտությունը, որի վրա կենտրոնացել եք այդ դասի ժամանակ կամ ընտրել մեկ այլ ճշմարտություն, որով կցանկանայիք կիսվել ուրիշների հետ:

Ահա բազմաթիվ ճշմարտությունների օրինակներ, որոնք ուսանողները կարող են նշել.

  • Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը։

  • Հիսուս Քրիստոսը զոհեց Իր կյանքը՝ քավելու ողջ մարդկության մեղքերը:

  • Հիսուս Քրիստոսը հարություն է առել և ապրում է այսօր:

  • Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է, կյանքը և հույսը։

  • Հիսուս Քրիստոսի ճանապարհն այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և դեպի հավերժական կյանք՝ գալիք աշխարհում։

Դասի մնացած ժամանակը կարող եք օգտագործել հետևյալ վարժությունները կատարելու համար, որոնք կօգնեն պատրաստել ուսանողներին կիսվել իրենց վկայությամբ: Ընտրեք մեկ վարժություն, որը, ձեր կարծիքով, օգտակար կլինի ձեր ուսանողների համար կամ յուրաքանչյուր վարժության համար առաջարկեք տարբերակներ, որոնցից նրանք կարող են ընտրություն կատարել: Որպեսզի օգնեք ուսանողներին ընտրել գործնականում առավել կիրառելի վարժությունը, առաջարկեք նրանց մտածել, թե ում հետ են ցանկանում կիսվել իրենց վկայությամբ:

Վարժություն Ա. Մտապահեք

Եղանակներից մեկը, որը կօգնի պատրաստվել կիսվել Հիսուս Քրիստոսի մասին՝ «Կենդանի Քրիստոսը» հռչակագրից մի հատված մտապահելն է։

Մի քանի րոպե հատկացրեք՝ մտապահելու ձեր ընտրած ճշմարտությունը: Կարող եք գրել այն, կրկնել մի քանի անգամ կամ ձայնագրել ձեզ՝ կարդալով և մի քանի անգամ ձեր կարդացածը լսելով: (Կարող եք նաև մտապահել նախորդ դասի ժամանակ սուրբ գրություններից ձեր գտած այն հատվածները, որոնք վկայում են նույն ճշմարտության մասին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել «Կենդանի Քրիստոսը» հռչակագրի մի մասը, ցուցադրեք «Memorize the Living Christ: Goal Setting Ideas» (2:05) տեսանյութը:

2:5

My Spiritual Goal

Այնուհետև գրեք, թե երբ և ինչպես կարող եք մեկ ուրիշի հետ կիսվել նրանով, թե ինչ եք մտապահել: Ներառեք, թե ինչու են ձեր ընտրած արտահայտությունները կարևոր ձեզ համար և ինչ հույս ունեք, որ դրանք կօգնեն ուրիշներին դառնալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Վարժություն Բ. Պատրաստեք պաստառ, մեմ կամ թվային պատկեր

Եղանակներից մեկը, որը կօգնի ձեզ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին ձեր մտքերով ու զգացմունքներով՝ պաստառ, մեմ կամ թվային պատկեր պատրաստելն է:

Կարող եք ընտրել տարբեր պատկերներ, որոնք արտացոլում են ձեր ընտրած ճշմարտության իմաստը: Օրինակ՝ կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի մկրտության վերաբերյալ ճշմարտությամբ և կարևորությամբ: Դա նկարագրված է «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում հետևյալ արտահայտությամբ․ «Թեև անմեղ լինելով Նա մկրտվեց, որ ամեն արդարություն կատարվի»: Կարող եք ներառել այդ հատվածը ձեր նախագծում՝ Փրկչի մկրտությունը պատկերող ձեր սիրելի նկարի հետ միասին: Կարող եք նաև ներառել հատվածներ սուրբ գրություններից, որոնք խորացնում են ձեր հասկացողությունը:

Այնուհետև ավելացրեք ձեր բացատրությունը, թե ինչու են այդ գիտելիքները կարևոր ձեզ համար:

Եթե ​​ուսանողները ցանկանան դա անել իրենց հեռախոսների միջոցով, նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես օգտվել Եկեղեցու media library հավելվածից, կարող են ուսուցանել ուրիշներին նկարներ գտնելու եղանակները: Եթե ​​ուսանողները ցանկանան իրենց նախագծերը կատարել թղթի վրա, կարող եք ձեզ հետ բերել Եկեղեցու ամսագրերը և հնարավորություն տալ նրանց այնտեղից կտրել պատկերներ կամ բառեր:

Վարժություն Գ. Պատրաստեք ելույթ

Հիսուս Քրիստոսի մասին ուրիշներին պատմելու եղանակներից մեկը ելույթ ունենալն է:

Պատկերացրեք, որ կիրակի օրը դուք համաձայնել եք ելույթ ունենալ ձեր ծխում կամ ճյուղում: Ելույթի ժամանակ կարող եք կիսվել, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին, և ինչու է դա կարևոր ձեզ համար: Գրեք առնվազն մի քանի պարբերություն, որոնք կարող եք օգտագործել ձեր ելույթի ժամանակ: Համոզվեք, որ ներառել եք արտահայտություններ «Կենդանի Քրիստոսը» հռչակագրից, սուրբ գրությունների հատվածները և այն, թե ինչու են դրանք կարևոր ձեզ համար:

Կիսվելու ժամանակ տրամադրեք

Ուսանողներին ժամանակ տրամադրեք կիսվելու իրենց պատրաստածով։ Խրախուսեք տարբեր ուսանողներին մասնակցել այս վարժության կատարմանը: Երբեմն դադար տվեք՝ հարցնելու ուսանողներին, թե ինչն է իրենց դուր գալիս կամ ինչն են իրենք կարևորում նրանում, ինչով կիսվում են իրենց դասընկերները: Շեշտեք, որ այս գաղափարները Փրկչի մասին խոսելու և վկայելու օրհնություններ են:

Խրախուսեք ուսանողներին դասարանից դուրս այդ ամենով կիսվելու եղանակներ փնտրել: Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել եք ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի մասին խոսելուց: Կամ կարող եք կիսվել, թե ինչ են ուրիշները վկայել ձեզ: Դասի ավարտին ուսանողներին տվեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կարող է բարելավվել ձեր հարաբերությունը Հիսուս Քրիստոսի հետ, երբ ուրիշների հետ կիսվեք Նրա մասին ձեր մտքերով և զգացմունքներով: