Սեմինարիա
Վարդապետության սերտում․ Ակնարկ


«Վարդապետության սերտում․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետության սերտում․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետության սերտում. Ինչպես պատասխաններ գտնեմ իմ հարցերին

Վարդապետության սերտում. Ինչպես պատասխաններ գտնեմ իմ հարցերին

Ակնարկ

Վարդապետության սերտման դասընթացին մասնակցելը օգնում է ուսանողներին կառուցել իրենց հոգևոր հիմքերը Հիսուս Քրիստոսի վեմի վրա: Վարդապետության սերտման մի մասը ներառում է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ սկզբունքների ուսանումը և կիրառումը․ գործել հավատքով, քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից և ձգտել մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով: Այս սկզբունքները կարող են օգնել ուսանողներին լուծել իրենց կյանքում առկա հարցերը կամ մտահոգությունները:

Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասերն ուսուցանելու լավագույն ժամանակը կարող է լինել ուսումնական տարվա սկիզբը: Աշխարհի որոշ տարածաշրջաններում ուսումնական տարին սկսվում է օրացուցային տարվա վերջին ամիսներին, օրինակ՝ աշնանը: Եթե ձեր տարածաշրջանում այդպես է, կարող եք օրացուցային տարվա սկզբում ուսուցանել «Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը» դասը: Դա հնարավորություն կտա ուսանողներին իրենց ուսումնական տարվա կեսին վերանայել կարևոր հասկացությունները, որոնք կապված են վարդապետության սերտման հետ:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, թե վարդապետության սերտումն ինչպես կարող է օրհնել իրենց կյանքը և օգնել, որ կառուցեն իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել օրինակներով, թե վարդապետության սերտումն ինչպես է օրհնել իրենց կյանքը: Եթե ուսանողները նոր են սկսել վարդապետության սերտումը, կարող եք նրանց հանձնարարել կարդալ «Վարդապետությունների սերտման նախաբան» նյութը Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ (2023)։

  • Նկարներ․ Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգումը

  • Տեսանյութեր․ «President Nelson—Temple Foundation» (2:03), «What Is Doctrinal Mastery?» (3:56)

  • Բովանդակություն ցուցադրման համար. հինգ պնդում ինքնագնահատման համար

Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե իրենք ինչպես կարող են Սուրբ Հոգու միջոցով առաջնորդություն և հայտնություն ստանալ Աստծուց:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել հոգևոր հայտնության վերաբերյալ իրենց գիտելիքների մասին, նաև, թե ինչի վերաբերյալ կցանկանային ավելին իմանալ: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին խնդրել իրենց ընտանիքի անդամին կամ երիտասարդների ղեկավարին կիսվել Աստծուց անձնական հայտնություն ստանալու վերաբերյալ սուրբ գրությամբ կամ փորձառությամբ:

  • Տեսանյութ. «Revelation for the Church, Revelation for Our Lives» (20:27, դիտել 17:44-18:53)

Գործել հավատքով՝ պատասխաններ գտնելու համար

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս՝ իրենց հարցերի պատասխանները փնտրելիս:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 6.36 հատվածը և խորհել դրա իմաստի շուրջ: Նրանք կարող են նաև մտապահել այդ հատվածը և խորհել, թե դա ինչպես կարող է օգնել իրենց՝ դժվար հարցերի բախվելիս:

  • Տեսանյութ. «Acquiring Spiritual Knowledge: Madison’s Story» (8:35, դիտել 0:00-1:44 և 1:44-8:35)

Քննել ավետարանի թեմաները և հարցերը հավերժության հեռանկարից

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից՝ տեսնելու դրանք այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն է տեսնում։

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 8–10 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։

  • Նկարներ․ Մայքլ Մըրֆիի՝ մարդու աչք պատկերող գեղանկարի տեսքը կողքից և առջևից

  • Տեսանյութեր․ «Human Eye Artwork» (0:37), «The Eye of Faith» (15:15, դիտել 4:22-4:47), «‘The Family: A Proclamation to the World’ Artwork» (0:22)

Դիմել աստվածային աղբյուրներին՝ պատասխաններ գտնելու համար

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից տրված աղբյուրներից ճշմարտություն փնտրելու կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն աղբյուրների մասին, որոնց դիմել են հոգևոր հարցերի պատասխանները գտնելու համար: Խրախուսեք ուսանողներին գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել առնվազն մեկ աղբյուրի օրինակով և նկարագրել, թե ինչպես է այն օգնել իրենց:

  • Աշխատաթերթ․ «Ինչպես տարբերել ճշմարտությունը կեղծիքից»