«Դաս 165. Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 165. Վարդապետության սերտում. Ինչպես պատասխաններ գտնեմ իմ հարցերին
Ինչպես փնտրել անձնական հայտնություն իմ հարցերի համար
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1
Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին և ուզում է, որ մենք նմանվենք Իրեն: Երկնային Հայրը խոստացել է մեր մտքերին ու սրտերին հայտնել ճշմարտությունը Սուրբ Հոգու միջոցով, եթե մենք ձգտենք սովորել Նրա մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 8․2 , Մորոնի 10․5 )։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես իրենք կարող են Սուրբ Հոգու միջոցով առաջնորդություն և հայտնություն ստանալ Աստծուց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարող եք սկսել դասը՝ գրատախտակին նկարելով մարդուկի գծապատկեր, որը խորհրդանշում է դեռահասի: Ուսանողները կարող են նաև արտանկարել այս մարդուկի գծապատկերն իրենց օրագրերում: Ուսանողները կարող են մարդուկի պատկերին անուն տալ, ինչպես նաև նշել նրա հիմնական հատկանիշները, օրինակ՝ տարիքը, հոբբիները և սիրած ուտելիքները:
Երբ ուսանողները պատասխանեն ստորև բերված հարցերից առաջինին, գրեք նրանց պատասխանները գրատախտակին պատկերված մարդուկի շուրջ:
Նախագահ Ռասել Մ. Նելսոնը կիսվել է մի եղանակով, որով մենք կարող ենք հոգևորապես գոյատևել՝ հաղթահարելով մեր առջև ծառացած խնդիրները և ազդեցությունները։
2:3
Սոցիալական ցանցերի հասանելիությունը և 24-ժամյա նորությունները հաղորդագրությունների անողոք տարափ են տեղում մեզ վրա: Եթե ուզում ենք անհամար ձայների և մարդկանց փիլիսոփայությունների միջից մաղել ճշմարտությունը, մենք պետք է սովորենք հայտնություն ստանալ: …
…Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման, մխիթարող և մշտական ազդեցության:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: (Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար » Լիահոնա , մայիս 2018, 96)
Այս ելույթից ո՞ր բառերը կամ արտահայտություններն են հատկապես կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ։
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Սուրբ Հոգուց հայտնություն ստանալը կարևոր մեր աշխարհում հոգևորապես գոյատևելու համար:
Առաջարկեք ուսանողներին խորհել հայտնություն ստանալու իրենց իսկ կարիքի մասին: Կարող եք առաջարկել նրանց իրենց օրագրում գրել այն հարցերը, որ իրենք ունեն կամ պատճառները, թե ինչու հայտնության կարիք ունեն իրենց կյանքի հենց ներկայիս փուլում: Կամ կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել որոշ հարցերով կամ խնդիրներով, որոնց իրենք բախվել են նախկինում՝ հայտնություն փնտրելիս:
Այսօր ուսումնասիրելու ժամանակ խրախուսեք նրանց փնտրել ուսմունքներ և հրավերներ, որոնք կարող են օգնել պատրաստվել՝ Աստծուց ստանալու հայտնություն իրենց կյանքի վերաբերյալ։
Ինչպես ստանալ առաջնորդություն և հայտնություն Աստծուց
Կարդացեք Մոսիա 4.9 և Վարդապետություն և Ուխտեր 38.1–3 հատվածները՝ փնտրելով Աստծո այն հատկանիշները, որոնք կօգնեն մեզ ցանկանալ Նրա առաջնորդությունը:
Այդ սուրբ գրություններն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո մասին:
Մի քանի ուսանողի հնարավորություն տվեք պատասխանել նախորդ հարցին: Իրենց տված բազմաթիվ պատասխաններում ուսանողները կարող են նշած լինել այսպիսի մի ճշմարտություն. Աստված ունի բոլոր իմաստությունը և գիտի ամեն բան:
Աստծո այս հատկանիշների իմացությունը ինչպե՞ս կարող է ազդել ձեր ցանկության վրա, որ Նա առաջնորդի և ուսուցանի ձեզ:
Գրատախտակին գրեք հետևյալ վերնագիրը. Ինչպե՞ս կարող եմ պատասխաններ ստանալ Աստծուց:
Ուսումնասիրեք 1–3 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնում։ Ընդգծեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչ կարող եք անել՝ մեր հոգևոր հարցերի պատասխանները Աստծուց ստանալու համար:
Բացի Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթը ուսումնասիրելուց, դուք կարող եք նաև առաջարկել ուսանողներին սուրբ գրություններում փնտրել ուսմունքներ, որոնք նկարագրում են, թե ինչ կարող ենք անել՝ Աստծուց պատասխաններ ստանալու համար: Սուրբ գրությունների օրինակները, որոնք կարող եք առաջարկել ուսանողներին ուսումնասիրել, հետևյալն են․ 2 Նեփի 32․3–5 , Մորոնի 10․4–5 , Վարդապետություն և Ուխտեր 9․7–9 , 42․61 ։
Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե ինչ կարող ենք անել՝ հարցերի պատասխաններն Աստծուց ստանալու մեր կարողությունը մեծացնելու համար:
Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել իրենց գտածը:
Ստորև բերված հարցը տալու փոխարեն, կարող եք խնդրել մի քանի ուսանողի, որ գրատախտակին գրված բառերից կամ արտահայտություններից ընտրեն այն մեկը, որն իրենց հատկապես կարևոր է թվում: Այնուհետև նրանք կարող են բացատրել, թե ինչու են կարծում, որ այդ բառը կամ արտահայտությունը կարևոր միջոց է մեզ համար՝ պատրաստվելու ստանալ մեր հարցերի պատասխանները:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս գործողությունները կարևոր միջոցներ՝ նախապատրաստելու մեզ ստանալ հայտնություն Սուրբ Հոգու միջոցով:
Անձնական հայտնություն ստանալու ի՞նչ փորձառություն եք ունեցել: Ո՞ր գործողություններն են օգնել ձեզ պատրաստվել այն ստանալու։
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ իրենք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք շատ անձնական են կամ գաղտնի: Նաև կարող եք կիսվել ձեր կյանքի փորձառությամբ։
Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են իրենք սովորել այսօր, որը կարող է օգնել պատասխանել իրենց հարցերին: Այնուհետև կիսվեք հետևյալով, որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն ուսմունքները, որոնք սովորել են այսօր:
Հիշեք նախագահ Նելսոնի խորհուրդը, որը դուք ուսումնասիրել եք դասի սկզբում. «Ես աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար », 96)։
Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել և զգացել այսօր, որը կարող է օգնել ձեզ հետևել այս խորհրդին: Ձեր օրագրում գրեք, թե ինչ պետք է անեք՝ Սուրբ Հոգու միջոցով անձնական հայտնություն ստանալու ձեր կարողությունը մեծացնելու համար:
Երբ ուսանողներն ավարտեն գրել իրենց օրագրերում, մի քանի կամավորների խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց ծրագրերով:
Եթե բավարար ժամանակ լինի, կարող եք հայտնել ուսանողներին, որ հետագա դասերի ընթացքում իրենք կուսումնասիրեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները, որոնք կօգնեն նաև ստանալ իրենց հարցերի պատասխանները: Դասարանում կարող են լինել այնպիսի ուսանողներ, որոնք արդեն գիտեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները: Եթե գիտեն, խնդրեք նրանց կիսվել դրանցով կամ ուսանողներին առաջարկեք գտնել դրանք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում ։ Վստահեցրեք նրանց, որ սեմինարիայում նրանք հնարավորություն կունենան մեծացնելու հայտնություն ստանալու իրենց կարողությունը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է սատանայի մասին հետևյալ նախազգուշացմամբ.
Սատանան իրական էակ է, որը ջանում է ոչնչացնել ձեզ:
Հավերժորեն նա հակառակ է Աստծո սիրուն, Հիսուս Քրիստոսի Քավությանը և խաղաղության և փրկության գործին: Երբ և որտեղ էլ որ լինի, նա կռվում է այս բաների դեմ: … Նա նպատակ ունի տանել իր հետ որքան հնարավոր է շատ մարդկանց։ (Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Բոլորս զինվորագրված ենք », Լիահոնա , նոյեմբեր 2011, 45, 44)
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խորհուրդ է տվել․
31:24
Ամեն օր ջերմեռանդ ու խոնարհ աղոթեք: Սովորեք հնագույն և ժամանակակից մարգարեների խոսքերը: Խնդրեք, որ Տերն ուսուցանի ձեզ, թե ինչպես ավելի լավ լսեք Նրան: Ավելի շատ ժամանակ անցկացրեք տաճարում և ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանեկան պատմության աշխատանքին: (Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար » [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022], ChurchofJesusChrist.org )։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
2:3
Քանի որ Հոգին քնքշորեն և մեղմորեն է մեզ շշնջում, հեշտ է հասկանալ, թե մենք ինչու պետք է խուսափենք ոչ պատշաճ լրատվամիջոցներից, պոռնոգրաֆիայից և վնասակար, կախվածություն առաջացնող նյութերից և վարքից: Հակառակորդի այս գործիքները կարող են վնասել և, ի վերջո, կործանել Աստծո Հոգու զրությամբ տրվող մեղմ հուշումները ճանաչելու և դրանց պատասխանելու մեր ունակությունը: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին », Լիահոնա , մայիս 2011, 88)
Յոթանասունից երեց Վ. Մարկ Բասեթը նկատել է.
Մեզ մոտ չի ստացվի … ստիպել, որ Աստծո գաղտնիքները հայտնվեն մեզ: Փոխարենը, Աստծո խորհուրդները մեզ հայտնի են դառնում միայն Նրա կամքով և Սուրբ Հոգու զորությամբ: …
Ժամանակակից դարաշրջանում մենք սկսել ենք ակնկալել, որ գիտելիքը կարելի է և պետք է ստանալ անմիջապես. երբ տեղեկությունը հեշտությամբ չի հայտնվում կամ հասանելի չի դառնում, այն հաճախ բաց են թողնում կամ նրա հանդեպ անվստահություն հայտնում: Տեղեկատվության առատության արդյունքում ոմանք ակամայից ավելի շատ են վստահում անհայտ ծագումով առկա աղբյուրներին, քան ապավինում են անձնական հայտնություն ստանալու Տիրոջ սահմանած օրինակին: (Վ. Մարկ Բասեթ, «Մեր հոգևոր զարգացման և ուսման համար », Լիահոնա », նոյեմբեր 2016 թ․, 53)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը զգուշացրել է․
Ես կարծում եմ, որ մենք չափից շատ ենք դա բարդացնում: Ես կարծում եմ, որ մենք չափից շատ ենք դա վերլուծում: Մորոնին ուսուցանում է, որ ամեն բարիք բխում է Քրիստոսից [տես Մորոնի 7․13, 16 ]։ Հետևաբար, եթե որևէ լավ բան անելու միտք է ծնվում ձեզ մոտ, ապա դա ձեզ հուշում է Սուրբ Հոգին: … Եթե այն հրավիրում և դրդում է մեզ բարի գործ անել, ապա դա գալիս է Քրիստոսից, և մենք պետք է դա անենք: (Դեյվիդ Ա. Բեդնար «
(Դեմ առ դեմ երեց և քույր Բեդնարների հետ)
» [համաշխարհային երիտասարդական հեռարձակում, մայիս 12, 2015], FacetoFace.ChurchofJesusChrist.org )
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրել է, թե ինչպես է ավելացող լույսը նման Աստծուց հայտնություն ստանալուն (տես «Հայտնության հոգին », Լիահոնա , մայիս 2011 թ․, 87)։ Կարող եք օգտագործել ստորև ներկայացվող վարժությունը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս գաղափարը:
Անջատեք դասարանի լույսը, այնուհետև նորից միացրեք այն:
Առաջարկեք ուսանողներից մեկին նկարագրել, թե ինչպես է աստիճանաբար ավելանում լույսը, երբ արևը ծագում է: (Կամ կարող եք օգտագործել աստիճանական անջատիչով լամպ՝ ցույց տալու համար, թե ինչպես է լույսն աստիճանաբար ուժեղանում):
Այս օրինակներից յուրաքանչյուրն ինչպե՞ս է նման Աստծուց հայտնություն ստանալուն:
Կարող եք նաև ցուցադրել «
Patterns of Light: Spirit of Revelation
» (Լույսի նմուշներ. Հայտնության Հոգին) տեսանյութը (3:04)։
Կարող եք քննարկել տարբեր ուղիներ, որոնցով Սուրբ Հոգին կարող է հաղորդակցվել մեզ հետ: Կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ հետևյալ սուրբ գրությունները և գրել թե ինչ են գտել․ Վարդապետություն և Ուխտեր 8.2–3 , 11.12–13 , Գաղատացիս 5.22–23 , 1 Նեփի 17.45 ։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է.
«Ըստ իմ փորձառության՝ Հոգին ամենից հաճախ հաղորդակցվում է որպես զգացողություն: Դուք զգում եք դա այն բառերի մեջ, որոնք ծանոթ են ձեզ, որոնք ձեզ համար իմաստավորվում են, որոնք հուշում են ձեզ: … Հոգին ասում է բառեր, որոնք մենք զգում ենք։ Այդ զգացողությունները մեղմ են, դրանք գործելու, ինչ-որ բան անելու, ինչ-որ բան ասելու, որոշակի ձևով արձագանքելու մղում են։ Եթե մեր երկրպագության մեջ մենք անփույթ կամ անհոգ ենք, հեռացած և անզգայացած ենք երկրային ձգտումների պատճառով, ապա զգալու մեր կարողությունը նվազում է» (Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Թող Սուրբ Հոգին առաջնորդի », Լիահոնա , մայիս 2017, 94)։
Սուրբ Հոգու հաղորդակցման եղանակների մասին ավելին իմանալու համար հնարավորության դեպքում դիտեք «
Feeling the Holy Ghost
» տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող է հավատքի՝ նույնիսկ փոքր գործողությունը մեծացնել հայտնություն ստանալու իրենց կարողությունը, ցուցադրեք «
Light Switch
տեսանյութը»։ Երբ ուսանողները կիսվեն իրենց փորձառություններով, կարող եք կիսվել այս տեսանյութով, որպեսզի օգնեք նրանց մտածել, թե ինչ գործողություններ են իրենք արել, որ նման են լույսի անջատիչը միացնելուն՝ հայտնություն ստանալու համար: