Սեմինարիա
Դաս 167. Քննել ավետարանի թեմաները և հարցերը հավերժության հեռանկարից


«Դաս 167. Քննել ավետարանի թեմաները և հարցերը հավերժության հեռանկարից» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)

«Քննել ավետարանի թեմաները և հարցերը հավերժության հեռանկարից» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 167. Վարդապետության սերտում. Ինչպես պատասխաններ գտնեմ իմ հարցերին

Քննել ավետարանի թեմաները և հարցերը հավերժության հեռանկարից

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3

Հիսուս Քրիստոսը նայում է դեպի հեռուն

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ուսանողներին ծանոթանալ հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքներին, որպեսզի նրանք կարողանան օգտագործել դրանք իրենց ողջ կյանքում: Այս դասը կօգնի ուսանողներին քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարից և տեսնել դրանք ավելի շատ այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսն է տեսնում։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հավատքի աչքը

Ցուցադրեք ստորև ներկայացվող պատկերը և առաջարկեք ուսանողներին պատկերացնել իրավիճակը:

Պատկերացրեք՝ մտնում եք թանգարան և տեսնում եք այսպիսի ցուցանմուշ։ Ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչ տեսնում եք:

ընկալման փոփոխություն, հեղիակ՝ Մայքլ Մըրֆի
  • Ի՞նչ կմտածեք, եթե նույն ցուցանմուշին նայող որևէ մարդ ձեզ ասի, որ տեսնում է մարդու աչքի պատկեր:

Բացատրեք, որ այլ հեռանկարից կետերը շարվում են այնպես, որ երևում է մարդու աչքի պատկերը: Ցուցադրեք հետևյալ պատկերը: Կարող եք նաև նվագարկել տեսանյութը, որը ցույց է տալիս դիտակետի փոփոխությունը՝ մինչև աչքի պատկերի երևալը:

մարդու աչք պատկերող գեղանկար
0:37

Human Eye Artwork

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս գեղանկարից՝ հեռանկարի մասին:

  • Մեր սովորածի օգնությամբ ի՞նչ հոգևոր դասեր կարող ենք հասկանալ:

Հնարավորություն տվեք ուսանողներին կիսվել իրենց գաղափարներով, որից հետո ուսուցանեք նրանց Տասներկու առաքյալների քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի խոսքերը։

2:3

Հավատքի աչքը

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Նայեք Մայքլ Մըրֆիի այս ստեղծագործությանը։ Այս դիտանկյունից նկարին նայելիս՝ դուք դժվար թե հավատաք, որ սա մարդու աչքի գեղարվեստական պատկեր է։ Սակայն, եթե դուք այլ դիրքից եք նայում կետերին, տեսնում եք արվեստագետի ստեղծագործության հմայքը։

Նմանապես, մենք տեսնում ենք Աստծո հոգևոր ճշմարտությունները հավատքի աչքի հեռանկարից։ (Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքի աչքը», Լիահոնա, մայիս 2019, 35)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում տեսնել հոգևոր ճշմարտությունները «հավատքի աչքով»:

  • Ի՞նչը երբեմն կարող է դժվարացնել, որ մենք հոգևոր ճշմարտություններն այս կերպ տեսնենք:

Տեսնենք այնպես, ինչպես Տերն է տեսնում

Երբ մեզ օգնություն է անհրաժեշտ, որպեսզի տեսնենք վարդապետությունը, հարցերը կամ սոցիալական խնդիրները հավատքի հեռանկարից, կարող ենք օգտագործել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները.

  1. Գործեք հավատքով։

  2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով։

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով:

Այս դասի ընթացքում մենք կկենտրոնանանք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից քննելու վրա։

Առաջարկեք ուսանողներին բացատրել, թե իրենց հասկացողությամբ ինչ է նշանակում հավերժության հեռանկարից քննել հասկացությունները և հարցերը:

Կարդացեք 8–10 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2023) «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնում՝ տեսնելու, թե ինչ կարող ենք մենք անել հավերժության հեռանկար ունենալու համար։

  • Ի՞նչ սովորեցիք այս պարբերություններից՝ հավերժության հեռանկարը պահպանելու կարևորության մասին:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեզ ունենալ հավերժության հեռանկար։

Կարող եք նշել հետևյալ արտահայտությունը պարբերություն 8-ումՄենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի ամեն ինչ տեսնենք այնպես, ինչպես Տերն է տեսնում։

  • Ձեր կարծիքով, ինչ առավելություններ կունենանք, եթե փորձենք տեսնել մեր հոգևոր հարցերը կամ մտահոգություններն այնպես, ինչպես Տերն է դրանք տեսնում:

Գտեք երկու կամ երեք սուրբ գրություն, որոնք կօգնեն ձեզ հասկանալ Տիրոջ հեռանկարի արժեքը:

Ուսանողները կարող են սկսել փնտրել սուրբ գրություններ Աստծո գիտելիքի մասին՝ Թեմաների ուղեցույցի Աստված ամենագոր բաժնում։

Ահա որոշ հատվածներ, որոնց շուրջ կարող եք խորհել․

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց կարդացածի մասին, առաջարկեք նրանց ամփոփում գրել Աստծո մասին իրենց սովորածի վերաբերյալ: Կարող եք մի քանի ուսանողի առաջարկել դասարանի հետ կիսվել իրենց գրածով կամ խնդրել ուսանողներին կիսվել դասընկերոջ հետ:

  • Ի՞նչ են ուսուցանում այս հատվածներն Աստծո մասին, որը կարող է ոգեշնչել մեզ տեսնել երևույթները Նրա հեռանկարից:

Տարբեր հեռանկարներ

Ստորև ներկայացվող վարժությունը կօգնի ուսանողներին համեմատել աշխարհիկ հեռանկարը հավերժական հեռանկարի հետ: Կարող եք ներկայացնել հետևյալի նման մի սցենար և օգնել ուսանողներին դիտարկել երկու հեռանկար:

Ռայանը վերջերս է ավարտել միջնակարգ դպրոցը։ Նա սկսել է հանդիպել մի աղջկա հետ, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէ: Քանի որ նրանց հարաբերություններն ավելի լուրջ են դարձել, վերջերս աղջիկն արտահայտել է այն միտքը, որ իրենք կարող են միասին ապրել՝ ամուսնանալու փոխարեն։

Դասարանին առաջարկեք քննարկել հետևյալ հարցը և գրատախտակին գրել պատասխանները՝ «Աշխարհիկ հեռանկար» վերնագրի ներքո: Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում ցուցադրված գեղանկարի մասին։ Այս քննարկման ընթացքում կարող եք ցուցադրել աչքի նկարի տեսքը կողքից:

  • Եթե Ռայանը սահմանափակ կամ աշխարհիկ հեռանկար ունենար, ինչո՞ւ դա կարող էր լավ գաղափար թվալ նրան:

Եթե ուսանողները օգնության կարիք ունենան պատճառները գտնելու հարցում, կարող եք կիսվել ստորև ներկայացվող պարբերությամբ:

Եթե Ռայանն այս որոշումը դիտարկեր աշխարհիկ հեռանկարից, ապա կարող էր որոշ առավելություններ տեսնել իր ընկերուհու հետ ապրելու մեջ՝ ամուսնանալու փոխարեն։ Նա կարող էր մտածել, որ գումար կխնայի՝ ծախս չանելով թանկարժեք մատանու և հարսանիքի վրա։ Նա կարող էր մտածել, որ դա կնվազեցնի ամուսնացած լինելու լարվածությունը, քանի որ ամուսնությունն իրենից կպահանջի լիակատար նվիրվածություն: Եթե ամեն ինչ ստացվի, նրանք միշտ էլ կարող են հետագայում ամուսնանալ։

Այժմ, երբ ուսանողները դիտարկեցին այս իրավիճակը աշխարհիկ հեռանկարից, օգնեք նրանց դիտարկել այն հավերժության հեռանկարից։ Եթե նախորդ քննարկման ժամանակ ցուցադրում էիք աչքի նկարի տեսքը կողքից, ապա այժմ ցուցադրեք այն այնպիսի դիրքից, որ տեսանելի լինի աչքի պատկերը:

Գրատախտակին գրեք «Հավերժության հեռանկար» վերնագիրը և առաջարկեք ուսանողներին այս վերնագրի ներքո գրել հետևյալ հարցի պատասխանները: Ուսանողներին առաջարկեք օգտվել հետևյալ նյութերից․ «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» կամ Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022)։

  • Հավերժության հեռանկար ունենալու դեպքում՝ ինչո՞ւ Ռայանը կնախընտրեր չտեղափոխվել իր ընկերուհու հետ ապրելու:

Եթե ուսանողները օգնության կարիք ունենան այս հարցին պատասխանելիս, կարող եք կիսվել ստորև ներկայացվող պարբերությամբ: Իդեալական կլինի, եթե ուսանողները ձևակերպեն իրենց պատասխանները քննարկման ընթացքում:

Եթե Ռայանը դիտարկեր այս որոշումը հավերժության հեռանկարից, նա կարող էր հաշվի առնել հետևյալ հանգամանքներից մի քանիսը. Երջանկությունը գալիս է Հիսուս Քրիստոսին հետևելու և Նրա ուսմունքներով ապրելու արդյունքում: Ռայանը չէր ցանկանա «մեղք գործել Աստծո դեմ» (Ծննդոց 39․9)՝ խախտելով Տիրոջ՝ մաքրաբարոյության օրենքը, որը ներառում է ամուսնությունից առաջ սեռական հարաբերություններից խուսափելը: Հիսուս Քրիստոսի ավետարանը նաև ուսուցանում է, որ երեխաները իրավունք ունեն ծնվելու ընտանիքում, որտեղ հայրն ու մայրն ամուսնացած են և նվիրված են իրենց և միմյանց: Ռայանը հասկանում է, որ կարող է տաճարում ուխտեր կապել Աստծո հետ, որպեսզի իր հարաբերությունները հավերժական լինեն:

Ստորև ներկայացվող կարճ տեսանյութը ցույց կտա, թե ինչ հստակությամբ մենք կարող ենք որոշումներ կայացնել, եթե հարցերը և սոցիալական խնդիրները դիտարկենք հավերժության հեռանկարից:

0:22

The Family: A Proclamation to the World Artwork

Այժմ, երբ ուսանողները աշխատեցին սցենարի վրա, կարող եք առաջարկել նրանց ինքնուրույն կամ փոքր խմբերով քննարկել այլ իրավիճակներ: Նրանք կարող են այլ հարց կամ սոցիալական խնդիր դիտարկել՝ ինչպես աշխարհիկ, այնպես էլ հավերժության հեռանկարից:

Որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել աշխարհիկ և հավերժության հեռանկարների համեմատության արժեքը, կարող եք տալ նրանց հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ սովորեցիք՝ համեմատելով աշխարհիկ և հավերժության հեռանկարները։

  • Ի՞նչ առավելություններ կարող ենք ստանալ մեր ընտրությունները կամ հարցերը հավերժության հեռանկարից դիտարկելու արդյունքում։

  • Ե՞րբ եք նկատել երևույթները հավերժության հեռանկարից դիտարկելու արդյունքում եկած օրհնությունները:

Բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին ձեր վկայությունը: Խրախուսեք ուսանողներին շարունակել կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, երբ նրանք պատասխաններ են փնտրում իրենց հարցերին: