«Դաս 164․ Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 164. Վարդապետության սերտում. Ինչպես պատասխաններ գտնեմ իմ հարցերին
Ամրացրեք ձեր հոգևոր հիմքը
Վարդապետության սերտման նախաբան
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ վերջին օրերում, մենք բախվում ենք բազմաթիվ հոգևոր վտանգների և դժվարությունների: Հակառակորդի ազդեցության դեմ ամուր կանգնելու համար մենք պետք է մեր կյանքը կառուցենք միակ հաստատուն հիմքի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է վարդապետության սերտումը օրհնել իրենց կյանքը և օգնել կառուցել իրենց հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մեր հոգևոր հիմքը
Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդքան ժամանակ և միջոցներ հատկացվեցին Սոլթ Լեյքի տաճարի վերանորոգման և հիմքի բարելավման համար:
Այն, ինչ արվել է տաճարի համար, ինչպե՞ս կարող ենք համեմատել մեր անձնական կյանքի հետ:
Կարդացեք Հելաման 5․12 հատվածը՝ փնտրելով ճշմարտություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի վեմի վրա կառուցված հոգևոր հիմքի անհրաժեշտությունը:
Ի՞նչ օգնեց ձեզ հասկանալ այս հատվածն այն մասին, թե ինչու է մեզ անհրաժեշտ այն զորությունը, որը գալիս է Հիսուս Քրիստոսից:
Ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս հատվածից այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք կենտրոնացնենք մեր կյանքը Փրկչի վրա:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել մեր հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է այն պատճառները, թե մենք ինչու պետք է մեր հիմքը կառուցենք Հիսուս Քրիստոսի վեմի վրա.
Հիմա է ժամանակը, որ մեզանից յուրաքանչյուրը ձեռնարկի արտակարգ միջոցներ, որոնք, գուցե, նախկինում երբեք չենք ձեռնարկել, որպեսզի ամրացնենք մեր անձնական հոգևոր հիմքերը։ Աննախադեպ ժամանակները պահանջում են աննախադեպ միջոցներ։
Թանկագին եղբայրներ և քույրեր, սրանք վերջին օրերն են: Եթե ես և դուք ցանկանում ենք դիմակայել գալիք վտանգներին և ճնշումներին, անչափ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը ամուր հոգևոր հիմք ունենա, որը կառուցված է մեր Քավիչի՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա։ …
Տերը հայտարարել է, որ անկախ այսօրվա աննախադեպ մարտահրավերներից, նրանք, ովքեր իրենց հիմքը կառուցում են Հիսուս Քրիստոսի վրա և սովորում են օգտվել Նրա զորությունից, չպետք է ենթարկվեն այս դարաշրջանի հատուկ տագնապներին: (Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 93)
Այս ելույթն ի՞նչ է ձեզ օգնում հասկանալ այն մասին, որ ձեզ անհրաժեշտ է ամուր հոգևոր հիմք։
Հետևյալ պնդումներից յուրաքանչյուրի համար գնահատեք ինքներդ ձեզ 1-ից (ամենևին համաձայն չեմ) մինչև 5-ը (լիովին համաձայն եմ) սանդղակով:
Երբ ինձ գայթակղում է հակառակորդը կամ ազդեցություն է ունենում ինձ վրա, ես ապավինում եմ Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին։
Ես գիտեմ, թե ինչպես ստանալ վարդապետության վերաբերյալ, անձնական, սոցիալական կամ պատմական իմ հարցերի պատասխանները:
Ես կարող եմ բացատրել ուրիշներին Հիսուս Քրիստոսի վարդապետությունը:
Ես կարող եմ գտնել սուրբ գրությունների կարևոր հատվածներ, որոնք պարունակում են Քրիստոսի վարդապետությունը:
Ես ապավինում եմ Հիսուս Քրիստոսի օրինակին և ուսմունքներին, որոնք օգնում են ինձ կատարել ամենօրյա ընտրություններ:
Վարդապետության սերտում
Կարդացեք «Վարդապետության սերտման նախաբան» բաժինը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։ Խորհեք, թե ինչպես կարող է վարդապետության սերտմանը մասնակցելը օգնել ձեզ ամուր հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վեմի վրա:
Որո՞նք են վարդապետության սերտման երկու գլխավոր արդյունքները:
Ըստ ձեզ՝ վարդապետության սերտումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա։
Ինչպե՞ս կարող է վարդապետության սերտմանը մասնակցելը պաշտպանել ձեզ ապագա դժվարություններից և հակառակորդի հարձակումներից: