Դաս 168. Վարդապետության սերտում. Ինչպես պատասխաններ գտնեմ իմ հարցերին
Դիմել աստվածային աղբյուրներին՝ պատասխաններ գտնելու համար
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 4
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ուսանողներին սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե որքան կարևոր է փնտրել ճշմարտությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից սիրով տրամադրված աղբյուրներից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տեղեկությունների առատություն
Ճիշտ այնպես, ինչպես մենք ցանկանում ենք իմանալ մեր օրգանիզմը մտնող նյութերի ծագման աղբյուրը, մենք պետք է գնահատենք նաև այն աղբյուրները, որոնց դիմում ենք տեղեկություններ ստանալու համար, երբ հարցեր ենք ունենում ավետարանի կամ մեզ հետաքրքրող թեմաների վերաբերյալ:
Նախկինում Առաջին նախագահությունից երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է.
Աշխարհի պատմության մեջ մենք երբևէ հնարավորություն չենք ունեցել ստանալու ավելի շատ տեղեկատվություն. սակայն դրա մի մասը հավաստի է, մի մասը՝ կեղծ, իսկ մեծ մասը` մասամբ ճիշտ:
Հետևաբար, պատմության մեջ երբևէ այդքան կարևոր չի եղել հասկանալ, թե ինչպես ստույգ տարբերել ճիշտը սխալից։ (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Ի՞նչ է ճշմարտությունը» [Ելույթ Եկեղեցու կրթական համակարգի հոգևոր հավաքում, հունվար 13, 2013 թ․], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Ի՞նչ աղբյուրների եք սովորաբար դիմում, երբ ավետարանին վերաբերող հարց եք ունենում:
Ինչպե՞ս իմանալ՝ արդյոք աղբյուրը վստահելի է:
Աստված բոլոր ճշմարտությունների աղբյուրն է
Կարդացեք ստորև բերված սուրբ գրությունները՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչու մենք պետք է դիմենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ ճշմարտությունը գտնելու համար։
Ինչպե՞ս են այս հատվածներն օգնում ձեզ հասկանալ, թե մենք ինչու պետք է ապավինենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ ճշմարտությունը փնտրելիս:
Որտե՞ղ կարող ենք գտնել այն ճշմարտությունը, որը գալիս է Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:
Փնտրեք վստահելի աղբյուրներ
Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 11–12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2023): Փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են առաջնորդել մեզ՝ մեր հարցերի պատասխանները գտնելու ջանքերում:
Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ գտաք, որոնք նկարագրում են, թե ինչու է կարևոր օգտվել աստվածային աղբյուրներից:
Որո՞նք են Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից եկող աղբյուրները, որոնց մենք կարող ենք դիմել՝ ճշմարտությունը փնտրելիս: Ինչպե՞ս են այդ աղբյուրները ցուցադրում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը մեր հանդեպ:
Վարժություն Ա. Գտնել աստվածային աղբյուրները
Աստվածային աղբյուրները գտնելու համար օգտագործեք Եկեղեցու կողմից կազմված՝ ուսումնասիրության օժանդակ նյութերը՝ կատարելով հետևյալ երկու քայլը.
Ընտրեք ավետարանական թեմա՝ տեղեկություններ գտնելու համար: Թեմաների օրինակներներ են՝ Մորմոնի Գրքի թարգմանությունը, Առաջին Տեսիլքի պատմությունները և Իմաստության խոսքը: Դուք կարող եք ընտրել ավետարանական ցանկացած թեմա, որը ձեզ հետաքրքրում է:
Ի՞նչ գաղափարներ ձեռք բերեցիք աստվածային աղբյուրներ գտնելու ընթացքում:
Ի՞նչ օգտակար տեղեկություններ գտաք:
Վարժություն Բ. Գնահատել տեղեկությունների աղբյուրները
Ճշմարտությունը փնտրելու ընթացքում լինում են դեպքեր, երբ հանդիպում ենք Եկեղեցու կողմից չհրապարակված տեղեկությունների աղբյուրների: Այդ դեպքերում կարևոր է, որ մենք գնահատենք մեզ հասանելի տեղեկությունների հավաստիությունը:
Ի՞նչ կարող ենք անել՝ տեղեկությունների վստահելի և ոչ վստահելի աղբյուրները տարբերելու համար:
Կիրառեք ձեր սովորածը
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ գտնել ավետարանի վերաբերյալ ձեր հարցերի պատասխանները:
Ի՞նչ եք կարծում, այսօր ձեր սովորածն ինչպե՞ս կազդի ձեր հետագա գործողությունների վրա: