«Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)
«Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ
Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ
Ակնարկ
Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունները կարող են օգնել մեզ ավելի լավ ուսումնասիրել սուրբ գրությունները և օգնել մեզ ավելի մոտենալ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը, ծանոթագրությունները, ճշմարտությունները գտնելը, սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքների օգտագործումը և համատեքստը հասկանալը կարող են օգնել ավելի իմաստալից դարձնել սուրբ գրությունների ուսումնասիրությունը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում
Դասի նպատակը. Օգնել ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա՝ սուրբ գրությունները, մասնավորապես Վարդապետություն և Ուխտեր գիրքը ուսումնասիրելիս:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին Վարդապետություն և Ուխտերում գտնել Հիսուս Քրիստոսի անունը կամ տիտղոսը, որը կարևոր է իրենց համար և պատրաստվել կիսվել իրենց գտածով։
-
Նյութեր ցուցադրման համար. Փրկչի մշուշոտ նկար և մեկ այլ նկար՝ ֆոկուսի մեջ
-
Տեսանյութ․ ««Անուն»․ Ինչպե՞ս պետք է անվանենք Նրան» (1:47)
Գտնել ճշմարտություններ սուրբ գրություններում
Դասի նպատակը. Օգնել ուսանողներին գտնել սուրբ գրություններում ավետարանի ճշմարտությունները և մեծացնել Տիրոջը մոտենալու կարողությունը:
-
Ուսանողի նախապատրաստում․ Որպես սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության մաս, առաջարկեք, որ ուսանողները փորձել գտնել ավետարանի ճշմարտություններ, որոնք կօգնեն իրենց կյանքում, ինչպես նաև խորհել, թե ինչ իրենք արեցին դրանք գտնելու համար:
-
Տեսանյութ. «Թանկարժեք մարգարիտների առակը» (6:47, դիտել 2:13-ից մինչև 4:20-ը)
-
Նյութեր ցուցադրման համար. Երիտասարդ կնոջ նկար, որը լողափում ավազի մեջ գոհարներ է փնտրում և գտնում
-
Աշխատաթերթ. «Գտեք ճշմարտություններ սուրբ գրություններում»
-
Նյութեր. Թղթեր յուրաքանչյուր ուսանողի համար
Սուրբ գրությունների նոթագրում
Դասի նպատակը․ Օգնել ուսանողներին նշումներ կատարել և գրառումներ ավելացնել իրենց սուրբ գրություններում, որպեսզի իրենց ուսումնասիրությունն ավելի իմաստալից դառնա և իրենց ավելի մոտեցնի Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության ընթացքում նշել այն, ինչը առավել կարևոր է իրենց համար՝ հատկապես այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգնում են իրենց հասկանալ կամ զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Նրանք կարող են պատրաստվել կիսվելու, թե ինչ են նշել և ինչու:
-
Նյութեր ցուցադրության համար. Մի քանի օրինակ, թե ինչպես մարդիկ կարող են նշումներ կատարել իրենց սուրբ գրություններում (նաև, եթե օգտակար է, գտեք եղանակ՝ ցույց տալու, թե ինչպես կարելի է նշումներ կատարել սուրբ գրություններում՝ Gospel Library հավելվածում):
-
Տեսանյութ «Նշումներ կատարելու համակարգ, որը գործում է ձեզ համար» (1:56), «Նշումներ կատարեք սուրբ գրություններում» (1:45)
Սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքներ
Դասի նպատակը․ Օգնել ուսանողներին բարելավել սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունը և ամրապնդել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ սուրբ գրությունների ուսումնասիրության գործիքների օգտագործման միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին ասել այն գործիքները, որոնք հասանելի են՝ այսօրվա աշխարհում մեզ օգնելու համար և հասանելի չէին 50 տարի առաջ: Խնդրեք նրանց պատրաստվել բացատրելու, թե ինչպես են այդ գործիքները ազդում մեր կյանքի վրա։
-
Նյութեր ցուցադրման համար. Մարդու նկարներ՝ գութանով, ժամանակակից բերքահավաք մեքենայով, ձի հեծած և ինքնաթիռով
Հասկանալ սուրբ գրությունների համատեքստը
Դասի նպատակը. Օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է սուրբ գրությունների համատեքստը սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձնել:
-
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին պատրաստվել այս դասին՝ կարդալով բաժնի գլխագիրը Վարդապետություն և Ուխտեր գրքի բաժինն ուսումնասիրելուց առաջ: Խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե ինչ տարբերության է դա հանգեցնում բաժնի բովանդակությունը հասկանալու համար:
-
Նյութեր ցուցադրման համար. Մարդու մի նկար, որը հրում է մեկ այլ մարդու, և մարդու նկար, որը մեկ այլ մարդու հեռու է հրում մեքենայից (նաև, եթե օգտակար է, ցուցադրեք լրացուցիչ նյութեր համատեքստի վերաբերյալ՝ Gospel Library հավելվածում):