Սեմինարիա
Դաս 171․ Սուրբ գրությունների նոթագրում․ Նշումներ կատարեք և գրառումներ ավելացրեք սուրբ գրություններում


«Սուրբ գրությունների նոթագրում․ Նշումներ կատարեք և գրառումներ ավելացրեք», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Սուրբ գրությունների նոթագրում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 171․ Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ

Սուրբ գրությունների նոթագրում

Նշումներ կատարեք և գրառումներ ավելացրեք

ուսանողը նշում է սուրբ գրությունները թղթի վրա

Այս դասը կօգնի ուսանողներին նշումներ կատարել և գրառումներ ավելացնել իրենց սուրբ գրություններում, որպեսզի իրենց ուսումնասիրությունն ավելի իմաստալից դառնա և իրենց ավելի մոտեցնի Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության ընթացքում նշել այն, ինչը առավել կարևոր է իրենց համար, հատկապես այն բառերը կամ արտահայտությունները, որոնք օգնում են իրենց հասկանալ կամ զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Նրանք կարող են պատրաստվել կիսվելու, թե ինչ են նշել և ինչու:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձրեք

Առաջարկեք ուսանողներին կիսվել գործողությունների մի քանի գաղափարով, որոնք իրենք կարող են կատարել ի միջի այլոց կամ հակառակը՝ ավելի իմաստավորված: Օրինակները կարող են ներառել հետևյալը՝ ողջունել դասընկերոջը և խոսել նրա հետ, շնորհակալական գրություն կամ հաղորդագրություն ուղարկել և ուսումնասիրել սուրբ գրությունները:

Փրկիչը պատվիրել է մեզ ի միջի այլոց չկարդալ սուրբ գրությունները, այլ «փնտրել», «ուսումնասիրել» և «սնվել» Իր խոսքերով (Վարդապետություն և Ուխտեր 1․37, 11․22, 2 Նեփի 32․3): Սուրբ գրությունների միջոցով մենք կարող ենք ճանաչել Նրան և զգալ Նրա սերը (տես Հովհաննես 5.39, Հակոբ 3․2

Առաջարկեք ուսանողներին մի քանի րոպե հատկացնել՝ սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը գնահատելու համար, այդ թվում՝ ըստ իրենց, արդյոք այն օգնում է և ինչպես է օգնում իրենց մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Ի՞նչ եք դուք արել (կամ կարող եք անել)՝ սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի իմաստալից դարձնելու համար:

Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները և գրեք դրանք գրատախտակին: Կարող եք ներկայացնել հետևյալը ձեր բառերով.

Սահմանում․ նշումներ կատարեք սուրբ գրություններում

Սուրբ գրությունների ուսումնասիրությունն իմաստալից դարձնելու եղանակներից մեկն է՝ նշումներ կատարել ձեր սուրբ գրություններում և ավելացնել գրառումներ: Այս դասը ուսումնասիրելիս փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք նշումներ կատարել ձեր սուրբ գրություններում, որպեսզի ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունն ավելի մոտեցնի ձեզ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Օրինակ․ նշումներ կատարեք սուրբ գրություններում

Ցույց տվեք ուսանողներին մի քանի օրինակ, թե ինչպես մարդիկ կարող են նշել իրենց սուրբ գրությունները: Օրինակ՝ կարող եք ցույց տալ այս դասում ներառված տեսանյութերը կամ նկարները: Ուսանողները նույնպես կարող են կիսվել, թե ինչպես են նշում իրենց սուրբ գրությունները: Առաջարկեք ուսանողներին նշել հնարավոր պատճառները, թե ինչու են կատարվել այն նշումները, որոնք իրենք տեսնում են։

նշումներ կատարեք սուրբ գրություններում
նշումներ կատարեք էլեկտրոնային եղանակով

«Նշումներ կատարելու համակարգ, որը գործում է ձեզ համար» (1․56)։ Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ցույց է տալիս, թե ինչպես է նշումներ կատարում իր սուրբ գրություններում։

1:58

«Նշումներ կատարեք սուրբ գրություններում» (1․45)։ Այս տեսանյութում Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ցույց է տալիս, թե ինքն ինչպես է նշում սուրբ գրությունները:

2:3
  • Ի՞նչ պատճառներով են մարդիկ նշումներ կատարում իրենց սուրբ գրություններում։

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է օգնել ձեզ սուրբ գրություններում նշումներ կատարելը:

Գործնական կիրառում․ նշումներ կատարեք սուրբ գրություններում

Կարող եք գրատախտակին գրել կամ ցուցադրել հետևյալ հատվածների ամբողջական տեքստը: Կամ, եթե հասանելի է, ցուցադրեք այս հատվածների էլեկտրոնային տարբերակը Gospel Library-ից։ Դուք կարող եք փոխարինել այս հատվածները վարդապետության սերտման մեկ այլ հատվածով կամ ձեր ընտրած մեկ այլ հատվածով կամ հատվածներով:

Կարող եք որոշ ժամանակ տրամադրել և թվային սուրբ գրություններ օգտագործող ուսանողներին ցույց տալ, թե ինչպես նշումներ կատարել սուրբ գրություններում՝ Gospel Library հավելվածում: Դա անելու վերաբերյալ ցուցումներին ծանոթանալու համար տես «Օգնություն» բաժինը Gospel Library հավելվածում, այդ թվում՝ Gospel Library-ի օգտագործողի ուղեցույցը (iOS) և Gospel Library-ի օգտագործողի ուղեցույցը (Android)՝ «Բովանդակության նշումը» վերնագրի ներքո։

Նշումներ կատարելու հմտությունը զարգացնելու համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68.5–6 հատվածները և նշեք այն, ինչ ձեզ համար կարևոր է: Կարող եք հատուկ ուշադրություն դարձնել, թե ինչ եք սովորում Փրկչի մասին և ինչպես է Նա ձեզ վերաբերվում:

Եթե հատվածները ցուցադրված են գրատախտակին, կարող եք առաջարկել ուսանողներին օգտագործել մարկերները՝ իրենց նշումները գրատախտակին վերարտադրելու համար և խնդրել նրանց կիսվել, թե ինչու են նշել հենց այդ բառերն ու արտահայտությունները։

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ եք նշել: Ինչո՞ւ են դրանք առանձնահատուկ ձեզ համար:

  • Արդյո՞ք ձեր վերաբերմունքը սուրբ գրությունների հանդեպ որևէ կերպ փոխվեց դրանցում նշումներ կատարելուց հետո։ Արդյո՞ք դա ազդեց Փրկչի հանդեպ ձեր զգացմունքների վրա: Եթե այո, ապա ինչո՞ւ։

Օգտակար կլինի ուսանողների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ երբ սուրբգրային որևէ արտահայտություն իրենց համար առանձնահատուկ է դառնում, դա կարող է լինել այն եղանակներից մեկը, որով Տերը հաղորդակցվում է իրենց հետ Սուրբ Հոգու միջոցով:

Սահմանում. կապեք կամ խմբավորեք հատվածները

Օգտակար կլինի նաև լրացուցիչ հատվածներ ուսումնասիրել որևէ թեմայի վերաբերյալ, ապա միմյանց կապել այդ հատվածները կամ խմբավորել։

Օրինակ. ինչպես կապել կամ խմբավորել հատվածները

  • Ի՞նչ եղանակներով կարող եք միմյանց կապել կամ խմբավորել այն հատվածները, որոնք ձեր հանդեպ Փրկչի սիրո մասին են:

    Լսեք ուսանողների պատասխանները և ավելացրեք հետևյալ հնարավորություններից մեկը: Վարդապետություն և Ուխտեր 68․5–6 և Վարդապետություն և Ուխտեր 18․10–11 հատվածները կարող եք օգտագործել որպես այնպիսի հատվածների օրինակներ, որոնք օգնում են մեզ զգալ Փրկչի սերը: Ստորև բերված ցանկում կան գաղափարներ, որոնք կարող են հիշատակել ուսանողները կամ որոնք դուք կարող եք ավելացնել այն գաղափարներին, որոնցով կիսվում են ուսանողները:

  • Գրեք հղումները ձեր սուրբ գրությունների սկզբում կամ վերջում գտնվող դատարկ էջերի վրա կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

  • Լուսանցքում գրված հատվածի կողքին գրեք դրան առնչվող հատվածի հղում(ներ)ը:

  • Gospel Library հավելվածն օգտագործելիս կիրառեք կապելու կամ պիտակելու գործառույթը:

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ կապելու գործառույթը միմյանց է կապում երկու սուրբ գրություն, իսկ պիտակումը թույլ է տալիս նույն թեմայի ներքո խմբավորել բազմաթիվ սուրբ գրություններ։ Կարող եք մոդելավորել այս հմտությունը Gospel Library հավելվածում կամ առաջարկել ուսանողներին անել դա: Հնարավորության դեպքում օգտակար կլինի ոչ թե հեռախոսի էկրանին, այլ ավելի մեծ էկրանի վրա ցուցադրել այն, ինչ անում եք դուք կամ ուսանողը: Դա անելու ցուցումներին ծանոթանալու համար տես Gospel Library հավելվածի «Օգնություն» բաժինը: Այդ բաժին կարող եք մուտք գործել՝ սեղմելով վերևի աջ անկյունում գտնվող երեք կետին: (Նշում. Դուք կարող եք նաև կապել կամ պիտակել պարբերությունները գերագույն համաժողովի ելույթներում կամ Gospel Library հավելվածի ցանկացած այլ նյութում:)

Գործնական կիրառում. կապեք կամ խմբավորեք հատվածները

Ստորև բերված վարժությունը կարող է խրախուսել ուսանողներին խմբավորել և միմյանց կապել սուրբ գրությունները: Եթե ​​ընտրել եք մեկ այլ հատված, որպեսզի ուսանողները ուսումնասիրեն դասի ընթացքում, կարող եք նաև ընտրել նույն թեմային վերաբերող տարբեր այլ հատվածներ՝ ստորև բերված հատվածները փոխարինելու համար:

Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից առնվազն երեքը և կապեք դրանք միմյանց կամ խմբավորեք որպես հատվածներ, որոնք օգնում են ձեզ զգալ Փրկչի սերը. Վարդապետություն և Ուխտեր 18․10–11, 34․1–3, 45․3–5, 49․26–27, 68․5–6, 138․3, Եսայիա 49․15–16, Հովհաննես 15․13, Հռովմեացիս 8․35–39, Ա Հովհաննես 4․19, 1 Նեփի 19․9։

Առաջարկեք ուսանողներին դասարանի հետ կամ փոքր խմբերում կիսվել, թե ինչպես են իրենք խմբավորել հատվածները և ինչո՞ւ է դա իմաստալից իրենց համար: Նրանք կարող են նաև կիսվել գաղափարներով, թե ինչպես կարող են օգտագործել հատվածների խմբավորման կամ միմյանց կապելու գործառույթը սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության ընթացքում:

Սահմանում. ավելացրեք գրառումներ

Սուրբ գրությունների ուսումնասիրության միջոցով Տիրոջը մոտենալու մեկ այլ եղանակ է ձեր սովորածի վերաբերյալ գրառումներ ավելացնելը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է սուրբ գրություններն ուսումնասիրելիս գրառումներ անելու կարևորությունը.

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Գրի առնել այն, ինչ մենք սովորում, մտածում և զգում ենք սուրբ գրություններն ուսումնասիրելիս. սա խորհելու ևս մեկ ձև է և մի հզոր հրավեր Սուրբ Հոգուն՝ շարունակելու ցուցումները: («Քանզի մենք դրանք ունենք մեր աչքերի առաջ», New Era, ապրիլ 2006 թ․, 6–7)

Օրինակ. ավելացրեք գրառումներ

Ցուցադրեք ուսանողներին կամ օգնեք նրանց դասի սկզբում ցուցադրված նկարներից և տեսանյութերից հիշել, որ իրենք կարող են գրառումներ ավելացնել՝ գրելով դրանք իրենց սուրբ գրությունների լուսանցքներում, փոքրիկ թղթերի վրա, որոնք դնում են իրենց սուրբ գրությունների մեջ, սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում կամ էլեկտրոնային եղանակով՝ Gospel Library հավելվածի միջոցով։

Գործնական կիրառում. ավելացրեք գրառումներ

Ավարտեք այս դասը՝ գրելով ձեր մտքերն ու զգացմունքներն այսօր ուսումնասիրած հատվածներից առնվազն մեկի վերաբերյալ:

Կարող եք ցույց տալ, թե ինչպես կարելի է գրառումներ ավելացնել թվային սուրբ գրություններում՝ գունանշելով արտահայտությունը, ընտրելով Նշում գործառույթը և մուտքագրելով տեքստը։

Նշումներ ավելացնելու հմտությունը գործնականում կիրառելու համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց գրածով, եթե դա չափազանց անձնական չէ: Կարող եք նաև հարցնել, թե ինչպես են ուսանողները ցանկանում նշումներ կատարել իրենց սուրբ գրություններում հետագայում և ինչու: