Սեմինարիա
Դաս 169. Կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում. Փրկչի անունների, տիտղոսների և հատկանիշների ուսումնասիրություն


«Դաս 169. Կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում. Փրկչի անունների, տիտղոսների և հատկանիշների ուսումնասիրություն», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 169. Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ

Կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա սուրբ գրություններում

Փրկչի անունների, տիտղոսների և հատկանիշների ուսումնասիրություն

Փրկիչը սուրբ գրություններում

Սուրբ գրությունների հիմնական նպատակներից մեկն է օգնել մեզ սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Որքան շատ իմանանք Նրանց մասին, այնքան ավելի շատ կարող է աճել մեր հավատքը Նրանց հանդեպ: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ կենտրոնանալ Փրկչի վրա՝ սուրբ գրությունները, մասնավորապես Վարդապետություն և Ուխտերը ուսումնասիրելիս։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ի՞նչ եք դուք տեսնում

Կարող եք կատարել հետևյալ վարժությունը կամ ձեր սեփականը, որպեսզի ներկայացնեք սուրբ գրությունների ուսումնասիրության՝ Փրկչի վրա կենտրոնանալու հմտությունը։ Վարժությունը կատարելու ցանկությունը խթանելու համար կարող եք սովորողներին ցուցադրել պատկերի մշուշված տարբերակը, որպեսզի ուսանողները տեսնեն այն, երբ գան:

Նայեք ստորև ներկայացված մշուշված պատկերին և փորձեք նկարագրել, թե ձեր կարծիքով, ինչ է այնտեղ պատկերված:

Փրկչի ծառայության մշուշված պատկերը

Այնուհետև նայեք նույն պատկերին՝ ֆոկուսի բերված, այսինքն կենտրոնացած և պարզ։

Փրկչի ծառայությունը

Երբ ուսանողները ուսումնասիրեն հին Ամերիկայի ժողովրդին ծառայող Փրկչի կերպարը, կարող եք նրանց տալ հետևյալ հարցերը: Երբ ուսանողները պատասխանեն ձեր հարցերին, հայտնեք նրանց, որ դուք գնահատում եք իրենց գաղափարներն ու մասնակցությունը:

  • Ի՞նչ մանրամասներ եք նկատում այժմ, երբ պատկերը կենտրոնացած է և պարզ։

  • Երբ նայում եք այս պատկերին, ի՞նչ մտքեր կամ զգացումներ եք ունենում Փրկչի վերաբերյալ:

Կարող եք կիսվել հետևյալ տեղեկություններով՝ օգնելով ուսանողներին ավելի լավ հասկանալ այսօրվա դասի նպատակը:

Կենտրոնացում բառը կարող է նշանակել ինչ-որ բան ավելի պարզ դարձնել՝ այն հետաքրքրության կենտրոնում պահելու կամ դրան հատուկ ուշադրություն դարձնելու համար:

  • Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք ձգտել կենտրոնանալ Փրկչի վրա՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս:

  • Մենք ինչո՞ւ կարող ենք ցանկանալ կենտրոնանալ Նրա վրա:

Այս դասը ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, ինչպես նաև փնտրեք այն պատճառները, թե ինչու սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում Փրկչի վրա կենտրոնանալը կարող է օրհնություն լինել ձեզ համար։ Խորհեք, թե ինչպես կարող եք Նրան դարձնել ձեր ուսումնասիրության կիզակետը:

Սահմանում. բացահայտեք Հիսուս Քրիստոսի անուններն ու տիտղոսները

Հմտություններից մեկը, որը կարող է օգնել ձեզ կենտրոնանալ Փրկչի վրա սուրբ գրություններն ուսումնասիրելիս, Նրա բազմաթիվ անուններն ու տիտղոսները փնտրելն է: Այդ անուններն ու տիտղոսները ցույց են տալիս այն դերերը, որոնք Երկնային Հայրը տվել է Նրան:

Մոդել

Կարող եք ուսանողների համար մոդելավորել այս հմտությունը՝ օգտագործելով ստորև բերված սուրբգրային հատվածը կամ ձեր ընտրությամբ մեկ այլ հատված: Գրատախտակին կարող եք նաև ցուցադրել դասի սկզբում ցուցադրված պատկերը կամ Փրկչի մեկ այլ պատկեր: Քանի որ դասի ընթացքում նշվում են տարբեր անուններ և տիտղոսներ, ուսանողներին կարող եք առաջարկել գրել դրանք գրատախտակին՝ Փրկչի պատկերի շուրջը և բացատրել, թե ինչու է տվյալ անունը կամ տիտղոսը կարևոր իրենց համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6.21 հատվածը և փնտրեք մեկ կամ մի քանի անուն կամ տիտղոս, որոնք Հիսուսն օգտագործել է Իրեն նկարագրելու համար:

  • Ի՞նչ բացահայտեցիք:

    Այս հարցի հնարավոր պատասխանները կարող են ներառել՝ «Հիսուս Քրիստոս», «Աստծո Որդին» կամ «Ես եմ լույսը» արտահայտությունները։ Ուսանողներին հետաքրքիր կլինի իմանալ, որ «Քրիստոս» և «Մեսիա» տիտղոսներն առաջացել են հունարեն և եբրայերեն բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «օծյալ»։ Հին ժամանակներում թագավորները և հատուկ պարտականություններ կատարող քահանաները օծվում էին յուղով (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Օծում», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Այսպիսով, Փրկիչը, որը կատարել է ամենից կարևոր պարտականությունը, «օծյալ Մարգարե, Քահանա, Թագավոր և Ազատիչ» է Աստծո բոլոր զավակների համար (Սուրբ գրքերի ուղեցույց, «Մեսիա», scriptures.ChurchofJesusChrist.org

  • Ի՞նչ կարող ենք իմանալ Հիսուսի մասին այս տարբեր անուններից և տիտղոսներից:

  • Ինչո՞ւ է այդ տիտղոսը կարևոր ձեզ համար: Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի մասին այդ հասկացողությունը օգնել ձեզ հենց հիմա ձեր կյանքում:

Օրինակ՝ երբ մենք զգում ենք, որ ավելի շատ լույսի կարիք ունենք մեր կյանքում, կարող ենք հիշել, որ Փրկիչն այդ լույսն է: Նա կարող է առաջնորդել մեզ՝ մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհին:

Անունների և տիտղոսների կարևորության մասին մտածելու համար դիտեք ««Անուն»․ Ինչպե՞ս պետք է անվանենք Նրան» տեսանյութը (1:47), ChurchofJesusChrist.org:

1:47

“Nombre” – What Should We Name Him?

Like Mary and Joseph, parents wonder what their child will become. The Christmas story has shaped our stories for more than 2,000 years. The Christ Child is now streaming on LightTheWorld.org.

Գործնական կիրառում

Հաշվի առեք ձեր ուսանողների կարիքները, երբ որոշում եք՝ արդյոք նրանք պետք է կատարեն հետևյալ վարժությունը անհատապես, թե փոքր խմբերով: Ուսանողները նաև կարող են կիսվել իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում գտած տիտղոսներով, որոնք կարևոր են իրենց համար:

Շարունակեք փորձել բացահայտել Հիսուսի տարբեր անուններն ու տիտղոսները Վարդապետություն և Ուխտերում։ Որոշ հատվածներ, որոնք դուք ուսումնասիրում եք, կարող են պարունակել մեկից ավելի անուն կամ տիտղոս: Եթե օգնության կարիք ունեք՝ հասկանալու որևէ անվան կամ տիտղոսիի իմաստը, կարող եք օգտվել այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են՝ Սուրբ գրքերի ուղեցույցը կամ Աստվածաշնչի բառարանը, որոնք հասանելի են scriptures.ChurchofJesusChrist.org:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը և ձեր ուսումնասիրության օրագրում գրանցեք ձեր բացահայտած բոլոր անուններն ու տիտղոսները: Խորհեք, թե անունից կամ տիտղոսից ինչ կարող եք իմանալ Հիսուսի մասին, և Նա ինչպես կարող է օգնել ձեզ ձեր կյանքում:

  1. Վարդապետություն և Ուխտեր 10.70

  2. Վարդապետություն և Ուխտեր 19.1

  3. Վարդապետություն և Ուխտեր 38.22

  4. Վարդապետություն և Ուխտեր 45.3

  5. Վարդապետություն և Ուխտեր 50.44

Ուսանողներին ուսումնասիրելու և խորհելու ժամանակ տալուց հետո առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել և զգացել վարժությունը կատարելու ընթացքում: Փնտրեք եղանակներ՝ ընդգծելու, թե ինչպես են Փրկչի անունները համապատասխանում մեզ օգնելու Նրա ջանքերին:

Սահմանում. փնտրեք Փրկչի աստվածային հատկանիշները

Ստորև ներկայացվածը՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս Փրկչի վրա կենտրոնանալու ևս մեկ եղանակ է։ Եթե ձեր դասի ընթացքում բավական ժամանակ ունեք, կարող եք մոդելավորել և առաջարկել ուսանողներին կիրառել նաև այս հմտությունը:

Սուրբ գրություններն ուսումնասիրելիս Փրկչի վրա կենտրոնանալու մեկ այլ եղանակ է՝ փնտրել Նրա աստվածային հատկանիշները: Հատկանիշը մի որակ է կամ հատկություն, որ մարդն ունի կամ զարգացրել է, օրինակ՝ ազնվությունը կամ բարությունը:

Մոդել

Անհրաժեշտության դեպքում կարող եք ուսանողների հետ միասին մոդելավորել, թե ինչպես կարելի է բացահայտել Փրկչի հատկանիշը՝ օգտագործելով հաջորդ բաժնի հատվածներից մեկը կամ ձեր ընտրած հատվածը: Հետևյալ վարժությունը կատարելու եղանակներից մեկը հետևյալն է․ Վարդապետություն և Ուխտերի հատվածները կարող եք գրել առանձին թղթերի վրա և տեղադրել դրանք սենյակի տարբեր մասերում։ Ուսանողները կարող են աշխատել փոքր խմբերով՝ մոտենալ յուրաքանչյուր թղթի և փնտրել դրա վրա գրված հատվածը՝ Փրկչի աստվածային հատկանիշը գտնելու համար:

Գործնական կիրառում

Կարդացեք հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը և փնտրեք Փրկչի աստվածային հատկանիշները: Ընտրեք մեկ հատկանիշ, որը կարևոր է ձեզ համար և հակիրճ բացատրեք, թե Փրկչի այդ հատկանիշը ճանաչելը ինչպես կարող է օգնել ձեզ ավելի շատ սիրել և վստահել Նրան:

  1. Վարդապետություն և Ուխտեր 19.24

  2. Վարդապետություն և Ուխտեր 61.2

  3. Վարդապետություն և Ուխտեր 62.6

  4. Վարդապետություն և Ուխտեր 101.9

  5. Վարդապետություն և Ուխտեր 133.52

Օրինակ՝ Երկնային Հոր կամքը կատարելու Քրիստոսի պատրաստակամությունը ուսանողները կարող են բացահայտել բաժին 19։ Եթե ​​ուսանողները գրատախտակին գրել են անուններ և տիտղոսներ Փրկչի պատկերի շուրջը, խրախուսեք նրանց գրել նաև իրենց բացահայտած հատկանիշները: Փնտրեք եղանակներ՝ ուսանողներին շնորհակալություն հայտնելու իրենց մասնակցության համար և ընդգծելու, թե մենք ինչու պետք է սիրենք և վստահենք Փրկչին:

Կենտրոնացեք Փրկչի վրա յուրաքանչյուր բաժնում

  • Հիմնվելով այսօր սովորածի և կիրառածի վրա, ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալը փոխել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը:

Կարող եք կիսվել ձեր սեփական վկայությամբ՝ սուրբ գրություններն ուսումնասիրելիս Փրկչի վրա կենտրոնանալու կարևորության վերաբերյալ: Առաջարկեք ուսանողներին կենտրոնանալ Փրկչի վրա Վարդապետություն և Ուխտերի յուրաքանչյուր բաժնում:

Հաջորդ դասին ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել, թե ինչ են գտել Փրկչի մասին իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Հետագա դասերին հնարավորություններ գտեք՝ խրախուսելու ուսանողներին կիրառել այս հմտությունը դասարանում: