«Դաս 170. Գտնել ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում. Սովորենք բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Գտնել ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 170. Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտություններ
Գտնել ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում
Սովորենք բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները
Սուրբ գրություններում Տերը պահպանել է ավետարանի ճշմարտությունները՝ Իր ավետարանի հավերժական վարդապետությունն ու սկզբունքները, որոնք մեզ ավելի են մոտեցնում Նրան և կարևոր են մեր առաջընթացի և փրկության համար: Այս դասը կօգնի մեծացնել ավետարանի ճշմարտությունները գտնելու ձեր կարողությունը և ավելի մոտենալ Երկնային Հորը և Փրկչին։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մարգարիտների առակը
Եթե հետևյալ տեսանյութը հասանելի չէ, կարող եք սկսել դասը՝ ցուցադրելով վերևում ներկայացված նկարները և խնդրել ուսանողներին պատկերացնել, որ ինչ-որ մեկը լողափում մարգարիտներ է որոնում ավազի մեջ և գտնում: Հարցրեք. «Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է նման լինել ավազի մեջ մարգարիտներ որոնելուն»:
Դիտեք «Մարգարիտների առակը» (6:47, 2:13-4:20) և խորհեք, թե այս պատմությունն ինչով կարող է նման լինել սուրբ գրությունների մեր ուսումնասիրությանը:
Տէրը էգուց ձեր միջումը հրաշքներ է անելու
Երեց Հոլլանդը խրախուսում է Եկեղեցու անդամներին անել լավագույնը, որպեսզի ապրեն ավետարանով, և վկայում է, որ Աստծո սերը և օգնությունը կլինե նրանց հետ:
Եթե հնարավոր չէ ցուցադրել տեսանյութը, բաց թողեք ստորև բերված հարցերից առաջինը։ Կարող եք նաև փոխել վերջին հարցը հետևյալի․ «Ի՞նչ կարող է մարդն անել՝ մարգարիտները զննելու և գնահատելու համար»:
-
Այս տեսանյութում ի՞նչն էր առավել տպավորիչ ձեզ համար:
-
Ի՞նչ կարող է խորհրդանշել ավազը։ Ի՞նչ կարող են խորհրդանշել մարգարիտները։
-
Ի՞նչ արեց աղջիկը իր գտած մարգարիտների մասին տեղեկություններ իմանալու կամ դրանք գնահատելու համար:
Կարող եք ներկայացնել հետևյալը ձեր բառերով.
Ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները կարող են նման լինել այս համանմանության մարգարիտներին: Սուրբ գրության հիմնական նպատակներից մեկը ավետարանի վարդապետությունն ու սկզբունքներն ուսուցանելն է։ Վարդապետությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնական, անփոփոխ ճշմարտությունն է: Ավետարանի սկզբունքը վարդապետության վրա հիմնված ուղեցույց է, որը մարդիկ կարող են ընդունել, որպեսզի այն օգնի իրենց որոշումներ կայացնելիս: Ամենակարևոր վարդապետությունն ու սկզբունքները, որոնք մենք սովորում ենք սուրբ գրություններից, օգնում են մեզ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին և հասկանալ, թե ինչպես վերադառնալ Նրանց ներկայություն:
Այս ձեռնարկում դուք երբեմն կտեսնեք «ճշմարտություններ» բացահայտելու առաջարկներ ուսանողների համար։ Դա վարդապետության սկզբունքներ կամ դրույթներ ասելու ավելի պարզ ձև է: Առաջարկեք ուսանողներին գնահատել, թե որքան հեշտ է իրենց համար բացահայտել ճշմարտությունները (վարդապետության սկզբունքները կամ դրույթները) սուրբ գրություններում:
-
Հետևյալ հայտարարություններից ո՞րն է լավագույնս ներկայացնում, թե որքանով եք վստահ սուրբ գրություններում ճշմարտություն գտնելու ձեր կարողության մեջ:
-
Բոլորովին վստահ չեմ
-
Որոշ չափով վստահ եմ
-
Շատ վստահ եմ
-
Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները: Կարող եք հարցնել նրանց, թե ինչու են այդպես համարում։ Դասի ընթացքում եղանակներ փնտրեք՝ օգնելու նրանց ավելի վստահ զգալ, երբ ձգտում են գտնել ավետարանի ճշմարտությունները:
Սահմանել
Ուսանողներին բաժանեք ուղեկցող աշխատաթերթը։ Կարդացեք դասարանով։ Տրամադրեք բոլոր լրացուցիչ բացատրությունները, որոնք ձեր կարծիքով կարող են անհրաժեշտ լինել այս հմտությունը սահմանելու համար:
Սովորենք բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները
Ավետարանի որոշ վարդապետություններ և սկզբունքներ հստակ ձևակերպված են սուրբ գրություններում: Այլ վարդապետություններ և սկզբունքներ կարող են ենթադրվել պատմության մեջ և դրանք հնարավոր է բացահայտել միայն սուրբ գրությունների ամբողջ գիրքը, գլուխը կամ մեկ հատված ուսումնասիրելով: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս կարող եք կիրառել հետևյալ կարևոր քայլերը, որոնք կօգնեն ձեզ բացահայտել ավետարանի ճշմարտությունները.
-
Կարդացեք դանդաղ և ուշադիր:
-
Փնտրեք հստակ ձևակերպված ճշմարտություններ: Դրանք երբեմն նշվում են, երբ հեղինակն օգտագործում է նմանատիպ բառեր․ «այսպիսով մենք տեսնում ենք», «հետևաբար», «ուստի» կամ «ահա»:
-
Փնտրեք ենթադրվող ճշմարտություններ։ Կարող եք գտնել այդ ճշմարտությունները՝ նմանատիպ հարցեր տալով ինքներդ ձեզ․
-
Այս պատմության մեջ կա՞ն կարևոր գաղափարներ, բառեր կամ արտահայտություններ, հատկապես այնպիսիք, որոնք օգնում են ձեզ ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Նրա ծրագիրը կամ Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը:
-
Որո՞նք են է այս պատմության պատճառահետևանքային կապերը։
-
Ո՞րն է պատմության բարոյախրատական իմաստը կամ նպատակը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հեղինակն ընդգրկել այս իրադարձությունները կամ հատվածները:
-
-
Ձեր բառերով գրեք, թե ինչ գտաք և նշեք սուրբ գրությունների այն բառերը, որոնք ուսուցանում են ձեր գտած ճշմարտությունը:
-
Խորհեք, թե ինչու է այդ ճշմարտությունը կարևոր ձեզ համար: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Խորհեք [և] զննեք ամեն մի բառ, սուրբ գրության ամեն մի մարգարիտ։ … Պահեք այն դեպի լույսը և շրջեք, տեսեք, թե ինչ է արտացոլվում և բեկվում դրա մեջ։ … Այդպիսի զննումը կարող է դաշտում թաքնված գանձ բացահայտել, մի թանկագին մարգարիտ, մի անգին մարգարիտ։ («Ուսանողներին պետք են ուսուցիչներ, որ առաջնորդեն նրանց» [address to Church Educational System religious educators, June 20, 1992], 4)
Մոդել
Կարող մոդելավորել, թե ինչպես դա անել դասարանով՝ հետևելով աշխաթերթի քայլերին: Ուսանողներին տեղեկացրեք, որ հետագայում հնարավորություն կունենան ինքնուրույն փորձել: Գրատախտակին նկարեք մի մարգարիտ։ Դրա կողքին գրեք ուսանողների բացահայտած ճշմարտությունները: Ուսանողների ձևակերպումների օգտագործումը դասին վստահորեն մասնակցելու նրանց կարողությունը զարգացնելու հիանալի միջոց է:
-
Դանդաղ և ուշադիր կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.10–11 հատվածները։
-
Փնտրեք հստակ ձևակերպված ճշմարտություններ:
Ուսանողները կարող են գտնել, օրինակ, այսպիսի վարդապետություն․ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում։
-
Փնտրեք ենթադրվող ճշմարտություններ՝ տալով աշխատաթերթում թվարկված հարցերից մի քանիսը:
Ի պատասխան աշխատաթերթի առաջին հարցի՝ ուսանողները կարող են գտնել հետևյալ ճշմարտությունը. Մենք կարող ենք ապաշխարել և գալ դեպի Քրիստոս, քանի որ Նա տառապեց մեր մեղքերի և ցավերի համար և ի վերջո մահացավ մեզ համար:
Եթե ուսանողները նկատեն պատճառն ու հետևանքը հատվածներ 10 և 11-ում, նրանք կարող են բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Մեր հոգիների արժեքը այնքան մեծ է Աստծո աչքում, որ Հիսուս Քրիստոսը կամավոր տառապեց, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և գալ Իր մոտ։
Եթե ուսանողները խորհեն վերջին հարցի շուրջ, նրանք կարող են բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը՝ մեր Քավիչը, ցանկանում է, որ մենք իմանանք, թե որքան կարևոր ենք մենք Իր համար:
Գրեք ձեր գտած ճշմարտությունը թղթի վրա, ձեր սուրբ գրությունների լուսանցքում կամ որպես նշում Gospel Library հավելվածում։ Կարող եք նաև նշել այն բառերը, որոնք ուսուցանում են այդ ճշմարտությունը սուրբ գրություններում:
Որոշ ժամանակ տրամադրեք խորհելու համար, թե ինչու ձեր գտած ճշմարտությունը կարող է կարևոր կամ նշանակալից լինել ձեզ համար: Մի քանի րոպե տրամադրեք՝ հետևյալ հարցերի շուրջ խորհելու համար. Հետևյալ երեք հարցերը կարող են օգտակար լինել․
-
Այս ճշմարտությունն ինչո՞ւ է կարող է թանկարժեք քար համարվել:
-
Այս ճշմարտությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
-
Այն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ այսօր։
Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Երբ նրանք լսում են, թե ինչ մտքեր և խորհեր ունեն իրենց դասընկերները, դա կարող է մղել նրանց խորապես մտածել սուրբ գրությունների ճշմարտությունների մասին:
Գործնական կիրառում
Առաջարկեք ուսանողներին անհատապես կատարել հետևյալ վարժությունը։ Ուսանողները կարող են կատարել վարժությունն իրենց ուսումնական օրագրերում կամ առանձին թղթերի վրա՝ եթե ցանկանում եք, որ նրանք կիսվեն իրենց գտածով ստորև ներկայացված վարժության մյուս ուսանողների հետ: Որպես օգնություն՝ նրանք կարող են օգտագործել տրամադրված աշխատաթերթը։
Հմտություն ձեռք բերելու համար կատարեք հետևյալ վարժությունը.
-
Նկարեք երկու մարգարիտ։
-
Ուսումնասիրելով հետևյալ հատվածներից կամ ձեր նախընտրած այլ հատվածներից առնվազն երկուսը՝ յուրաքանչյուր հատվածի համար գրեք ձեր գտած ճշմարտութունների մեկ «մարգարիտ»․ Վարդապետություն և Ուխտեր 1.30, 8.2–3, 18.15–16, 19.16–19, 21.4–6, 49.15–17, 58.42–43, 76.22–24, 131.1–4, 135.3։
-
Գրեք, թե ինչու է յուրաքանչյուր ճշմարտություն ձեզ համար հոգևոր մարգարիտ։ Ներառեք, թե ինչ է այն ձեզ ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, և դա ինչպես կարող է օգնել ձեզ այսօր:
Եթե ուսանողները կատարում են վարժությունն առանձին թղթերի վրա, նրանք կարող են փոխանակել իրենց թղթերը մյուս ուսանողների հետ և միմյանց հետ կիսվեկ իրենց սովորածով: Ուսանողները կարող են նաև նշել սուրբգրային մարգարիտներ, որոնք, իրենց կարծիքով, հատկապես կարևոր են այսօրվա երիտասարդների համար, և կազմել դրանց ցուցակը գրատախտակին:
Հիմնվելով ձեր այսօրվա փորձառության վրա՝ ինչո՞ւ կցանկանայիք ուսումնասիրելիս գտնել ճշմարտություններ և խորհել դրանց շուրջ:
Ձեր ուսումնական օրագրում գրեք, թե ինչպես կցանկանայիք գտնել ճշմարտություններ՝ ավետարանն ուսումնասիրելիս: Դա անելու եղանակներից մեկը սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում օրական առնվազն մեկ ճշմարտություն բացահայտելն ու դրա շուրջ խորհելն է: Կարող եք գրել ձեր բացահայտած ճշմարտությունները ձեր սուրբ գրություններում կամ սուրբ գրությունների օրագրում:
Հաջորդ մի քանի դասի համար կարող եք օրական մեկ ուսանողի առաջարկել կիսվել սուրբ գրությունների մեկ մարգարիտով, որը նրանք գտել են իրենց ուսումնասիրության ընթացքում: Ուսանողները կարող են դա անել՝ հոգևոր հավաքի ժամանակ կիսվելով սուրբգրային ելույթով։ Հետագա դասերի ընթացքում փնտրեք այլ հնարավորություններ, որպեսզի ուսանողները շարունակեն կիրառել այս կարևոր հմտությունը: