«Դաս 152․ Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 1. Հոգիների աշխարհ Փրկչի այցի տեսիլքը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 152. Վարդապետություն և Ուխտեր 137–138
Վարդապետություն և Ուխտեր 138, Մաս 1
Հոգիների աշխարհ Փրկչի այցի տեսիլքը
Սգալով ընտանիքի սիրելի անդամների մահը և վշտանալով Առաջին համաշխարհային պատերազմի և գրիպի համավարակի պատճառած ավերածությունների համար՝ նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը մխիթարություն փնտրեց սուրբ գրություններում: Խորհելով Ա Պետրոս 3–4 գլուխների մասին, նա փառահեղ տեսիլք ստացավ հոգիների աշխարհում Փրկչի սպասավորության ջանքերի մասին՝ Նրա մահվան և Հարության միջև ընկած ժամանակահատվածում: Նախագահ Սմիթի տեսիլքն այժմ Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինն է։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Փրկիչը փրկություն առաջարկում Երկնային Հոր զավակներին հոգիների աշխարհում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ո՞ւր ենք մենք գնում, երբ մահանում ենք
Իր տատիկի հուղարկավորությունից հետո Ջուլին ասում է ձեզ, որ իր տատ և պապ Ռոբերտսները մահացել են՝ չմկրտվելով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Իր մյուս կողմի տատն ու պապը (Ջոնս ազգանունով) մահացել են՝ ողջ կյանքում լինելով Եկեղեցու հավատարիմ անդամներ: Ջուլին հարցնում է ձեզ. «Ի՞նչ է լինելու իմ չմկրտված տատի ու պապի հետ»:
Մտածեք, թե ինչ գիտեք հոգիների աշխարհի մասին։
-
Որքա՞ն վստահ կզգայիք՝ Ջուլիի հետ հոգիների աշխարհի մասին ճշմարտություններով կիսվելիս:
Մահացածների փրկագնման տեսիլքը
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը՝ նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ծոռը, կիսվել է հետևյալով այն տեսիլքի մասին, որն այժմ Վարդապետություն և Ուխտեր 138 բաժինն է։
Խոր վիշտ զգալով միլիոնավոր մարդկանց մահվան պատճառով, որոնք մահացել էին պատերազմի ընթացքում և հիվանդություններից, ինչպես նաև իր ընտանիքի անդամների կորստից հետո, 1918 թվականի հոկտեմբերի 3-ին նախագահ Սմիթը երկնային հայտնություն ստացավ, որը հայտնի է որպես «մահացածների փրկագնման տեսիլքը»: …
Հայտնությունը, որը նա ստացել էր հոկտեմբերի 3-ին, հանգստություն բերեց նրա սրտին և տվեց շատ հարցերի պատասխանները: Մենք նույնպես կարող ենք հանգստություն գտնել և ավելի շատ բան սովորել մեր սեփական ապագայի մասին, երբ մենք և մեր սիրելիները մահանան և գնան հոգիների աշխարհ, ուսումնասիրելով այս հայտնությունը և խորհելով դրա նշանակության մասին այնպիսի ձևով, որով մենք ապրում ենք մեր կյանքն ամեն օր: (Մ․ Ռասսել Բալլարդ, «Մահացածների փրկագնման տեսիլքը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 72–73)
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.1–4 հատվածները՝ փնտրելով այն ճշմարտությունները, որոնց մասին նախագահ Սմիթը խորհում էր, երբ ստացավ այս տեսիլքը:
-
Ի՞նչն է ձեզ համար առանձնահատուկ այն բանում, թե ինչի շուրջ էր նախագահ Սմիթը խորհում իր ուսումնասիրության ժամանակ:
-
Ի՞նչ գիտեր նախագահ Սմիթը Հիսուս Քրիստոսի և Նրա քավող զոհաբերության մասին:
-
Ի՞նչ գիտեք այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է փրկությունը հասանելի դարձնում Երկնային Հոր բոլոր զավակների համար։
Փրկիչը հայտնվում է հոգիների աշխարհում
Կարդացեք Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը՝ հոգիների աշխարհում Երկնային Հոր բոլոր զավակների փրկության աշխատանքի մասին:
Հոգիների աշխարհում փրկության աշխատանքի էությունը հոգիներին ազատելն է մի վիճակից, որը սուրբ գրություններում հաճախ նկարագրվում է որպես «գերություն»։ Հոգիների աշխարհում բոլորը ինչ-որ տեսակի գերության մեջ են։ (Դալլին Հ. Օուքս, «Տիրոջն ապավինիր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 26)
Երբ ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում նկարագրված տեսիլքը, փնտրեք, թե ինչո՞ւ են Երկնային Հոր հոգևոր զավակները գերության մեջ, և ինչպես են նրանք ազատվում Փրկչի և Նրա քավող զոհաբերության շնորհիվ:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
-
Ինչպե՞ս էին հոգիները արձագանքում Փրկիչի ավետարանին մահկանացու կյանքում։
-
Ինչո՞ւ էին այդ հոգիները գերության մեջ: Փրկիչն ինչպե՞ս ազատեց նրանց:
-
Ի՞նչ հնարավորություններ է տալիս Փրկիչը հոգիներին դրախտում: Իսկ բանտո՞ւմ։
-
Ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի օգնենք Փրկչին Իր գործում։
-
Փրկիչն ազատում է հոգիներին դրախտում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138.11–19, 23–24, 50–52 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Փրկիչն ազատեց նրանց հոգիների դրախտում:
-
Փրկիչն ազատում է հոգիներին բանտում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138․20–22, 29–37, 57–59 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Փրկիչն ազատեց նրանց հոգիների բանտում:
-
Փրկիչը կազմակերպում է ավետարանի քարոզումը հոգիների աշխարհում։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138․30–37, 57–59 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ինչպես կազմակերպեց ավետարանի քարոզումը հոգիների բանտում գտնվողներին: