Սեմինարիա
Դաս 145․ Վարդապետություն և Ուխտեր 134. Հայտարարություն կառավարությունների վերաբերյալ


«Դաս 145․ Վարդապետություն և Ուխտեր 134․ Հայտարարություն կառավարությունների վերաբերյալ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 134», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 145. Վարդապետություն և Ուխտեր 133–134

Վարդապետություն և Ուխտեր 134

Հայտարարություն կառավարությունների վերաբերյալ

քույրերը Եկեղեցու շենքի դիմաց

Ի պատասխան Եկեղեցու համոզմունքների վերաբերյալ հալածանքների և մեղադրանքների՝ Եկեղեցու ղեկավարները գրեցին մի փաստաթուղթ, որը պարզաբանում է Եկեղեցու դիրքորոշումը կառավարության և կրոնի նկատմամբ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ կրոնական ազատության և կառավարության օրենքներին հնազանդվելու կարևորությունն այնտեղ, որտեղ իրենք ապրում են:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նախագահ Նելսոնի փորձառությունը ցեղի թագավորի հետ

Դասը սկսեք՝ ամփոփելով հետևյալ պարբերությունը և կարդալով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ստորև ներկայացված խոսքերը: Կամ ցուցադրեք «The Book of Mormon: What Would Your Life Be Like without It?» տեսանյութը 0:00-3:16: Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա

1986 թ.-ին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրված էր հատուկ դասախոսություն կարդալու Ակկրայի համալսարանում (Գանա): Նախագահ Նելսոնի ելույթից հետո ցեղերից մեկի թագավորը մոտեցավ նրան և հարցեր տվեց Հիսուս Քրիստոսի մասին: Նախագահ Նելսոնը կիսվեց մտքերով Նեփիի 3-րդ բաժնից, որոնք մեծապես տպավորեցին թագավորին:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոն

Նեփիի 3-րդ բաժնում գրված խոսքերի ուժը զգալուց հետո թագավորը հայտարարեց. «Եթե ես դարձի գամ և միանամ Եկեղեցուն, ես կբերեմ իմ ողջ ցեղն ինձ հետ»: (Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 61)

Նախագահ Նելսոնի հետևյալ պատասխանով կիսվելուց առաջ դադար տվեք՝ հարցնելու ուսանողներին, թե իրենք ինչպես կարձագանքեին, եթե ծառայեին որպես միսիոներ այս թագավորի ժողովրդի մեջ և լսեին նրա խոսքերը։

Նախագահ Նելսոնը պատասխանեց. «Օ, Թագավոր, … այդպես չի լինում» («Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյեմբեր 2017, 61):

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր ծրագրի մասին, որը կօգնի բացատրել Նախագահ Նելսոնի պատասխանը:

  • Թեև թագավորը գուցե ուներ բարի մտադրություններ, սակայն ինչո՞ւ է կարևոր, որ մարդկանց դարձը դեպի Փրկչի ավետարան լինի անձնական ընտրություն:

Եթե ուսանողները հետաքրքրվեն, թե ուրիշ ինչ է ասել Նախագահ Նելսոնը թագավորին, կիսվեք նրա ուսուցանածով. «Դարձն անձնական հարց է: … Յուրաքանչյուր մարդ ստանում է ապացույց և վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին» («Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», 61):

Ուսանողներին առաջարկեք այսօրվա դասի ժամանակ փնտրել Երկնային Հոր ուղղորդումն այն մասին, թե ինչու է իրենց համար կարևոր ունենալ ազատություն՝ իրենց ցանկությամբ Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրություն կատարելու համար: Նաև առաջարկեք նրանց մտածել երկրի օրենքներին հնազանդվելու և այլ համոզմունքներ ունեցող մարդկանց հարգելու կարևորության մասին: Նախքան դասը շարունակելը՝ ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ գրելու իրենց մտքերն այս գաղափարներից մեկի կամ մի քանիսի վերաբերյալ:

Կառավարության և կրոնի կարևորությունը

1830-ականներին Եկեղեցու անդամները ենթարկվեցին հալածանքի, մասամբ այն կեղծ ընկալման համար, որ նրանք կարող են անտեսել կառավարության օրենքները՝ կրոնի անվան տակ: Երկրի օրենքներին հետևելու և կրոնի ազատությունը կիրառելու Սրբերի հանձնառությունը պարզաբանելու նպատակով Եկեղեցու ղեկավարները գրեցին հավատքի հռչակագիր, որն այժմ հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 134։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս բաժնի բովանդակությունը, կարող եք նրանց բաժանել զույգերի: Յուրաքանչյուր ուսանողի կարող եք հանձնարարել կենտրոնանալ հետևյալ երկու ճշմարտություններից մեկի վրա.

  1. Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է հնազանդվել այն երկրի կառավարության օրենքներին, որտեղ մենք ապրում ենք (տես Վարդապետություն և Ուխտեր 134.1, 3, 5–6):

  2. Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է պահպանել կրոնի և խղճի ազատությանը (տես Վարդապետություն և Ուխտեր 134.2, 4–5, 7):

Յուրաքանչյուր ուսանող կարող է կարդալ իր ճշմարտության հետ կապված հատվածները՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք հաստատում կամ պարզաբանում են այդ ճշմարտությունը: Այնուհետև նրանք կարող են ուսուցանել միմյանց այն, ինչ սովորել են:

Երբ ուսանողները կիսվեն իրենց դասընկերների հետ, մի քանի կամավորի առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ձեր կարդացածից ի՞նչը տպավորվեց ձեզ:

  • Ի՞նչ հարցեր կարող է ունենալ մարդը՝ այս հատվածները կարդալուց հետո:

աշխատաթերթի պատկերակՈրպեսզի օգնեք ուսանողներին գտնել իրենց հարցերի պատասխանները և ավելի լավ հասկանալ այս դասի ճշմարտությունները, կարող եք անել հետևյալը.

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր խումբ կարող է ուսումնասիրել և քննարկել առաջին աշխատաթերթը: Այնուհետև ուսանողներին վերադասավորվեք նոր խմբերի, որպեսզի ուսումնասիրեն և քննարկեն երկրորդ աշխատաթերթը:

Որպես այլընտրանք, խմբերի կեսը կարող է ուսումնասիրել աշխատաթերթերից մեկը, իսկ մյուս կեսը՝ մյուս աշխատաթերթը: Այնուհետև խմբերը կարող են կիսվել իրենց սովորածով այն խմբի հետ, որն ուսումնասիրել է մեկ այլ աշխատաթերթ:

Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է հնազանդվել այն երկրի կառավարության օրենքներին, որտեղ մենք ապրում ենք

Կարդացեք հետևյալ սցենարը:

Դալիան միսիա է ծառայում մի վայրում, որտեղ կառավարությունը թույլ չի տալիս կիսվել ավետարանով եկեղեցու շենքից դուրս: Նա հուսահատված է, քանի որ գիտի, որ քաղաքում ապրում են մարդիկ, որոնք կընդունեն Հիսուս Քրիստոսի ավետարանը, եթե ինքը կարողանա ավելի ազատ խոսել ավետարանի մասին: Նա կարծում է, որ կարող է փողոցներում աննկատ խոսել մարդկանց հետ՝ նրանց Փրկչի մասին ուսուցանելու համար:

  • Ինչպե՞ս կարձագանքեք այս իրավիճակին:

Կարդացեք հետևյալ նյութերը՝ մտածելով, թե դրանք ինչպես կօգնեն Դալիային հասկանալ, թե ինչ է Երկնային Հայրը ցանկանում, որ նա անի:

Որպեսզի տեսնեք, թե ինչպես է Փրկիչն արձագանքել կառավարության և կրոնի միջև հնարավոր հակասությանը, կարդացեք Մատթեոս 22.15–22 հատվածները և Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Թեև բոլոր հավատացյալները մեծարում են աստվածային օրենքը, շատերը նաև ընդունում են, որ քաղաքացիական օրենքը նույնպես կարգված է Աստծո կողմից: Տեր Հիսուս Քրիստոսը պատվիրել է «Ուրեմն կայսրինը տվեք կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22.21): Այսպիսով, մեզ ուսուցանվում է, որ մենք պետք է օրենքի երկու համակարգին էլ հնարավորինս հնազանդվենք։ Երբ կան ակնհայտ հակասություններ, մենք պետք է ձգտենք դրանք ներդաշնակեցնել: Երբ դրանք իսկապես անհամատեղելի են, մենք պետք է միանանք մյուս համախոհների հետ՝ ձգտելով փոխել քաղաքացիական օրենքը՝ աստվածայինին համապատասխանեցնելու համար: Ամեն դեպքում, մենք պետք է շատ կշռադատված լինենք, նախքան որոշում կայացնելը․ ամենահազվագյուտ հանգամանքներում անտեսել մեկը՝ մյուսի օգտին: (Դալլին Հ. Օուքս, «The Boundary between Church and State» [ուղերձը հնչել է Սակրամենտոյի ատյանի/հոգևորականության երկրորդ ամենամյա համաժողովում, հոկտեմբերի 20, 2015], newsroom.ChurchofJesusChrist.org)

Պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ սովորեցիք, որը կօգնի Դալիային հասկանալ, որ նա պետք է հարգի այն երկրի օրենքները, որտեղ նա ծառայում է:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հնազանդվելը այն երկրի օրենքին, որտեղ դուք ապրում եք, Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունք է:

Մենք համոզված ենք, որ պետք է պահպանել կրոնի և խղճի ազատությունը

Պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Ե՞րբ եք քննարկել կրոնը կամ հոգևոր համոզմունքներն այն մարդու հետ, որի համոզմունքները տարբերվում են ձերից:

  • Նրանք ինչպե՞ս արձագանքեցին ձեր համոզմունքներին: Դուք ինչպե՞ս արձագանքեցիք նրանց համոզմունքներին:

Դիտարկենք հետևյալ սցենարը.

Լիամն իր դպրոցի ֆուտբոլային թիմի անդամ է: Նրա թիմի անդամներից մեկը՝ Զեյնը յուրաքանչյուր խաղից առաջ կատարում է անձնական կրոնական ծես։ Զեյնն իր կրոնին պատկանող միակ մարդն է թիմում: Թիմի մյուս անդամները նկատել են, թե ինչ է անում Զեյնը և նախատում են նրան այդ բանի համար: Լիամը գիտի, որ Զեյնի կրոնը երբեմն բացասաբար է ընկալվում իրենց համայնքի մարդկանց կողմից:

Ուսումնասիրեք հետևյալ նյութերը՝ մտածելով, թե դրանք ինչպես կարող են կիրառվել Լիամի իրավիճակում և ձեր փոխհարաբերություններում այն մարդկանց հետ, որոնք այլ հավատք ունեն:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Եթե ես ակնարկեցի, որ կկամենամ մահանալ ցանկացած «մորմոնի» համար, ես համարձակություն ունեմ հայտարարել երկնքի առջև, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, պաշտպանելով ցանկացած երիցականի կամ մկրտականի կամ որևէ այլ դավանանքի պատկանող լավ մարդու, քանի որ նույն սկզբունքը, որը ոտնակոխ կարող է անել Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև … որևէ այլ դավանանքի իրավունքները, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել՝ իրեն պաշտպանելու համար։

Ազատության սերն է, որ ոգեշնչում է հոգիս՝ քաղաքացիական և կրոնական ազատությունը ողջ մարդկային ցեղի համար։ (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 345)

  • Ինչո՞վ կարող եք կիսվել Լիամի հետ, որը կօգնի նրան արձագանքել այն իրավիճակին, որում գտնվում է:

  • Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կցանկանային, որ դուք վերաբերվեիք նրանց, ովքեր այլ հավատք ունեն:

Երբ խմբերը երկու աշխատաթերթն էլ ուսումնասիրեն, կարող եք նրանց հնարավորություն տալ քննարկելու կամ հարցեր տալու իրենց ուսումնասիրածի վերաբերյալ:

Եթե, ըստ ձեզ, օգտակար կլինի հետագայում քննարկել, թե ինչ սովորեցին ուսանողները երկու ճշմարտությունների վերաբերյալ, կարող եք օգտագործել հետևյալ հարցերը:

  • Ինչպե՞ս կարող է մարդը պաշտպանել իր համոզմունքները՝ միաժամանակ հարգելով ուրիշների այլ համոզմունքներ:

  • Ինչպե՞ս կարող է օրենքներին հնազանդվելը մեծացնել Երկնային Հոր փրկության ծրագրին հետևելու մեր կարողությունը:

  • Ըստ ձեզ, ի՞նչ համապատասխան եղանակներով կարող եք խրախուսել կրոնական ազատությունն այն երկրի օրենքների շրջանակներում, որտեղ դուք ապրում եք:

    Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով ուսանողներին պատասխանել հետևյալ հարցին իրենց ուսումնական օրագրերում: Մի քանի ուսանող կարող են կիսվել իրենց գրածով:

  • Ըստ ձեզ, ի՞նչ կցանկանար Երկնային Հայրը, որ դուք անեիք՝ այսօր ձեր սովորածի հիման վրա: