Սեմինարիա
Դաս 136. Վարդապետություն և Ուխտեր 126. Տերը ընդունեց Բրիգամ Յանգի ծառայությունը


«Դաս 136. Վարդապետություն և Ուխտեր 126. Տերը ընդունեց Բրիգամ Յանգի ծառայությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 126», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 136. Վարդապետություն և Ուխտեր 125–128

Վարդապետություն և Ուխտեր 126

Տերը ընդունեց Բրիգամ Յանգի ծառայությունը

Բրիգամ Յանգ

1841 թ. հուլիսի 9-ին Տերը հայտնություն տվեց Բրիգամ Յանգին՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Երբ Բրիգամը բազմաթիվ միսիաներ ծառայեց Միացյալ Նահանգներում, Կանադայում և Անգլիայում, Տերն ասաց, որ նրա միսիոներական ճամփորդություններն ընդունելի էին Իր համար: Նա ասաց, որ ժամանակն է, որ Բրիգամը առանձնակի հոգ տանի իր ընտանիքի մասին: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել Տիրոջ համար ջանասիրաբար աշխատելու իրենց ցանկությունը, ինչպես դա արեց Բրիգամ Յանգը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ծառայել Տիրոջը

Գրատախտակին գրեք «Ծառայել Տիրոջը» արտահայտությունը և առաջարկեք ուսանողներին անել հետևյալը.

Պատկերացրեք, որ ցցի կամ շրջանի ղեկավարը հարցում է կատարել ձեր տարածքի Եկեղեցու դեռահաս անդամներին և տվել հետևյալ հարցերը: Ինչպիսի՞ն կարող են լինել նրանց պատասխանները։

  • Ի՞նչ եղանակներով եք փորձում ծառայել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ինչո՞ւ եք ծառայում Նրանց:

  • Ի՞նչն է խանգարում ծառայել Տիրոջը։ Ինչո՞ւ մենք ոչ միշտ կարող ենք ցանկանալ ծառայել Նրան:

Երբ ուսանողները կիսվեն, առաջարկեք նրանց խորհել, թե իրենք անձամբ ինչպես կարող են պատասխանել վերևում նշված հարցերին:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն Բրիգամ Յանգի օրինակն այս դասի ընթացքում, առաջարկեք նրանց խնդրել Սուրբ Հոգուն օգնել իրենց հաղթահարել Տիրոջը ջանասիրաբար ծառայելու ցանկացած խոչընդոտ:

Ինչ վերաբերմունք ուներ Տերը Բրիգամ Յանգի հանդեպ

Դասի սկզբում կարող եք մի քանի ուսանողի տրամադրել հետևյալ տեղեկությունները։ Առաջարկեք նրանց ամփոփել, թե ինչն էր իրենց համար կարևոր կամ հետաքրքիր Բրիգամ Յանգի մասին տեղեկություններում:

  • Բրիգամ Յանգը մեծացել է աղքատ ընտանիքում, նա ընտանիքի տասնմեկ երեխաներից իններորդն էր:

  • Երբ Բրիգամը 14 տարեկան էր, նրա մայրը մահացավ։

  • 16 տարեկանում նա մեկնեց տնից՝ աշխարհում իր ճանապարհը գտնելու համար․ նա դարձավ ատաղձագործի, ապակեգործի և նկարչի աշակերտ:

  • 23 տարեկանում նա ամուսնացավ Միրիամ Ուորքսի հետ, և նրանք հետագայում ունեցան երկու դուստր:

  • Նախքան Եկեղեցուն միանալը՝ Բրիգամը երկու տարի ուսումնասիրել է Մորմոնի Գիրքը՝ համեմատելով այն Աստվածաշնչի հետ։ Հետագայում նա ասել է․ «Ես գիտեի, որ այն ճիշտ է, այնպես, ինչպես գիտեի, որ կարող եմ տեսնել իմ աչքերով կամ զգալ իմ մատների հպումով» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 2):

  • Բրիգամը ծառայեց 10 միսիա Միացյալ Նահանգներում, Կանադայում և Անգլիայում:

  • 33 տարեկանում նա դարձավ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ:

  • 1841 թ. հուլիսի 9-ին Տերը հայտնություն տվեց Բրիգամ Յանգին՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 126.1–3 հատվածները, տեսնելով, թե ինչ է ասել Տերը Բրիգամին իր ծառայության վերաբերյալ:

  • Ի՞նչը ձեզ դուր եկավ և ինչ սովորեցիք այդ հատվածներից։

    Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները։ Եթե գտնում եք, որ օգտակար կլինի, տվեք հետևյալ լրացուցիչ հարցերը. «Ի՞նչ խոսքեր են օգտագործվում հայտնության մեջ Բրիգամի վերաբերյալ»: «Ձեր կարծիքով, այդ խոսքերն ի՞նչ զգացմունքներ կարող էին առաջացնել Բրիգամի մոտ»: «Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Տիրոջ մասին»։

    Եթե ուսանողներն ինքնուրույն չնշեն սկզբունքը, կարող եք հարցնել նրանց. «Տիրոջ կողմից Բրիգամ Յանգին տրված ցուցումներն ինչպե՞ս կարող են կիրառվել մեր վերաբերյալ»: Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ջանասիրաբար աշխատենք Տիրոջ համար, ապա Նա կընդունի մեր արդար ընծան։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ գիտեն Բրիգամ Յանգի նման մարդիկ, որը մղում է նրանց այդքան ջանասիրաբար ծառայելու Տիրոջը: Դա ինչպե՞ս կարող է օգնել մեզ:

Բրիգամ Յանգի օրինակը

Աշխատաթերթի պատկերակՀետևյալ աշխատաթերթում ներկայացված են երեք հնարավոր քննարկումներ, որոնք կօգնեն ուսանողներին Բրիգամ Յանգի օրինակից սովորել Տիրոջ համար ջանասիրաբար աշխատելու վերաբերյալ: Դասից առաջ երեք ուսանողների առաջարկեք ծառայել դասարանին՝ անցկացնելով հետևյալ քննարկումներից մեկը: Կամ դասարանը բաժանեք երեք հոգանոց խմբերի և խմբի անդամներից յուրաքանչյուրին առաջարկեք անցկացնել քննարկումներից մեկը: Ասեք ուսանողներին, որ իրենք կարող են հարմարեցնել հարցերից մեկը, որպեսզի քննարկումն ավելի բովանդակալից կամ արդյունավետ լինի իրենց դասընկերների համար:

Բրիգամ Յանգի օրինակը

Քննարկում 1

Հրապարակային ելույթի դժվարությունը

Սկսեք՝ տալով նմանատիպ հարցեր․

  • Ինչպե՞ս եք վերաբերվում հրապարակային ելույթին: Ինչո՞ւ։

Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալը․

Բրիգամ Յանգի ամենամեծ դժվարություններից մեկը հրապարակային ելույթն էր: Նա ասել է. «Ես ելույթ ունենալու ունակությունից այնքան զուրկ էի, որքան մարդը կարող է զուրկ լինել» (Journal of Discourses, 5.97)։ Նա հիշեց իր մկրտությունից մեկ շաբաթ անց տեղի ունեցած մի դեպք, երբ ինքը ակնկալում էր, որ Եկեղեցու անդամ չորս փորձառու խոսնակներ պետք է քարոզեն, սակայն նրանք դա չարեցին: Նա ասել է.

Նախագահ Բրիգամ Յանգ

Ես պարզապես երեխա էի, ինչ վերաբերում էր հրապարակային խոսքին և աշխարհի իմացությանը. բայց Տիրոջ Հոգին ինձ վրա էր, և ես զգում էի, որ ոսկորներս կհալվեն իմ ներսում, եթե չխոսեմ ժողովրդի հետ և չպատմեմ նրանց այն, ինչ տեսել, լսել և սովորել եմ, այն, ինչ զգացել եմ և ինչից ուրախացել եմ. և առաջին ելույթը, որով ես հանդես եկա, տևեց ավելի քան մեկ ժամ: Ես բացեցի բերանս, և Տերը լցրեց այն։ (Բրիգամ Յանգ, Journal of Discourses, 13.211)

  • Ի՞նչն էր դժվարԲրիգամ Յանգի կատարած քայլի մեջ:

Առաջարկեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 100․5–6 հատվածները (տես նաև Ելք 4․12, Առակներ 16․1)։ Ապա հարցրեք.

  • Բրիգամ Յանգի փորձառությունն ինչպե՞ս է կապված այս հատվածների հետ:

  • Ի՞նչ եք սովորում Տիրոջ մասին, որը կարող է օգնել ձեզ:

Կիսվեք, թե ինչ մտքեր ունեք Տիրոջն ապավինելու և ձեր իմացածով կիսվելու պատրաստակամության վերաբերյալ:

Քննարկում 2

Բրիգամի զոհաբերությունը ծառայելու համար

Սկսեք՝ տալով նմանատիպ հարց․

  • Ի՞նչ զոհողություններ են պահանջվում միսիա ծառայելու համար:

Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալը․

Նույն տարում, երբ Բրիգամ Յանգը մկրտվեց, նրա կինը մահացավ: Մեծ զոհաբերությամբ նա կազմակերպեց իր երկու երեխաների խնամքը և միսիա ծառայեց Նյու Յորքում և վերին Կանադայում, որտեղ մկրտեց մի քանի մարդու:

Բրիգամը նկարագրել է իր ժամանումը Կիրթլենդ (Օհայո), մոտ մեկ տարի միսիա ծառայելուց հետո.

Նախագահ Բրիգամ Յանգ

Եթե երբևէ ինձանից ավելի աղքատ մարդ է եղել, որը հավաքվել է Սրբերի հետ, ապա դա այն պատճառով է, որ նա ոչինչ չի ունեցել։ … Ես երկու երեխա ունեի, որոնց մասին պետք է հոգ տանեի։ … Ես այրի էի։ … Կոշիկ չունեի, բացի մի զույգ փոխառված կոշիկներից: Ձմեռային հագուստ չունեի, բացի ինքնուրույն կարված մի վերարկուից, որը հագնում էի երեք-չորս տարի։ … Ես ճամփորդում էի, քարոզում էի և նվիրաբերում էի իմ ունեցվածքի յուրաքանչյուր դոլարը։ (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 243)

Առաջարկեք ուսանողներից մեկին կարդալ Ղուկաս 18.18–23 հատվածները՝ փնտրելով, թե Բրիգամ Յանգի արձագանքը ծառայելու հրավերներին ինչպես է տարբերվում այն մարդու արձագանքից, որը հաղորդակցվեց է Փրկչի հետ այս պատմության մեջ:

  • Ի՞նչ գիտեք Տիրոջ մասին, որը կարող է օգնել մեզ պատրաստակամ լինել զոհաբերություններ անել, ինչպես Բրիգամ Յանգն արեց:

  • Բացի միսիաներ ծառայելուց, ի՞նչ այլ եղանակներով Տերը կարող է ցանկանալ, որ մենք զոհաբերություն անենք՝ Իրեն ծառայելու համար:

Կիսվեք, թե ինչ մտքեր ունեք Տիրոջը ծառայելու համար զոհաբերության պատրաստ լինելու մասին:

Քննարկում 3

Բրիգամի առաքելությունը Անգլիայում

Սկսեք՝ տալով նմանատիպ հարց․

  • Ի՞նչ պատճառներով է միսիոներին անհրաժեշտ Տիրոջ օգնությունը:

Կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք հետևյալը․

Կրկին ամուսնանալուց և հինգ այլ միսիաներում ծառայելուց հետո Բրիգամը այլ առաքյալների հետ կանչվեց միսիա ծառայելու Անգլիայում:

Բրիգամը նկարագրել է իր միսիան․

Նախագահ Բրիգամ Յանգ

Մենք եկանք օտար մի երկիր՝ որպես օտարականներ, առանց փողի, բայց Աստծո ողորմությամբ։ Եվ մենք ձեռք բերեցինք շատ ընկերներ, Եկեղեցիներ հիմնեցինք Մեծ Բրիտանիայի թագավորության գրեթե բոլոր նշանավոր քաղաքներում, մկրտվեցինք յոթից ութ հազար մարդ, տպագրեցինք Մորմոնի Գրքի 5000 օրինակ … և հազարավոր մարդկանց սրտերում ցանեցինք հավերժական ճշմարտության սերմերը, … այս բոլոր բաներում ես ճանաչում եմ Աստծո ձեռքը: (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 6)

Առաջարկեք որևէ ուսանողի կարդալ Ամմոնի խոսքերը Ալմա 26․12–13 հատվածներում։ Ապա հարցրեք.

  • Ինչպե՞ս են Բրիգամ Յանգի խոսքերը համեմատվում Ամմոնի խոսքերի հետ:

  • Ձեր կարծիքով, Տիրոջն ապավինելն ինչո՞ւ է կարևոր, երբ ձգտում եք ծառայել Նրան:

  • Ինչպե՞ս եք փորձել ապավինել Տիրոջը՝ Նրան ծառայելիս։

Կիսվեք Տիրոջն ապավինելու վերաբերյալ ձեր մտքերով կամ զգացմունքներով՝ Նրան ծառայելիս։

Ինչ սովորեցիք

Քննարկումներից հետո կարող եք խրախուսել ուսանողներին փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը և գրել, թե ինչ են սովորում և զգում Տիրոջը ծառայելու վերաբերյալ: Նրանք կարող են պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սովորեցիք Բրիգամ Յանգի օրինակից և այն բանից, թե ինչպես Տերը օգնեց նրան:

  • Ի՞նչը մեծացրեց Տիրոջը ծառայելու ձեր ցանկությունը:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց գրած մտքերով և զգացումներով։ Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր մտքերով։