Սեմինարիա
Դաս 137. Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 1․ Մահացածների փրկությունը


«Դաս 137․ Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 1. Մահացածների փրկությունը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 127–128», Մաս 1 Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 137. Վարդապետություն և Ուխտեր 125–128

Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 1

Մահացածների փրկությունը

մկրտության ավազան

1840 թվականի օգոստոսին Ջոզեֆ Սմիթն առաջին անգամ ուսուցանեց մահացածների համար մկրտության վարդապետությունը: Եկեղեցու անդամները ուրախացան իրենց մահացած հարազատների համար փրկության արարողություններ ապահովելու հնարավորությամբ: Ջոզեֆ Սմիթը նամակներ գրեց Սրբերին՝ ուսուցանելու նրանց մահացածների համար մկրտության արարողության վերաբերյալ: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ իրենց հանդեպ Երկնային Հոր սերը, որը դրսևորվում է տաճարային արարողությունների միջոցով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սցենար

Հետևյալ սցենարը կարող է օգնել ուսանողներին մտածել այն մասին, թե իրենք ինչպես են վերաբերվում մահացածների համար մկրտության մասին Փրկչի վարդապետությանը: Ուսանողները կարող են դերախաղով ներկայացնել, թե ինչպես կարող են արձագանքել Աննային:

Միսիոներների հետ քննարկման ժամանակ Աննան իմացավ Փրկչի օրինակին հետևելու և մկրտվելու անհրաժեշտության մասին (տես Մատթեոս 3.13–17, Հովհաննես 3.5, 2 Նեփի 31.4–11): Նա անկեղծորեն ցանկանում էր մկրտվել, բայց նաև մտահոգված էր իր մահացած քրոջ համար։ Աննան հարցրեց միսիոներներին. «Ի՞նչ կարող եմ անել իմ քրոջ համար որը մահացել է նախքան մկրտվելը»:

  • Երբ դուք ուսումնասիրում եք Փրկչի վարդապետության տարրերը, ի՞նչ զգացումներ եք ունենում, որոնցով կցանկանայիք կիսվել:

Հիշեցրեք ուսանողներին, որ դարեր շարունակ մարդիկ, այդ թվում՝ վաղ շրջանի Եկեղեցու անդամները, Աննայի հարցի նման հարցեր են տվել: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Երկնային Հայրը հայտնեց, թե Իր ծրագիրն ինչպես կարող է փրկել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են փրկվել:

Երկնային Հոր ծրագիրը

Տերը աստիճանաբար հայտնեց Ջոզեֆ Սմիթին մահացածների համար մկրտության վարդապետությունը: 1840 թվականի օգոստոսին Ջոզեֆ Սմիթը քարոզեց Սեյմուր Բրանսոնի հուղարկավորության ժամանակ։ Քարոզի ժամանակ նա նայում էր Ջեյն Նեյմանին՝ մի այրի կնոջ, որի որդին մահացել էր նախքան մկրտվելը։ Ջոզեֆը նշեց Ա Կորնթացիս 15.29 հատվածը և ուսուցանեց, որ Աստծո ծրագիրը հնարավորություն է տալիս կենդանի մարդուն մկրտվել մահացած մարդու համար՝ հանդես գալով որպես փոխարինող անձ։ Հետագայում Ջեյնը մկրտվեց իր որդու՝ Սայրուսի համար։ Դա առաջին մկրտությունն էր մահացածի համար, որը կատարվեց այս տնտեսությունում (տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 421–22

Ավելի ուշ Տերը հայտնեց, որ մահացածների համար մկրտությունները պետք է կատարվեն տաճարում (տես Վարդապետություն և Ուխտեր 124․29–32): 1841 թվականի նոյեմբերին Սրբերը սկսեցին մկրտվել իրենց նախնիների համար՝ Նավուի անավարտ տաճարում: 1842 թվականի սեպտեմբերին Ջոզեֆ Սմիթը Սրբերին հրահանգեց արձանագրություններ կատարել այդ արարողությունների և այլ կարևոր մանրամասների մասին: Այդ հրահանգներն այժմ Վարդապետություն և Ուխտեր 127 և 128 բաժիններն են (տես Սրբեր, 1․476–77): Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ արձանագրող անձը պետք է լինի արարողության վկան, որպեսզի կատարի ճշգրիտ գրառումներ, որոնք պետք է արձանագրվեն եկեղեցու ընդհանուր գրքում: Նա նաև ուսուցանեց, որ այլ մարդիկ ևս պետք է լինեն արարողության վկաներ (տես Վարդապետություն և Ուխտեր 128.2–4)։ Այնուհետև նա բացատրեց, թե ինչու է անհրաժեշտ, որ այս կարգը շատ որոշակի լինի:

Նախքան Վարդապետություն և Ուխտեր 128․5 հատվածի ընթերցումը՝ օգտակար կլինի բացատրել, որ «աշխարհի հիմնադրումից առաջ» նշանակում է երկրի ստեղծմանը նախորդող ժամանակը, երբ տեղի ունեցավ Երկնային խորհուրդը (տես Աբրահամ 3.22–27):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128․5 հատվածը՝ փնտրելով, թե ինչ եք սովորում Երկնային Հոր ծրագրում մահացածների համար մկրտությունների մասին:

  • Ի՞նչ է ուսուցանում ձեզ այս հատվածը Երկնային Հոր և Նրա ծրագրի մասին:

Օգնեք ուսանողներին բացահայտել այս ճշմարտությունը. Երկնային Հայրը ճանապարհ է պատրաստել այն մարդկանց փրկության համար, որոնք մահանում են առանց ավետարանի մասին իմանալու:

Կարող եք գրատախտակին գրել ճշմարտությունը, որպեսզի օգնեք ուսանողներին քննարկել այն: Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին հասկանալ այս ճշմարտությունը: Կարող եք զարգացնել քննարկումը՝ խնդրելով ուսանողներին կիսվել դասընկերների մեկնաբանությունների վերաբերյալ իրենց մտքերով:

  • Ի՞նչ է ձեզ ուսուցանում այս ճշմարտությունը Երկնային Հոր հատկանիշների, բնույթի կամ նպատակի մասին:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը ազդել ձեզ և ձեր ընտանիքի վրա:

Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այս ճշմարտության կարևորությունը, կարող եք կիսվել այս ճշմարտության մասին ձեր վկայությամբ։ Կամ կարող եք կիսվել հետևյալ խոսքերով և առաջարկել ուսանողներին կիսվել այս խոսքերի վերաբերյալ իրենց արձագանքներով:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը վկայել է Հիսուս Քրիստոսի և մահացածների փրկագնման մասին։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Մեր հանձնառությունը տարածվում է այնքան հեռու և այնքան խորը, որքան Աստծո սերն է, որն ընդգրկում է Նրա զավակներին բոլոր ժամանակներում և վայրերում: Հանուն մահացածների մեր ջանքերը պերճախոս վկայություն են տալիս, որ Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության աստվածային Քավիչն է: Նրա շնորհն ու խոստումները հասանելի են նույնիսկ նրանց, ովքեր իրենց կյանքում չեն գտել Նրան։ Նրա շնորհիվ, իսկապես, բանտարկյալները կազատվեն։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «The Redemption of the Dead and the Testimony of Jesus», Ensign, նոյեմբեր, 2000, 11)

Արձանագրված երկրի վրա և երկնքում

մկրտության ավազան

Կարող եք ցուցադրել տաճարի մկրտարանի նկար։ Առաջարկեք ուսանողներին մատնանշել արձանագրողին և վկաներին: Այնուհետև առաջարկեք ուսանողներին գտնել և նշել այդ հանձնարարությունները Վարդապետություն և Ուխտեր 128․3 հատվածում: Եթե ուսանողները ծառայել են որպես վկա, կարող են կիսվել իրենց փորձառությամբ:

Որպեսզի օգնեք ուսանողներին այս բաժինները համադրել իրենց կյանքի հետ, կարող եք վերադառնալ Աննայի մասին սցենարին։

Մկրտվելուց հետո Աննան այցելեց տաճար և մկրտվեց իր մահացած քրոջ համար: Նրան հետաքրքրում է, թե ինչպես ինքը կարող է իմանալ, որ արարողությունը վավերացվել է երկնքում:

Նախքան ուսանողները կկարդան հետևյալ հատվածները, կարող եք բացատրել, որ Վարդապետություն և Ուխտեր 128․8 հատվածում «սեփական անձը» արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք մկրտվել են իրենց համար, իսկ «իրենց գործակալները» արտահայտությունը վերաբերում է այն մարդկանց, որոնք մկրտվել են ուրիշների փոխարեն։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 127․5–7, 128․6–8 հատվածները՝ փնտրելով, թե ինչով կկիսվեիք Աննայի հետ՝ նրա հարցին պատասխանելու համար:

  • Ո՞ր բառերով կամ արտահայտություններով կկիսվեիք Աննայի հետ:

  • Ձեր կարծիքով, արարողությունների արձանագրումն ինչո՞ւ է կարևոր Երկնային Հոր ծրագրում:

  • Այս հատվածների ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել ձեր տաճարային փորձառության վրա:

Բացատրեք, որ տաճարներում կատարվող արարողությունները կատարվում են երկրի վրա և երկնքում՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված քահանայության բանալիների շնորհիվ (տես Վարդապետություն և Ուխտեր 128․9–11):

«Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան»

Այս բաժնի նպատակն է օգնել ուսանողներին զգալ Երկնային Հոր փրկության ծրագրի մեծությունը: Կարող եք գրատախտակին գրել Երկնային Հոր ծրագիրը և առաջարկել ուսանողներին ավելացնել բառեր կամ արտահայտություններ, որոնք արտահայտում են իրենց մտքերն ու զգացմունքները այդ ծրագրի վերաբերյալ: Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել, թե ինչու իրենք այդ մտքերն ու զգացմունքներն ունեն։

Ուսանողները կարող են նաև գրատախտակին ավելացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք իրենք ունեցել են տաճարում մկրտություններին և հաստատումներին մասնակցելիս:

Երբ ուսանողները կարդան սուրբ գրության հետևյալ հատվածը և քննարկեն ուղեկցող հարցերը, կարող են բառեր կամ արտահայտություններ ավելացնել գրատախտակին:

Իր նամակում Ջոզեֆ Սմիթը բանաստեղծորեն է արտահայտել իր տեսակետը մահացածների փրկագնման փառավոր վարդապետության մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 128․22–23 հատվածները՝ փնտրելով Երկնային Հոր ծրագրի վերաբերյալ արտահայտված զգացմունքները:

  • Այս հատվածներից ո՞ր բառերը կամ արտահայտություններն են արտահայտում ձեր զգացմունքները Իր զավակների փրկության համար Երկնային Հոր ծրագրի վերաբերյալ:

  • Ե՞րբ եք ունեցել այս զգացմունքներից որևէ մեկը՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելիս:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «բանտարկյալները կազատվեն» (հատված 22)։ Ինչո՞ւ դա կարող է մեծ ուրախության պատճառ լինել։

Կարող եք առաջարկել ուսանողներին արտահայտել իրենց սեփական զգացմունքները մահացածների փրկագնման վարդապետության վերաբերյալ: Առաջարկեք նրանց դա անելիս ուշադրություն դարձնել Հոգու ցանկացած հուշումի։ Նրանք կարող են գրել, նկարել կամ հաղորդագրություն ձայնագրել: Ուսանողները կարող են օգտագործել գրատախտակին գրված արտահայտություններից մի քանիսը, որպեսզի նկարագրեն, թե ինչպես է Երկնային Հոր ծրագիրը հույս տալիս այն մարդկանց, որոնք մահանում են առանց ավետարանի մասին իմանալու: Նրանք կարող են նաև գրել իրենց ընտանիքի վրա փրկության ծրագրի ազդեցության մասին: Ուսանողները կարող են նկարագրել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին մասնակցելու նշանակալից փորձառությունները:

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք կիսվել իրենց հաղորդագրությամբ: Դուք կարող եք նաև կիսվել ձեր զգացմունքներով Երկնային Հոր ծրագրում մահացածների փրկագնման վերաբերյալ։