«Վարդապետություն և Ուխտեր 125–128․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 125–128», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 125–128
Վարդապետություն և Ուխտեր 125–128
Ակնարկ
Իր մկրտությունից ի վեր Բրիգամ Յանգը ծառայել էր բազմաթիվ միսիաներ՝ քարոզելով ավետարանը: 1841 թ.-ի հուլիսին նա վերադարձավ Անգլիայի միսիայից։ Նրա վերադարձից կարճ ժամանակ անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 126 բաժնում։ 1842 թվականին Միսսուրիի պաշտոնյաները կեղծ մեղադրանքներ ներկայացրին Ջոզեֆին՝ նախկին նահանգապետ Լիլբուրն Ու. Բոգսի վրա հարձակում ծրագրելու մեջ: Ջոզեֆը ստիպված եղավ թաքնվել՝ ձերբակալվելուց խուսափելու համար։ Թաքնվելու ժամանակ նա բազմաթիվ մտքեր ու զգացմունքներ ուներ մահացածների համար մկրտությունների վարդապետության վերաբերյալ: Նա նամակներ գրեց Սրբերին՝ նրանց ուսուցանելու իրենց հանգուցյալ նախնիների համար կատարվող մկրտությունների արձանագրությունը պահելու կարևորության մասին: Նա նաև հայտարարեց մահացածների համար մկրտությունների մասին այլ կարևոր վարդապետություն:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 126
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին մեծացնել Տիրոջ համար ջանասիրաբար աշխատելու իրենց ցանկությունը, ինչպես դա արեց Բրիգամ Յանգը:
Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 1
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ, որը դրսևորվում է տաճարային արարողությունների միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գտնել իրենց մուտքի տվյալները FamilySearch-ի համար կամ ստեղծել հաշիվ: Դա հնարավորություն կտա նրանց օգտագործել FamilySearch-ը հաջորդ դասի ժամանակ:
-
Նկար. տաճարի մկրտարանը
Վարդապետություն և Ուխտեր 127–128, Մաս 2
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին տեղեկություններ գտնել իրենց մահացած նախնիների մասին և նախապատրաստվել՝ տաճարում նրանց համար արարողություններ կատարելու համար:
Նշում․ Այս դասի վարժություններից շատերը կատարելու համար պահանջվում է մուտք գործել FamilySearch.org կայք կամ FamilySearch հավելված: Եթե դուք չունեք ինտերնետի հասանելիություն ձեր դասերի անցկացման սովորական վայրում, կարող եք այս դասն անցկացնել Եկեղեցու շենքում կամ ինտերնետի հասանելիություն ունեցող այլ վայրում։
Եթե ծանոթ չեք FamilySearch.org կայքին, կարող եք ժամանակ հատկացնել՝ ծանոթանալու դասի վարժություններին: Կարող եք նաև ձեր ծխից տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուի հրավիրել՝ օգնելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին օգտագործել Եկեղեցու իրենց հաշվի օգտատիրոջ անունը և գաղտնաբառը՝ FamilySearch.org մուտք գործելու համար: Եթե որևէ ուսանող չունի Եկեղեցու հաշիվ, առաջարկեք նրան խնդրել ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարին, որպեսզի օգնի իրեն ստեղծել հաշիվ:
-
Առարկաներ․ Իմ ընտանիքը. պատմություններ, որոնք մեզ միավորում են գրքույկի օրինակները
-
Տեսանյութ. «Hearts Bound Together» (16:08, դիտել 14:30-15:02)