Սեմինարիա
Դաս 200․ Սիրեք, կիսվեք և հրավիրեք. Հավաքեք մարդկանց Հիսուս Քրիստոսի շուրջը


«Դաս 200. Սիրեք, կիսվեք և հրավիրեք. Հավաքեք մարդկանց Հիսուս Քրիստոսի շուրջը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Սիրեք, կիսվեք և հրավիրեք», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 200. Միսիոներական նախապատրաստություն

Սիրեք, կիսվեք և հրավիրեք

Հավաքեք մարդկանց Հիսուս Քրիստոսի շուրջը

ծառայել ուրիշներին

Որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, մեր ուխտի պարտականությունն է՝ կիսվել Փրկչի ավետարանով «մինչև աշխարհի ծայրերը» (Վարդապետություն և Ուխտեր 1.23): Մենք կարող ենք մասնակցել այս հրաշալի աշխատանքին՝ սիրելով ուրիշներին, կիսվելով Հիսուս Քրիստոսի ուղերձով և հրավիրելով նրանց միանալ մեզ՝ գալու դեպի Փրկիչը: Այս դասը կօգնի ուսանողներին ծրագիր կազմել՝ տարածելու Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ կիրառելով սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մի քողարկեք ավետարանի ձեր լույսը

ծառի վրա նստած բու

Դասը սկսելու համար ուսանողներին ցուցադրեք լավ քողարկված մի կենդանու նկար: Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե այդպես քողարկվելն ինչու է օգտակար կենդանու համար:

  • Ո՞ր իրավիճակներում կարող է մարդը ցանկանալ քողարկվել:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը կիսվել է, թե ինչը մենք չենք ցանկանում քողարկել մեր մեջ.

Երեց Քվենթին Լ. Քուք

Այս միսիոներական ջանքերի էական դերն այն է, որ առանձին անդամներ դառնում են փարոսի օրինակ, որտեղ էլ որ ապրեն։ Մենք չենք կարող քողարկված ապրել։ …

… Տերն ակնկալում է, որ նրանք, ովքեր ստացել են Իր ավետարանը, անհապաղ ձգտեն փարոսի օրինակ ծառայել՝ օգնելով ուրիշներին գալ դեպի Աստված: Սա թույլ է տալիս ամբողջ աշխարհի մեր եղբայրներին և քույրերին վայելել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի աստվածային օրհնություններն ու արարողությունները և ապահով հավաքվել Տան հարկի տակ: (Քվենթին Լ․ Քուք, «Ապահով հավաքվել Տան հարկի տակ», Լիահոնա, մայիս 2023, 23)

  • Ի՞նչն է ամենից շատ տպավորվել ձեր մեջ երեց Քուքի ուղերձից։

Որպեսզի օգնեք նախապատրաստել ուսանողների սրտերն ու մտքերն այս դասին, առաջարկեք նրանց կիսվել ընտանիքի անդամի կամ ընկերոջ պատմությունով, որը միացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Նրանք կարող են նաև կիսվել իրենց անձնական դարձի պատմությունով: Եթե ուսանողները կցանկանան պատմել իրենց պատմությունը, առաջարկեք նրանց կիսվել դասընկերոջ հետ կամ փոքր խմբերում:

Ուսանողներին առաջարկեք իրենց ուսումնասիրության օրագրերում գրել, թե իրենք ինչպես կարող են «քողարկված» լինել և իրենց անձնական միսիոներական ջանքերն ինչպես կարող են «փարոսի օրինակներ» լինել:

Խրախուսեք ուսանողներին աղոթքով հրավիրել Հոգուն՝ օգնելու իրենց հասկանալ, թե ինչպես կարող են բացահայտ կիսվել Փրկչի ավետարանի լույսով:

Փրկչի միսիոներական լիազորությունը

Կարող եք ցուցադրել երեց Քվենտին Լ. Քուքի հետևյալ խոսքերը։ Ուսանողներին առաջարկեք այդ խոսքերում փնտրել խորհուրդ, թե ինչպես արդյունավետորեն կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Երեց Քուքը նաև ուսուցանել է.

Երեց Քվենթին Լ. Քուք

Փրկիչը ողորմությամբ հրավիրում է մեզ լինել Իր ձայնը և Իր ձեռքերը։ Փրկիչի սերը կլինի մեր առաջնորդող լույսը: Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին. «Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին» [Մատթեոս 28․19]։ …

Ավետարանով կիսվելու Փրկիչի լիազորությունն ունենալու և մեր եսը գտնելու համար մենք պետք է … սիրենք մեր մերձավորներին, կիսվենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանով և հրավիրենք բոլորին գալ և տեսնել: (Քվենթին Լ. Քուք, «Դարձի գանք դեպի Աստծո կամքը», Լիահոնա, մայիս 2022, 56)

  • Ինչպե՞ս կբացատրեք երեց Քուքի խոսքերը ձեր բառերով։

    Օգնեք ուսանողներին գտնել այսպիսի ճշմարտություն. մենք աջակցում ենք Փրկչի միսիոներական ջանքերին՝ սիրելով մեր մերձավորներին, կիսվելով Նրա ավետարանով և հրավիրելով մարդկանց գալ դեպի Նա:

    Գրատախտակին երեք սյունակ կազմեք՝ յուրաքանչյուրի վերևում գրելով սիրեք, կիսվեք և հրավիրեք բառերը։ Երբ ուսանողները կիսվեն հետևյալ հարցերի իրենց պատասխաններով, առաջարկեք նրանց յուրաքանչյուր սյունակում գրել գաղափարներ, թե ինչպես է հնարավոր սիրելու, կիսվելու և հրավիրելու միջոցով մարդկանց բերել դեպի Փրկիչը:

  • Ինչպիսի՞ արդյունավետ եղանակներ եք նկատել, որոնց միջոցով մարդիկ կիսվում են Հիսուս Քրիստոսի ավետարանով:

  • Ուրիշների հետ Փրկչի ավետարանով կիսվելու ի՞նչ փորձառություն եք ունեցել:

Սիրեք, կիսվեք և հրավիրեք

աշխատաթերթի պատկերակ Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները, նրանց տրամադրեք «Սիրեք, կիսվեք, հրավիրեք» վերնագրով աշխատաթերթի օրինակները: Ուսանողներին առաջարկեք կազմել փոքր ուսումնական խմբեր՝ ուսումնասիրելու «Սիրեք» նյութը: Նրանք կարող են կազմել նոր խմբեր՝ հաջորդաբար ուսումնասիրելու «Կիսվեք», այնուհետև «Հրավիրեք» նյութերը:

Որպես այլընտրանք՝ ուսանողները կարող են ուսումնասիրել «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» գաղափարի մեջ ընգրկված սուրբգրային հատվածները՝ Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկի էջ 223-ում (2023)։

Կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողներն իրենց ուսումնասիրության ընթացքում քննարկեն դրանք իրենց խմբերում:

  • Ի՞նչ գաղափարներ ձեռք բերեցիք ավետարանով կիսվելու վերաբերյալ:

  • Փրկիչն ինչպես է դրսևորել այս սկզբունքն ուրիշների հետ Իր փոխհարաբերություններում:

  • Դեռահասներն ինչպե՞ս կարող են գործել ըստ այս սկզբունքի՝ ձգտելով կիսվել Փրկչի ավետարանով:

Սիրեք, կիսվեք, հրավիրեք

Սիրեք

Հովհաննես 13.34–35, Մոսիա 18.20–22, Վարդապետություն և Ուխտեր 12.7–9, 121․41–42

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնն ուսուցանել է.

Երեց Գարի Ի. Սթիվենսոն

Ամեն անգամ, երբ մենք Քրիստոսանման սեր ենք ցուցաբերում մեր մերձավորի հանդեպ, մենք քարոզում ենք ավետարանը, նույնիսկ եթե գեթ մեկ բառ չենք արտաբերում:

Ուրիշների հանդեպ սերը մեր մերձավորին սիրելու երկրորդ մեծ պատվիրանի պերճախոս արտահայտությունն է, այն ցույց է տալիս Սուրբ Հոգու մաքրող գործընթացը, որն աշխատում է մեր հոգիներում: Ուրիշների հանդեպ Քրիստոսի սերը դրսևորելով՝ մեր բարի գործերը տեսնողների մեջ գուցե առաջացնենք ձգտում «փառավորելու [մեր] Հորը, որը երկնքում է» [Մատթեոս 5.16]: (Գարի Ի. Սթիվենսոն, «Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Լիահոնա, մայիս 2022, 85)


Կիսվեք

2 Նեփի 2.6–8, Մոսիա 28.1–3, Ալմա 31.5, Վարդապետություն և Ուխտեր 60.2

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Եթե որևէ մեկը հարց է տալիս ձեր հանգստյան օրերի վերաբերյալ, առանց հապաղելու խոսեք եկեղեցում ունեցած ձեր փորձառության մասին։ Նրանց պատմեք այն փոքր երեխաների մասին, որոնք հավաքվածների առաջ ջերմեռանդորեն երգեցին այն մասին, թե ինչպես են փորձում նմանվել Հիսուսին։ Խոսեք երիտասարդների խմբի մասին, որոնք իրենց ժամանակը տրամադրեցին՝ ծերանոցներում օգնելով ծերերին հավաքագրել անձնական պատմությունները: …

Ձեզ համար սովորական և բնական եղանակներով մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչու են կարևոր ձեզ համար։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա, մայիս 2019, 17)


Հրավիրեք

Հովհաննես 1.35–46, 4․28–30, 39–41, Ալմա 5.62, Մորոնի 10.3–5

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնն ուսուցանել է.

Երեց Գարի Ի. Սթիվենսոն

Հարյուրավոր հրավերներ կան, որոնք կարող ենք ուղարկել ուրիշներին: Մենք կարող ենք հրավիրել մարդկանց «գալ և տեսնել» հաղորդության արարողությունը, ծխի միջոցառումը, առցանց տեսահոլովակը, որը բացատրում է Հիսուս Քրիստոսի ավետարանը: «Եկեք և տեսեք» հրավերը կարող է հրավիրել կարդալ Մորմոնի Գիրքը կամ այցելել մի նոր տաճար բաց դռների օրը՝ նախքան նվիրագործումը: Երբեմն հրավերը մի բան է, որը մենք ուղղում ենք ներս՝ հրավեր ինքներս մեզ, որը մեզ տալիս է մեզ շրջապատող հնարավորությունների գիտակցում և գործելու տեսլական: (Գարի Ի. Սթիվենսոն, «Սիրեք, կիսվեք, հրավիրեք», Լիահոնա, մայիս 2022, 86)

Սիրելու, կիսվելու և հրավիրելու արդյունավետ եղանակներ

Օգնեք ուսանողներին մտածել լրացուցիչ գաղափարներ, թե ինչպես կիսվել ավետարանով՝ կիրառելով սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները: Նրանց գաղափարները գրեք գրատախտակին՝ համապատասխան սյունակներում։ Հետևյալ նյութերը կարող են օգնել գաղափարներ մտածել.

2:46

Simple Ways to Love Share and Invite

The Savior set the example of loving, sharing, and inviting. Find ideas and inspiration for howyou can follow that example at share.churchofjesuschrist.org.

54:6

2021 Broadcast: Principles of Love, Share, and Invite

Ward and stake leaders are invited to a special worldwide broadcast focused on sharing the gospel through the principles of love, share, and invite.

Կիրառեք ձեր սովորածը

Կարող եք կիսվել, թե երբ եք դուք օգնել որևէ մեկին՝ կիրառելով սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները: Կամ կարող եք կիսվել, թե երբ է որևէ մեկն օրհնել ձեր կյանքը՝ կիրառելով այդ սկզբունքները:

Ուսանողներին առաջարկեք հետևել ցանկացած հուշումի, որը ստացել են այսօր՝ ավետարանով կիսվելու ծրագիր կազմելու համար: Նրանց ծրագրերում կարող են ընգրկվել գրատախտակին գրված մեկ կամ մի քանի գաղափարի իրականացման եղանակները: Նրանց ծրագրերի մանրամասների վերաբերյալ օգնություն տրամադրելու համար կարող եք ցուցադրել հետևյալ ցուցումներն ու հուշումները, որոնք ուսանողները պետք է ավարտեն իրենց ուսումնական օրագրերում:

Ընտրեք հետևյալ հուշումներից մեկը կամ մի քանիսը՝ ձեր ուսումնական օրագրում ավարտելու համար.

  • Ես որևէ մեկի հանդեպ սեր կցուցաբերեմ հետևյալ ձևով․ ։

  • Ես կկիսվեմ նրանով, թե ինչ եմ զգում կամ ինչ գիտեմ Փրկչի ավետարանի մասին հետևյալ ձևով․ ։

  • Ես կհրավիրեմ (որևէ մեկի անունը)՝ անելու հետևյալը․ ։

Հուշում(ներ)ի համար, որին(ոնց) ցանկանում եք պատասխանել, Ձեր ուսումնական օրագրում լրացրեք հետևյալը․

  • Հաջորդ քայլը, որը ես կանեմ իմ ծրագիրն իրագործելու համար՝ ։

  • Ես կփորձեմ դա անել մինչև (ամսաթիվ):

Ուսանողներից մի քանիսը կարող են հուսահատվել, եթե ավետարանով կիսվելու անկեղծ ջանքերը պատշաճ կերպով չընկալվեն: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը սիրում է, երբ ջանքեր են գործադրվում, նույնիսկ եթե դրանք հաջողված չեն այս պահին: Առաջարկեք նրանց շարունակել գործել հավատքով, նույնիսկ եթե անմիջապես արդյունքներ չեն ստացվում: