Սեմինարիա
Դաս 199․ Կիսվեք ավետարանով՝ քրիստոսանման սիրուց մղված. Սեր Աստծո և մարդկանց հանդեպ


«Դաս 199. Կիսվեք ավետարանով՝ քրիստոսանման սիրուց մղված․ Սեր Աստծո և մարդկանց հանդեպ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Կիսվեք ավետարանով՝ քրիստոսանման սիրուց մղված», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 199. Միսիոներական նախապատրաստություն

Կիսվեք ավետարանով՝ քրիստոսանման սիրուց մղված

Սեր Աստծո և մարդկանց հանդեպ

Հիսուսը ծառայում է մարդուն

Բազմաթիվ պատճառներով մենք կիսվում ենք մարդկանց հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ավետարանով կիսվելու մեր ցանկությունը մեծանում է, երբ մենք սովորում ենք սիրել Աստծուն և մեզ շրջապատող մարդկանց: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե իրենց սերը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և մարդկանց հանդեպ ինչպես կարող է մղել իրենց կիսվել ավետարանով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ծառայելու մղում

Ցուցադրեք տարբեր իրավիճակներում ծառայող երիտասարդների նկարները: Ուսանողներին առաջարկեք կիսվել բոլոր հնարավոր պատճառներով, թե ինչու կարող էին ընտրել ծառայությունը նկարներից յուրաքանչյուրում պատկերված երիտասարդները: (Հնարավոր պատճառները կարող են ներառել պարտականությունը, սերը, ծնողների ակնկալիքները, մեղքի զգացումը կամ հասարակության հետ շփումը:)

երիտասարդները ծառայում են ուրիշներին 1
երիտասարդները ծառայում են ուրիշներին 2
երիտասարդները ծառայու են ուրիշներին 3
  • Չնայած ուրիշներին ծառայելու շատ պատճառներին, ո՞ր պատճառները, ամենայն հավանականությամբ, կօգնեն մեզ նմանվել Փրկչին: Ինչո՞ւ։

Այնուհետև առաջարկեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցերը՝ ցուցադրելով մի մարդու նկար, որը կիսվում է ավետարանով.

երիտասարդը մարդուն ցույց է տալիս Մորմոնի Գիրքը
  • Ի՞նչ պատճառներով մարդը կարող է կիսվել ավետարանով ընկերոջ հետ կամ լիաժամկետ միսիա ծառայել:

  • Ո՞ր պատճառները, ամենայն հավանականությամբ, կօգնեն նրան արդյունավետորեն ուրիշներին մոտեցնել Աստծուն:

Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ հետևյալ հարցերի շուրջ խորհելու և իրենց կարծիքներն օրագրերում գրելու համար.

  • Ինչպե՞ս եք վերաբերվում ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելուն: Ինչո՞ւ եք այդպես կարծում։

  • Նախատեսո՞ւմ եք ծառայել լիաժամկետ միսիա: Եթե ​​այո, ապա ի՞նչն է ձեզ մղում ծառայելու:

Ուսանողներին առաջարկեք փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը դասի ընթացքում՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու իրենց ցանկությունների մասին մտածելիս:

Աստծո դրդապատճառները

Ուսանողներին բացատրեք, որ երբ մենք գիտենք, թե ինչն է մղում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ծառայելու մեզ, մենք կարող ենք ավելի լավ ընդօրինակել Նրանց:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ դա, կարող եք ցուցադրել հետևյալ հղումները: Յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք ընտրել մեկ կամ երկու հատված՝ կարդալու և խորհելու համար:

Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը՝ փնտրելով, թե ինչ են դրանք ուսուցանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին.

Ուսանողներին առաջարկեք շրջել դասարանով և կիսվել դասընկերների հետ, որոնք ընտրել են այլ հատվածներ, թե ինչ սովորեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Երբ ուսանողները կիսվեն, պատրաստակամ ուսանողներին խնդրեք ամփոփել այն, ինչ սովորեցին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մղված են ծառայելու սիրով։

Անհրաժեշտության դեպքում ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ խորհելու հետևյալ հարցերի շուրջ, ապա խնդրեք նրանց, պատրաստ լինելուն պես, բարձրաձայն պատասխանել: Կարող եք ժամանակ տրամադրել նրանց՝ գրելու իրենց պատասխաններն օրագրերում, ապա պատրաստակամ ուսանողներին խնդրեք կիսվել դրանցով:

  • Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր հանդեպ:

  • Հասկանալը, թե ինչու են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ծառայում, ինչպե՞ս կարող է ազդել ավետարանով ուրիշների հետ կիսվելու ձեր ցանկության վրա:

Սերը կարող է մոտիվացնել մեզ կիսվել ավետարանով

Դասի այս հատվածում օգտագործվում են Հովհաննես 21 գլխի Փրկչի ուսմունքները՝ օգնելու ուսանողներին տեսնել, որ սերը կարող է մոտիվացնել մեզ կիսվել ավետարանով:

Դա անելու այլընտրանքային եղանակ է՝ առաջարկել դասընկերներին ուսումնասիրել «Charity and Love» բաժինը՝ ներառյալ «Սուրբ գրությունների ուսումնասիրություն» գաղափարները Քարոզիր Իմ Ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույցի (2023) էջ 127-ում՝ փնտրելով, թե ինչպես կարող է սերը մղել մեզ կիսվել ավետարանով:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից անմիջապես հետո Նրա աշակերտներից մի քանիսը գնացին ձկնորսության: Երբ նրանք ձկնորսությամբ էին զբաղված, ափին կանգնած մի մարդ առաջարկեց նրանց ցանցերը նետել նավերի աջ կողմից։ Դա անելուց և մեծ քանակով ձուկ բռնելուց հետո աշակերտները հասկացան, որ այդ մարդը հարություն առած Փրկիչն է: Երբ նրանք ափ դուրս եկան, Հիսուսը ծառայեց նրանց՝ կերակրելով և ուսուցանելով։

Ուսանողներին առաջարկեք փնտրել Պետրոսին ուղղված Փրկչի կրկնվող հրավերները՝ միասին կարդալով Հովհաննես 21.15–17 հատվածները կամ դիտելով «Feed My Sheep» (5:47) տեսանյութը 2:46-4:29, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ (Ուսանողների համար օգտակար կլինի իմանալ, որ հատված 15-ում նշված դրանք բառը կարող է վերաբերել աշակերտների բռնած բոլոր ձկներին:)

5:45

Feed My Sheep

  • Ի՞նչ սովորեցիք այն ​​բանից, թե ինչպես էր Հիսուսը ցանկանում, որ Պետրոսը ցույց տա իր սերը։

Կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–44) հետևյալ խոսքերը, փնտրելով, թե ինչ են դրանք ավելացնում Հովհաննես 21 գլխում ներկայացված Հիսուսի հրավերների վերաբերյալ ձեր հասկացողությանը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթ

Սերն Աստվածության գլխավոր հատկանիշներից մեկն է և պետք է դրսևորվի նրանց կողմից, ովքեր ձգտում են լինել Աստծո որդիները: Աստծո սիրով լցված մարդը չի ձգտում օրհնել միայն իր ընտանիքը, այլ տարածում է այն ողջ աշխարհի վրա՝ ցանկանալով օրհնել ողջ մարդկային ցեղը: (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 426)

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ Ջոզեֆ Սմիթի խոսքերում։

  • Ի՞նչ սովորեցիք Հովհաննես 21 գլխից և Ջոզեֆ Սմիթի խոսքերից, որը կարող է մղել ձեզ կիսվել ավետարանով կամ միսիա ծառայել:

  • Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող ենք արդյունավետորեն խորացնել մեր սերն Աստծո հանդեպ: Ինչպե՞ս խորացնել մեր սերը մարդկանց հանդեպ:

Հաղթահարեք ավետարանով կիսվելու վերաբերյալ երկմտանքը

Ուսանողները կարող են խմբեր կազմել՝ կատարելու հետևյալ վարժությունը։ Օգտակար կլինի յուրաքանչյուր խմբին թուղթ տրամադրել:

  1. Խմբով ստեղծեք մի սցենար, որտեղ երիտասարդը երկմտում է՝ լիաժամկետ միսիա ծառայել, թե ոչ, կամ դեռահասը երկմտում է՝ կիսվել ավետարանով ընկերոջ հետ, թե ոչ: Ընտրեք գրագիր՝ սցենարը թղթի վրա գրելու համար: Համոզվեք, որ ներառել եք այն պատճառները, թե ինչու է սցենարի մեջ ներկայացված անձը երկմտում:

    Խմբերը կարող են ստեղծել նմանատիպ մի սցենար․ «Անտոնիոն վերջերս լսեց համաժողովի մի ելույթ, որը խրախուսում է շատ երիտասարդների պատրաստվել ծառայելու Տիրոջ համար որպես միսիոներներ: Նա գիտի, որ ճիշտ կվարվի, եթե անի դա: Այնուամենայնիվ, նա դժվարանում է խոսել մարդկանց հետ, ում չի ճանաչում և զգում է, որ այնքան էլ լավ չգիտի սուրբ գրությունները, որպեսզի ուսուցանի մարդկանց: Նա անհանգստանում է, որ արդյունավետ միսիոներ չի լինի»։

    Երբ խմբերը գրեն իրենց ստեղծած սցենարները, խնդրեք նրանց փոխանակել սցենարներն այլ խմբերի հետ՝ նախքան հաջորդ քայլին անցնելը:

  2. Օգտագործելով ձեր այսօրվա սովորածը և զգացածը, խնդրեք գրագրին գրել, թե ինչով է կկիսվի ձեր խումբը՝ սցենարում ներկայացված մարդուն օգնելու համար: Ներառեք առաջարկություններ այն մասին, թե ինչ կարող է անել մարդը՝ իր սերը Փրկչի և մարդկանց հանդեպ մեծացնելու համար: Ներառեք այն, թե Փրկչի սերը զգալն ինչպես կարող է օգնել մեծացնել այդ մարդու ծառայելու ցանկությունը:

Խմբերին առաջարկեք դասարանի հետ կիսվել, թե ինչպես են իրենք պատասխանել մյուս խմբի սցենարին:

Դասի ավարտին ուսանողներին ժամանակ տվեք՝ իրենց օրագրերում գրելու, թե Աստծո և մարդկանց հանդեպ սերն ինչպես կարող է օգնել իրենց հաղթահարել ցանկացած դժկամություն, որը կարող են զգալ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելիս: