Սեմինարիա
Միսիոներական նախապատրաստում․ Ակնարկ


«Միսիոներական նախապատրաստում․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Միսիոներական նախապատրաստում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Միսիոներական նախապատրաստում

Միսիոներական նախապատրաստում

Ակնարկ

Մենք կարող ենք օգնել հավաքել Իսրայելը՝ սիրելով ուրիշներին, կիսվելով Հիսուս Քրիստոսի ուղերձով և առաջարկելով նրանց գալ դեպի Փրկչը: Աստված օրհնում է միսիոներներին, երբ նրանք ջանասիրաբար ծառայում են և ուսուցանում են մարդկանց իրենց համայնքներում և ամբողջ աշխարհում: Աստված տվել է Մորմոնի Գիրքը՝ վերջին օրերի հավաքման համար:

Ժամանակացույցի առաջարկ․ Կան շատ լավ տարբերակներ՝ այս դասերն ըստ ժամանակացույցի ուսուցանելու համար: Օրինակ՝

  1. Այս դասերից մի քանիսը կամ բոլորը կարող եք ուսուցանել տարվա վերջում, երբ ավագ ուսանողներն աշխատելիս լինեն իրենց միսիոներական թղթերը ներկայացնելու վրա։

  2. Ուսուցանեք այս դասերից մի քանիսը, երբ ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտերի այն հատվածները, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ միսիոներական աշխատանքը: Որոշակի դասերի կողքին ստորև ներկայացված է մի քանի առաջարկ:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Կիսվեք ավետարանով քրիստոսանման սիրուց մղված

Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասը կարող եք ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 18 բաժինն ուսուցանելու ժամանակահատվածում։ Հատվածներ 10–16-ը օգնում են մեզ հասկանալ, թե Փրկչի սերն ինչպես է տանում մեզ դեպի Նրա ցանկությունը, որպեսզի բոլորը գան Իր մոտ:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է իրենց սերը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և այլ մարդկանց հանդեպ մղել իրենց կիսվել ավետարանով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին տրամադրեք այս դասում ներկայացված Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը: Առաջարկեք նրանց կիսվել, թե այս հայտարարությունն ինչպես կարող է մղել մարդուն կիսվել ավետարանով ուրիշների հետ կամ պատրաստվել ծառայելու լիաժամկետ միսիայում:

  • Նկարներ ցուցադրման համար. տարբեր իրավիճակներում ծառայող երիտասարդներ. ավետարանով կիսվող մարդը

  • Տեսանյութ. «Feed My Sheep» (5:47, դիտել 2:46-4:29)

  • Նյութեր․ դատարկ թուղթ՝ փոքր խմբերում օգտագործելու համար

Սիրեք, կիսվեք և հրավիրեք

Դասի նպատակը․ այս դասը կօգնի ուսանողներին ծրագիր կազմել՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ կիրառելով սիրելու, կիսվելու և հրավիրելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել՝ կիսվելու իրենց անձնական դարձի պատմությամբ կամ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալու մասին իրենց ընտանիքի անդամի կամ ընկերոջ պատմությամբ:

  • Նկար ցուցադրման համար․ քողարկված կենդանի

  • Աշխատաթերթ․ «Սիրեք, կիսվեք, հրավիրեք»

  • Տեսանյութեր․«Simple Ways to Love, Share, and Invite» (2:45), «2021 Broadcast: Principles of Love, Share, and Invite» (54:06, դիտել 0:00-1:35)

Ընտրեք ծառայությունը միսիայում

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը կարող եք ուսուցանել «Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 1» դասն ուսուցանելիս, որը կենտրոնանում է այն պատճառների վրա, որոնցով Տերը ցանկանում է, որ մենք կիսվենք Իր ավետարանով:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ ծառայելու Տիրոջը որպես Նրա միսիոներներ։

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խոսել մի մարդու հետ, որը ծառայել է քարոզչական կամ ծառայողական միսիայում: Ուսանողները կարող են խնդրել այդ մարդուն կիսվել եղանակներով, թե ինչպես է Տերն օրհնել իրեն և մյուսներին իրենց միսիոներական ծառայության միջոցով:

  • Նյութեր․ զամբյուղի մեջ թերթիկների վրա գրված՝ միսիայի առաջադրանքների օրինակներ, նախագահ Ռասսել Մ. Նելսոնի առաջին ուղերձի օրինակը՝ զուգընկերներով քննարկելու համար

  • Աշխատաթերթ․ «Միսիոներական ծառայության օրհնությունները»

  • Տեսանյութ: «Value of a Full-Time Mission» (5:22)

Մորմոնի Գիրքը դարձի գալու գործիք է

Ժամանակացույցի առաջարկ․ այս դասը կարող եք ուսուցանել «Վարդապետություն և Ուխտեր 84.49–102» դասն ուսուցանելու ժամանակահատվածում։ Հատվածներ 54–57-ը օգնում են մեզ հասկանալ, թե որքան կարևոր է լրջորեն մոտենալ Մորմոնի Գրքին:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությունն ամրապնդելու կարևորությունը՝ պատրաստ լինելով կիսվել Փրկչի ավետարանով:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խնդրել ընտանիքի անդամին կամ վստահելի ընկերոջը կիսվել, թե ինչպես է ինքն առաջին անգամ վկայություն ստացել Մորմոնի Գրքի մասին: Խրախուսեք ուսանողներին ցանկության դեպքում կիսվել նաև Մորմոնի Գրքի մասին վկայություն ձեռք բերելու իրենց անձնական փորձով:

  • Նյութեր․ տարբեր պարզ գործիքների (կամ դրանց նկարների) ցուցադրում

  • Տեսանյութեր․ «A Book of Mormon Story» (5:15), «The Book of Mormon» (2:10)

Ջանասիրություն միսիոներական աշխատանքում

Ժամանակացույցի առաջարկ․ Այս դասը կարող եք ուսուցանել «Վարդապետություն և Ուխտեր 4» դասն ուսուցանելու ժամանակահատվածում։ Հատված 6-ը ցույց է տալիս, որ ջանասիրությունը քրիստոսանման հատկանիշ է նրանց համար, ովքեր ցանկանում են աջակցել Տիրոջ գործին:

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խնդրել Տիրոջ օգնությունը՝ իրենց կյանքում ավելի ջանասեր դառնալու համար և նախապատրաստվելու ծառայել որպես Նրա միսիոներներ:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել, թե ջանասիրության հետևյալ սահմանումն ինչպես է նկարագրում Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են նաև նշել Նրա կյանքից պատմություններ, որոնցում Նա ջանասիրություն է դրսևորել:

Ջանասիրությունը «հետևողական, անվեհեր ջանք է, հատկապես, երբ ծառայում ենք Տիրոջը և հնազանդվում Նրա խոսքին» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Ջանասիրություն», scriptures.ChurchofJesusChrist.org):