Սեմինարիա
Դաս 14. Վարդապետություն և Ուխտեր 4․ «Ծառայեք Տիրոջ նման»


«Դաս 14. Վարդապետություն և Ուխտեր 4․ «Ծառայեք Տիրոջ նման»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 4», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 14. Վարդապետություն և Ուխտեր 3-5

Վարդապետություն և Ուխտեր 4

Ծառայեք Տիրոջ նման

Ջոզեֆ Սմիթ Ավագ

Ջոզեֆ Սմիթ Ավագը ցանկանում էր իմանալ, թե ինչպես կարող է ծառայել Աստծուն և ուրիշներին: Ի պատասխան իր հոր ցանկության՝ Ջոզեֆ Մարգարեն խնդրեց և ստացավ առաջին հայտնությունը այն մի քանի հայտնություններից, որոնք տրվեցին մարդկանց, որոնք ցանկանում էին օգնել Տիրոջ գործին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 11–12, 14–1625)։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին Քրիստոսանման եղանակներով ծառայել Աստծուն և ուրիշներին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ծառայել Փրկչի նման

Կարող եք դասը սկսել մի վարժությունով, որն օգնում է ուսանողներին խորհել իրենց վերաբերմունքի մասին Աստծուն և ուրիշներին Քրիստոսանման եղանակներով ծառայելու վերաբերյալ։ Հետևյալը այդպիսի վարժության մի օրինակ է:

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ծառայում է ձեզ հետևյալ եղանակներից մեկով.

  • Խոսում է ձեզ հետ՝ իմանալու, թե ինչպես եք

  • Օգնում է ձեզ մի գործում, որը դուք պետք է անեք

  • Աղոթում է ձեզ համար

Եթե նա ծառայի ստորև բերված ձևերով, ինչպե՞ս կարող է դա ազդել ձեզ վրա։ Ինչո՞ւ։

  • Ամբողջ սրտով կամ մի կերպ

  • Համբերությամբ կամ անհամբերությամբ

  • Ձեր հանդեպ սիրուց մղված կամ մեկ այլ բանից դրդված

Այժմ պատկերացրեք, որ Փրկիչն է կատարում է այդ ծառայությունը ձեզ համար: Նա ինչպե՞ս կարող է անել դա և ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ:

Այս դասում դուք կիմանաք ծառայության և Քրիստոսանման հատկանիշների մասին, որոնց Տերն ուզում է, որ մենք ձգտենք ծառայելիս: Ուսումնասիրելիս խորհեք ծառայելու հետ կապված ձեր ցանկությունների մասին, և դուք ինչու կարող եք ձգտել ձեռք բերել այս հատկանիշները:

Ջոզեֆ Սմիթ Ավագի հարցի պատասխանը

Ջոզեֆ Սմիթ Ավագը, թեև դեռ կապված չէր կազմավորված որևէ կրոնի հետ, հավատում էր այն ամենին, ինչ որդին պատմում էր իր երկնային տեսիլքների մասին և աջակցում էր նրան Մորմոնի Գրքի թարգմանության գործում: Ջոզեֆ Ավագը ցանկանում էր ծառայել Աստծուն, բայց չգիտեր՝ ինչ անել: 1829 թվականի փետրվարին նա և կինը այցելեցին Ջոզեֆ Կրտսերին Հարմոնիում (Փենսիլվանիա): Այդ այցի ընթացքում Ջոզեֆ Մարգարեն ստացավ Վարդապետություն և Ուխտեր 4 բաժինը՝ ի պատասխան իր հոր հարցին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.1–4 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Տերը հետևյալի մասին․ (1) մենք ինչպես պետք է ծառայենք Նրան և (2) մենք ինչու պետք է ծառայենք Նրան: Օգտակար կլինի իմանալ, որ հատված 4-ում հնձելու պատրաստ ցորենը Տերը համեմատում է այն մարդկանց հետ, որոնք պատրաստ են ընդունելու ավետարանը: Մանգաղը ցորեն հնձելու գործիք է։

Առաջարկեք ուսանողներին օգտագործել տարբեր ձևեր՝ նշելով, թե ինչպես և ինչու ենք մենք ծառայում: Օրինակ՝ նրանք կարող են ընդգծել այն, թե ինչպես պետք է ծառայել Աստծուն և շրջանի մեջ առնել այն, թե մենք ինչու պետք է ծառայենք Նրան: Կամ կարող են նշումներ կատարել տարբեր գույներով: Այնուհետև ուսանողները կարող են իրենց նշածը համեմատել դասընկերոջ կամ որևէ փոքր խմբի նշածի հետ:

  • Ի՞նչ գտաք:

    Կարող եք գրատախտակի վրա երկու սյունակ ստեղծել՝ Ինչպես և Ինչու։ Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին՝ համապատասխան սյունակում գրել իրենց գտածը: Կարող եք գրատախտակին գրել սիրտ, զորություն, միտք և ուժ բառերը և հարցնել ուսանողներին, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում, որ ինչ-որ մեկը ծառայում է այս բառերից յուրաքանչյուրով։

  • Ի՞նչ օրհնություններ են պարունակում այս հատվածները նրանց համար, ովքեր ծառայում են Աստծուն իրենց ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով:

Մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով Աստծուն ծառայելու օրհնությունների մասին ուսուցանելուց հետո Տերը թվարկեց բազմաթիվ հատկանիշներ, որոնք կարող են օգնել մեզ ծառայելիս: Հիսուս Քրիստոսն ունի այս հատկանիշներից յուրաքանչյուրը և առաջարկում է մեզ զարգացնել դրանք մեր կյանքում: Երբ մենք դա անում ենք, ավելի ենք նմանվում Նրան և կարող ենք ծառայել այնպես, ինչպես Նա է ծառայում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.5–6 հատվածները՝ փնտրելով այն հատկանիշները, որոնք Տերը ցանկանում է, որ մենք զարգացնենք ծառայելիս։

Բացատրեք, որ այս հատկանիշները վերաբերում են այն բանին, թե մենք ինչպես ենք ծառայում, և կարող են նշվել ինչպես ծառայելու գաղափարների նման՝ 1–4 հատվածներում։ Ուսանողները կարող են այս հատկանիշներն ավելացնել գրատախտակին՝ համապատասխան սյունակում։

  • Ինչպե՞ս կարող եք ամփոփել այս բաժնի ուսմունքները մեկ նախադասությամբ:

Սկզբունքներից մեկը, որը մենք կարող ենք սովորել այս բաժնից, այն է, որ եթե մենք ծառայենք քրիստոսանման հատկանիշներով, անարատ կկանգնենք Աստծո առաջ և փրկություն կբերենք մեր հոգիներին:

Հասկանանք Քրիստոսանման հատկանիշները

Կարող եք հարցնել, թե ուսանողները որ հատկանիշները չեն հասկանում: Առաջարկեք ուսանողներին փնտրել հիմնաբառեր Սուրբ գրքերի ուղեցույցում, Թեմաների ուղեցույցում կամ գերագույն համաժողովի ելույթներում: Կարող է օգտակար լինել նաև բառարանի օգտագործումը կամ որոնումը Gospel Library հավելվածում:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե իրենց կարծիքով Վարդապետություն և Ուխտերի 4 բաժնում նկարագրված որ Քրիստոսանման հատկանիշներն են առավել բնորոշ դեռահասներին։ Կարող եք հարցրել, թե որ հատկանիշները կարող են ավելի հազվադեպ հանդիպել և ինչու: (Կարող եք հարցնել, թե որ հատկանիշն է երկու անգամ նշված բաժին 4-ում, և ինչու են իրենք այդպես կարծում:) Ուսանողները կարող են կիսվել, թե ինչպես են իրենց դասընկերների մեջ տեսել Քրիստոսանման այս հատկանիշները: Դա կարող է մեծացնել դասարանի միասնությունը և խրախուսել ուսանողներին զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ:

Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ ընտրելու Քրիստոսանման մի հատկանիշ, որն առավել նշանակալից կլինի ձեր ուսումնասիրության համար: Գրեք այն ձեր ուսումնասիրության օրագրի էջի վերևի մասում: Ձեր ընտրած հատկանիշի տակ գրեք հետևյալը.

  1. Օրինակներ. խորհեք, թե ինչպես է Փրկիչը ցույց տվել այս հատկանիշը հին ժամանակներում կամ ձեր կյանքում այսօր: Եթե օգտագործում եք սուրբգրային օրինակ, փորձեք գրել որոշակի պատմություն կամ հղում: (Սուրբ գրքերի ուղեցույցը և Թեմաների ուղեցույցը կրկին կարող են օգտակար լինել)։ Կարող եք նաև գրել ժամանակակից օրինակ, թե ինչպես է որևէ մեկը ծառայում այս հատկանիշով, և ինչ ազդեցություն է դա ունենում:

  2. Ինչ կարող ենք անել. նշեք մեկ կամ երկու քայլ, որ կարող եք ձեռնարկել՝ այս հատկանիշը ձեր կյանքում ավելի շատ զարգացնելու համար: Գաղափարների համար վերընթերցեք Վարդապետություն և Ուխտեր 4.7 հատվածը, խորհուրդ հարցրեք՝ հաղորդագրություն ուղարկելով կամ հարցրեք մեկին, ով ձեր կարծիքով ունի այդ Քրիստոսանման հատկանիշը:

Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Երբ նրանք կիսվում են, կարող եք հարցնել, թե արդյոք ուրիշ ուսանողներ ևս ընտրել են այդ հատկանիշը և կցանկանան կիսվել իրենց մտքերով: Կիսվեք նաև ձեր մտքերով: Դա կարող է հիանալի հնարավորություն լինել ավելի լավ հասկանալու Քրիստոսանման տարբեր հատկանիշները և զգալու դրանց կարևորությունը: Գտեք եղանակներ՝ Փրկչի օրինակն ընդգծելու համար։

Ինչպե՞ս զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ

Այս դասը եզրափակելու համար կազմեք ծրագիր՝ բաղկացած մեկ կամ երկու քայլից, որ դուք կարող եք ձեռնարկել՝ զարգացնելու Քրիստոսանման այն հատկանիշը, որն այսօր ուսումնասիրեցիք: Կարող եք ներառել Տիրոջ օգնությունը փնտրելու եղանակներ՝ այդ հատկանիշը զարգացնելու համար:

Օգտակար կլինի առաջարկել ուսանողներին գրի առնել իրենց նպատակը ուսումնական օրագրում կամ Անձնական զարգացում. Երիտասարդների ուղեցույց բաժնում։ Հետագա դասերի ժամանակ խնդրեք ուսանողներին պատմել, թե ինչ առաջընթաց ունեն: Կարող եք անձնական նպատակ դնել և ձեր ուսանողների հետ կիսվել, թե դուք ինչպես եք փնտրում Տիրոջ օգնությունը: